Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 119 ՈՐՈ ...

 

 

040.0466.100800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2000 թվականի N 466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 119 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 5-ի «Զանգվածային ոչնչացման զենքերի արգելման և սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային պայմանագրերի հետ կապված աշխատանքների համադրման հանձնաժողով ստեղծելու մասին» N 119 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` զանգվածային ոչնչացման զենքերի արգելման և սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային պայմանագրերի հետ կապված աշխատանքների համադրման հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Զանգվածային ոչնչացման զենքերի արգելման և սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային պայմանագրերի հետ կապված աշխատանքների համադրման հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թ.

մայիսի 5-ի N 119 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

զանգվածային ոչնչացման զենքերի արգելման և

սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային

պայմանագրերի հետ կապված աշխատանքների համադրման

հանձնաժողովի

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                         սպառազինությունների վերահսկման և միջազգային

                         անվտանգության վարչության պետ (հանձնաժողովի

                         նախագահ)

    Ա. Մարտիրոսյան     - Հայպետատոմհսկողության պետ

    Կ. Մելիքյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի

                         վարչության պետի տեղակալ

    Ա. Թանանյան        - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների

                         վարչության պետի տեղակալ

    Է. Աֆրիկյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                         միկրոկենսաբանության ինստիտուտի տնօրեն

    Ա. Մանթաշյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական

                         ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն

    Ա. Մկրտչյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կիրառական

                         ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրեն

    Ռ. Ջրբաշյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական

                         գիտությունների ինստիտուտի տնօրեն

    Լ. Ավագյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների

                         վարչության գլխավոր մասնագետ

    Տ. Աղաջանյան       - ՀՀ ազգային անվտանգության նախարարության բաժնի պետ

    Ս. Գալստյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                         պետական մասնակցության մոնիտորինգի գլխավոր

                         վարչության պետ

    Ա. Գևորգյան        - ՀՀ էներգետիկայի նախարարության ատոմային

                         էներգետիկայի վարչության պետ

    Մ. Մելքոնյան       - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին

                         հարաբերությունների և ռազմական համագործակցության

                         վարչության պետ

    Ռ. Դովլաթյան       - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                         պետական գնումների և հատուկ ծրագրերի վարչության

                         պետ

    Ս. Մինասյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարության գիտության

                         և գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ

    Ա. Մնացականյան     - ՀՀ պետական եկամուտների նախարարության միջազգային

                         հարաբերությունների բաժնի պետի տեղակալ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2000
N 466
Որոշում