Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԻՐԻԻ ՆԱԽԿԻՆ ՇՐՋԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՇԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԻՐԻԻ ՆԱԽԿԻՆ ՇՐՋԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՇԵՆՔԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ ...

 

 

040.0463.100800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2000 թվականի N 463

 

ՆԱԻՐԻԻ ՆԱԽԿԻՆ ՇՐՋԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՇԵՆՔԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը հանձնված Նաիրիի նախկին շրջխորհրդի գործկոմի չորսհարկանի շենքը և գույքը անհատույց` սեփականության իրավունքով, հանձնել Եղվարդի քաղաքային համայնքին:

2. Կոտայքի մարզպետին` Եղվարդի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում իրականացնել նշված շենքի և գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Պատգամավորների նախկին շրջանային, Երևանի նախկին քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների շենքերի, շինությունների, տարածքների և այլ գույքի հանձնման մասին» N 502 որոշման N 7 հավելվածի 2-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2000
N 463
Որոշում