Սեղմել Esc փակելու համար:
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ Մ ...

22.01.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.1999  -ից մինչեւ   22.01.2004  -ը:
 
i

(ուժը կորցրել է 27.11.03 թիվ 1714-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 փետրվարի 1994 թ. թիվ 76

 

i

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

/ 2-րդ կետը ուժը կորցրել է 22.05.96 թիվ 303 ՀՀ վարչապետի որոշմամբ/

3. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:

 

-----------------------------

( որոշումը խմբ. 22.05.96 թիվ 303 ՀՀ վարչապետի որոշմամբ)

( որոշումը փոփ. 05.03.99 թիվ 138 որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

փետրվարի 14-ի թիվ 76 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

i

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

( կանոնադրությունը փոփ. 05.03.99 թիվ 138 որոշում)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրին համապատասխան:

2. Սույն կանոնադրությունը կարգավորում է հանձնաժողովի գործունեության կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ծրագրերի մշակման և իրագործման, ինչպես նաև այդ գործում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների փոխհամագործակցության հետ կապված հարցերը:

3. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

4. Հանձնաժողովն իր գործունեությամբ հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հանձնաժողովի հաշվետվությունը լսվում է տարեկան մեկ անգամ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում թմրաբիզնեսի և թմրամոլության կանխմանը և նվազեցմանը, ինչպես նաև այդ երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը.

բ) տանել աշխատանք Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական մյուս մարմինների, կազմակերպությունների կողմից թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ ակտիվ պայքար ծավալելու ուղղությամբ.

գ) կազմակերպել նպատակային քարոզչական աշխատանք` անչափահասների և երիտասարդության շրջանում թմրաբիզնեսի և թմրամոլության կանխման հարցերով:

6. Հանձնաժողովը իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) կոորդինացնում է թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի գործում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական մյուս մարմինների, կազմակերպությունների աշխատանքը.

բ) թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական մյուս մարմինների, կազմակերպություների կողմից մշակված գերատեսչական ծրագրերի հիման վրա մշակում և հաստատում է հանրապետական միջոցառումների համալիր ծրագրեր և վերահսկողություն իրականացնում դրա կատարման նկատմամբ.

գ) միջոցառումներ է իրականացնում թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի բոլոր փուլերում կանխարգելիչ, բժշկական, վերականգնողական, թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ ուղղված քարոզչության ու այդ բնագավառում հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ պետական մարմինների ու կազմակերպությունների ջանքերի համախմբման և համակարգման ուղղությամբ.

դ) կազմակերպում է թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի հարցերով հանրապետական, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային գիտագործնական խորհրդաժողովներ, հանդիպումներ, մասնակցում է արտասահմանյան երկրներում անցկացվող համանման միջոցառումներին.

ե) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ուժեղացման նպատակով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, համապատասխան միջպետական պայմանագրեր ու համաձայնագրեր մշակելու և կնքելու վերաբերյալ.

զ) քննարկում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ինչպես նաև տեղական իշխանության գործադիր մարմինների կողմից թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին հաղորդումները և որոշումներ ընդունում դրանց վերաբերյալ.

է) թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ը) քննարկում է անչափահասների և երիտասարդության շրջանում թմրաբիզնեսի և թմրամոլության նվազեցման և կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տեղական իշխանության գործադիր մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների հետ կապված հարցերը և ընդունում համապատասխան որոշումներ.

թ) լսում է Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցների ղեկավարների հաղորդումները թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ տարվող քարոզչական աշխատանքի մասին և այդ աշխատանքի բարելավման նպատակով մշակում առաջարկություններ.

ժ) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանցում, լսում է հանձնաժողովի անդամների հաշվետվությունները նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ.

ի) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հանձնաժողովի կազմի համալրման կամ փոփոխման վերաբերյալ.

լ) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

խ) ուսումնասիրում և տարածում է թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ու տեղական իշխանության գործադիր մարմինների աշխատանքի դրական փորձը:

7. Իր առջև դրված խնդիրների իրագործման նպատակով հանձնաժողովն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից, տեղական իշխանության գործադիր մարմիններից, մյուս պետական հիմնարկներից և կազմակերպություններից պահանջելու թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի հարցերին առնչվող նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և հաղորդումներ:

Հանձնաժողովն իրավասու է, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ստուգումներ անցկացնել ՀՀ նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, տեղական իշխանության գործադիր մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ծանոթանալ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ տարվող պայքարի հետ առնչվող աշխատանքների վիճակին:

8. Ստուգումներ և ուսումնասիրություններ կատարելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի այդ գործում ներգրավելու պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների մասնագետներին ու ներկայացուցիչներին:

Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ստեղծում է ժամանակավոր հանձնաժողովներ:

9. Հանձնաժողովի կողմից` իրավասության շրջանակներում ընդունված որոշումները պարտադիր են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, տեղական իշխանության գործադիր մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

10. Հանձնաժողովն իրավունք ունի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի հարցերով համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների առջև հարց բարձրացնելու մեղավոր պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

11. Հանձնաժողովի որոշումները կարող են վերանայվել կամ վերացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

12. Հանձնաժողովն իր գործունեությամբ և ընդունած որոշումներով չի կարող միջամտել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, տեղական իշխանության գործադիր մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

13. Հանձնաժողովի նախագահին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության նախագահը, իսկ հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

( 13-րդ կետը փոփ. 05.03.99 թիվ 138 որոշում)

14. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:

Արտահերթ նիստեր կարող են հրավիրվել հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

Հանձնաժողովի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով:

15. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի անդամները իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:

16. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են նրա անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել են նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

17. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անվճար:

18. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում նրա կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նրա գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը, գրագրությունները.

ե) ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և միջազգային հարաբերություններում.

զ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի միջոցառումների համալիր ծրագրի, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) աջակցում են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և քաղաքացիներին թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի գործում.

գ) ծավալում են քարոզչական աշխատանք թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի հարցերով:

Հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում, հանձնաժողովի անդամը պարտավոր է այդ մասին, հնարավորության դեպքում, նախապես տեղյակ պահել հանձնաժողովի նախագահին:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է լուծարման դեպքում: Հանձնաժողովը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից:

21. Հանձնաժողովի լուծարումից հետո նրա գործունեության հետ կապված բոլոր նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.02.1994
N 76
Որոշում