Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՏԱՐ ...

 

 

040.0495.170800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2000 թվականի N 495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի ավագանու 2000 թվականի հուլիսի 15-ի N 10 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Մասիս քաղաքի նախկին քաղխորհրդի գործկոմի շենքի 499,2 քառակուսի մետր տարածքը (հաշվեկշռային արժեքը` 10632960 դրամ) որպես Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` այն, ի լրումն նույն շենքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 7-ի «Գույքի փոխանակության մասին» N 499 որոշմամբ նախարարության տնօրինությանը հանձնված և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի զբաղեցրած 263,6 քառակուսի մետր տարածքի, նշված դատարանին տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Մասիսի քաղաքապետի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել նշված տարածքի նվիրատվության պայմանագրի կնքումը, տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.08.2000
N 495
Որոշում