Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ «ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ «ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐ ...

 

 

040.0501.210800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2000 թվականի N 501

 

ՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ «ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ «ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Չարենցավանի հաստոցաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պարտքերի վերակառուցման, ֆինանսական առողջացման և դրա հետագա վերագործարկման համար նախադրյալներ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` երկշաբաթյա ժամկետում «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել Երևանի Նալբանդյան փողոցի 4 շենքի 3-րդ հարկում գտնվող 220,1 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության տարածքը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համաձայնեցնելով «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ, մեկամսյա ժամկետում «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությանն օտարել Երևանի Նալբանդյան փողոցի 4 շենքի 3-րդ հարկում գտնվող 220,1 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության տարածքը` մասնավորեցվող «փոքր» օբյեկտների համար հաշվարկվող գնով, առուվաճառքի պայմանագրում նախատեսելով, որ նշված տարածքի դիմաց վճարումը կատարվում է «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության 113235,47 ԱՄՆ-ի դոլարի չափով պահանջը զիջելով, ընդ որում`

i

ա) եթե նշված տարածքի գինը մեծ է պահանջի չափից, ապա տարբերությունը մարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման և «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ու «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին» N 283 որոշման 8-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը փոխանցված պարտքի մնացորդի համապատասխան չափի հաշվանցով.

բ) եթե նշված տարածքի գինը փոքր է պահանջի չափից, ապա պարբերությունն ամբողջովին զեղչվում է «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից պահանջի զիջման պայմանագրով ձեռք բերել «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջինիս պահանջի իրավունքը` 113235,47 ԱՄՆ-ի դոլարի չափով, և օրենքով սահմանված կարգով նշված պարտքի բռնագանձման կատարողական վարույթը հետաձգել մեկ տարով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` երկշաբաթյա ժամկետում «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության հաշվին իրականացնել նշված տարածքի չափագրման աշխատանքները և տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2000
N 501
Որոշում