Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՎ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈ ...

29.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.08.2000  -ից մինչեւ   29.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 06.08.15 թիվ 886-Ն որոշում)

i

040.0520.280800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2000 թվականի N 520

 

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԱՔՍԱՏԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7 հոդվածին համապատասխան, ինչպես նաև նպատակ ունենալով կատարելագործելու մաքսային ծառայության աշխատանքները և բարձրացնելու օդային տրանսպորտային միջոցներով իրականացվող փոխադրումների մաքսային ձևակերպումների ու մաքսային հսկողության արդյունավետությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և Երևանի «Էրեբունի» օդանավակայանի մաքսային կետերը Երևանի «Զվարթնոց» մաքսատան վերակազմավորելու վերաբերյալ առաջարկությանը:

2. Սահմանել, որ Երևանի «Զվարթնոց» մաքսատունը գործելու է «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» և «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների տարածքում:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը լրացուցիչ անհրաժեշտ տարածքի հատկացումը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2000
N 520
Որոշում