Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.08.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.02.1994  -ից մինչեւ   15.08.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 04.08.99 թիվ 496 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 1994 թ. թիվ 72

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվների գրանցման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին և պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն համակարգերի արխիվների գրանցումն սկսել 1994 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

փետրվարի 9-ի թիվ 72 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արխիվները «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում:

2. Գրանցման ենթակա են`

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանումն իրագործող կենտրոնական պետական արխիվները, Երևանի քաղաքային պետական արխիվը և միջշրջանային պետական արխիվները.

բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի ժամանակավոր պահպանումն իրականացնող շրջանային (քաղաքային) պետական արխիվները, ճյուղային կենտրոնական գերատեսչական արխիվները, կենտրոնական գերատեսչական արխիվները, միացյալ գերատեսչական արխիվները և գերատեսչական արխիվները:

3. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպություններն իրենց արխիվները գրանցելու համար դիմում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն, դիմումին կից ներկայացնելով`

ա) արխիվի ստեղծման վերաբերյալ փաստաթղթի պատճենը.

բ) արխիվի կանոնադրությունը` համաձայնեցված համապատասխան պետական արխիվի հետ և հաստատված հիմնադրի կողմից.

գ) արխիվի անձնագիրը ( 3-ԳԱ վիճակագրական ձևը):

4. Հայաստանի Հանրապետության արխիվների գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության արխիվների գրանցման հանձնաժողովի կողմից:

5. Արխիվի գրանցման մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` ոչ ուշ, քան դիմումի ստացման օրվանից 15 օրվա ընթացքում: Գրանցված արխիվներն ստանում են համապատասխան վկայական, որը համարվում է մշտական պահպանման փաստաթուղթ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության արխիվների գրանցման հանձնաժողովն իրավասու է`

ա) տեղում ստուգել արխիվի գրանցման համար ներկայացված տվյալների հավաստիությունը.

բ) չգրանցել փաստաթղթերի պահպանման ապահովման համար անհրաժեշտ պայմաններ (սենյակ, հակահրդեհային միջոցներ, ջերմախոնավային ռեժիմ, արխիվն սպասարկող անձնակազմ (աշխատող) կամ նշանակված պատասխանատու անձ) չունեցող արխիվները.

գ) արխիվի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով հիմնադրին տալ մինչև 3 ամիս ժամկետ:

7. Հանձնաժողովի կողմից արխիվի գրանցման անհիմն մերժումը կամ սահմանված ժամկետում չգրանցելը կարող է գանգատարկվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն, ապա` Հայաստանի Հանրապետության կառավարություն:

8. Արգելվում է սույն կարգով չգրանցված արխիվների գործունեությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.1994
N 72
Որոշում