Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏ ...

22.02.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.08.2000  -ից մինչեւ   22.02.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.01 թիվ 132 որոշում)

i

040.0521.280800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2000 թվականի N 521

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի նկարագրությունը և նմուշը (կցվում են):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 28-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

օգոստոսի 28-ի N 521 որոշմամբ

 

Նկարագիր Պատվո շքանշանի

 

Պատվո շքանշանը (այսուհետև` շքանշան) բաղկացած է երեք տարրից` ժապավենը, շքանշանը և կրծքին ամրացվող առօրյա օգտագործման` շքանշանի փոքրիկ խորհրդանշանը:

1. Ժապավենը հատուկ մետաքսյա խիտ գործվածքից է, երկտակ, լայնքը` 66-75մմ: Այն ունի Հայաստանի Հանրապետության պետական դրոշի եռագույն շերտավորումը: Ժապավենի ստորին մասում, որտեղ ամրացվում է շքանշանը, ոսկեջրած արծաթից պատրաստված դափնու ճյուղ է, որից կախվում է շքանշանը:

2. Շքանշանի տրամագիծը 54-56 մմ է: Այն ոսկեջրած արծաթից է, իսկ փոքրիկ ճառագայթանման զարդաքանդակները` փայլեցված արծաթից: Շքանշանի միջնամասը կրում է խորհրդանշական պատկեր, արծիվը` հայ ժողովրդի, իսկ Արարատ լեռը` Հայաստան երկրի:

Շրջանագծի ստորին մասում գրված է «Հայաստան» բառը, ձախ կողմում` նռան, աջում` խաղողի ողկույզի զարդաքանդակներ: Շքանշանի միջնամասում տեղադրված են 2,5 մմ տրամագծի ցիրկոնիում քարի հատիկներ:

3. Շքանշանի խորհրդանշանն ունի 24-30 մմ երկարություն և 12-14 մմ լայնք: Մակերեսը ծածկված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պատկերող ժապավենով, որի վրա ամրացված է արծաթյա վարդակ` միջնամասում ցիրկոնիում քարի 1,5 մմ տրամագծով հատիկ:

 

-----------------------------------------

հեղինակաների կողմից - ձևը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2000
N 521
Որոշում