Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆ ...

 

 

031.0646.240800

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լինսի» հիմնադրամի ծրագրերի արդյունավետ կազմակերպման և իրականացման համար.

1. Հաստատել «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ստեղծել Հայաստանի Հանրապետությանը «Լինսի» հիմնադրամից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից տրամադրվող միջոցներով «Մշակույթ», «Ճանապարհաշինություն», «Աղետի գոտի» ծրագրերն իրականացնող պետական հիմնարկներ:

(2-րդ կետը փոփ. 18.12.04 ՆԿ-318-Ա կարգադրություն)

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

24 օգոստոսի 2000 թ.

ՆԿ-646

 

Հավելված

 

ՀՀ Նախագահի

2000 թ. օգոստոսի 24-ի

ՆԿ-646 կարգադրության

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

Խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի ՆԿ-639 կարգադրությամբ:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, «Լինսի» հիմնադրամի հետ ստորագրված համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրերի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրերի համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետությանը «Լինսի» հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը «Լինսի» հիմնադրամից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցներով ծրագրերի իրականացման կառավարումն է:

(5-րդ կետը փոփ. 18.12.04 ՆԿ-318-Ա կարգադրություն)

6. Խորհրդի գործառույթներն են`

ա) ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների (այսուհետ` ԾԻԳ) գործունեության համակարգումը և վերահսկողությունը.

բ) ԾԻԳ-ի կողմից մշակված ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ժամանակացույցի և ծրագրերի բյուջեների քննարկումն ու հաստատումը.

գ) ծրագրերով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրերի կատարման մասին հաշվետվությունների քննարկումը և հաստատումը.

դ) սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը.

ե) ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ որոշումների ընդունումը.

զ) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

է) ծրագրերի ավարտից հետո դրանց արդյունքներն ամփոփելը և ծրագրերի արդյունքների մասին «Լինսի» հիմնադրամին տեղեկատվություն ներկայացնելը:

7. Խորհրդի հետ համաձայնեցվում են`

ա) ԾԻԳ-ի տնօրենի նշանակումը և ազատումը.

բ) ԾԻԳ-ի կանոնադրությունը, դրանում փոփոխություններն ու լրացումները.

գ) ԾԻԳ-ի կառուցվածքը, պահպանման ծախսերը, տնօրենի վարձատրության չափը և պայմանները:

i

8. Համապատասխան ծրագրերի իրականացման համար «Լինսի» հիմնադրամից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից տրամադրվող ֆինանսական միջոցները հատկացվում են խորհրդի սահմանած կարգով:

(8-րդ կետը փոփ. 18.12.04 ՆԿ-318-Ա կարգադրություն)

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ` ծրագրերի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

12. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի գումարվող նիստից 3 օր առաջ:

14. Հարցերի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցերի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

15. Խորհրդի որոշումները ստորագրում է խորհրդի նախագահը:

16. Ծրագրերի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:

17. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթների հայտահրավերները, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

18. Խորհրդի նախագահը`

ա) ներկայացնում է խորհուրդը այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

բ) կազմակերպում և ղեկավարում է խորհրդի գործունեությունը:

19. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

20. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել խորհրդի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:

21. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

22. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:

 

 

pin
ՀՀ Նախագահ
24.08.2000
N ՆԿ-646
Կարգադրություն