Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.08.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

հուլիսի 1995 թվականի թիվ 133

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի

ապրիլի 28-ի թիվ 78 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության

կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման» հրահանգի

մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 28-ի թիվ 78 որոշմամբ հաստատված հրահանգի մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

ա) 3-րդ կետի 17-րդ և 21-րդ տողերում «արտերկրի» բառից հետո ավելացնել «առաջնակարգ» բառը.

բ) 6-րդ կետի «բ» ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` համապատասխան արտարժույթով կամ Հայաստանի Հանրապետության դրամով, ընդ որում, արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության դրամով պահուստավորում կատարելու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված հնարավոր ռիսկն իր վրա է վերցնում տվյալ բանկը».

գ) հանել 6-րդ կետի «գ» ենթակետը.

դ) 6-րդ կետի 3-րդ պարբերության վերջում ավելացնել. «Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության դրամով` յուրաքանչյուր արտարժույթի համար առանձին: Հայաստանի Հանրապետության դրամով կատարված պահուստավորման միջոցով բանկը կարող է ծածկել արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց անհրաժեշտ պահուստավորման պահանջը».

ե) 6-րդ կետի 6-րդ պարբերության մեջ պարտադիր պահուստավորման համար անհրաժեշտ ներգրավված միջոցների հաշվարկի մեջ թվարկված հաշվեկշռային հաշիվների կազմից հանել 163, 165 և 169 հաշիվները.

զ) 6-րդ կետի 7-րդ պարբերությունից հանել «Այլ բանկերից ստացված վարկերը հաշվարկի մեջ չեն մտցվում, բացի Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկերից դրամով ստացված վարկերից» նախադասությունը:

է) 6-րդ կետի 14-րդ պարբերությունում թվարկված հաշվեկշռային հաշիվների կազմից հանել «073, 074, 075, 090 և 094» հաշիվները և ավելացնել «097» հաշիվ` փակագծերում նշելով «առանց վարկերի և բանկերից ներգրաված դեպոզիտների» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի օգոստոսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի

ապրիլի 28-ի թիվ 78 որոշման հրահանգի նոր տարբերակը հաստատված

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի

հուլիսի 29-ի թիվ 133 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀՀ տարածքում գործող բանկերի գործունեության կարգավորման

հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման

 

1. Բանկի հիմնական կապիտալի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվները. (010+011+012+016+018+960+969+98(Կ-Դ)-941-95-97)

Ընդհանուր կապիտալը հաշվարկվում է որպես հիմնական կապիտալի և 014+015+019(Պ-Ա)+059(Պ-Ա) հաշվեկշռային հաշիվների, ինչպես նաև գույքի և արժեթղթերի վերագնահատման հաշիվների սալդոների հանրագումար:

2. Բանկի ընդհանուր կապիտալի և ակտիվների գումարի միջև սահմանային հարաբերակցությունը (Ն1) հաշվարկվում է

 

Կ

Ն1 = ------- բանաձևով,

Ա

որտեղ Կ-ն բանկի մեկ ամսվա միջին օրական ընդհանուր կապիտալն է, որը որոշվում է

 

(Կ1+Կ2+...+Կn)

Կ = ------------------- բանաձևով,

n

որտեղ Կ1,Կ2,...,Կn -ն` բանկի ընդհանուր կապիտալն է ըստ օրերի,

n-ը Ն ամսվա օրացուցային օրերի թիվը,

Ա-ն բանկի մեկ ամսվա միջին օրական ակտիվներն են, որը որոշվում է

 

(Ա1+Ա2+...+Աn)

Ա = --------------------- բանաձևով,

n

որտեղ Ա1,Ա2,...,Աn -ն` բանկի ակտիվներն են ըստ օրերի:

Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ հանգստյան օրերը), միջին տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

Բանկի ակտիվներն ըստ օրերի հաշվարկվում են հաշվեկշռային հետևյալ հաշիվների տվյալներով.

05 (բացի -059)+060, 061,062,065 հաշիվների մնացորդներՆ առանց ազատ փոխարկելի արտարժույթի+066+067+068+069+072(բացի արտասահմանյան բանկերում ունեցած ազատ փոխարկելի արտարժույթից) +074+075+077+ 079+ 089+091+093+096 (բացի ազատ փոխարկելի արտարժույթից)097+146+147+163+ 166+191+193+194+195+ +196+197+21+ 23+25+27+29+31+ 33+35+37+ 39+41+ 43+45+47+51+53+55+57+59+ +61+620+65+712+716+717+727+728+ 729+76+77+ 780+820+822+826+907+92+930+931+937+940+942

Ակտիվապասսիվային հաշիվները հաշվարկում ընդունվում են ակտիվային մնացորդների չափով:

Եթե հաշվարկի մեջ գրված է առաջին կարգի հաշվեկշռային հաշվի համարը, օրինակ` 92, ապա հաշվարկի մեջ ընդգրկվում են այդ խմբի բոլոր հաշիվները:

3. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն2) հաշվարկվում է

 

Աբի

Ն2 = ------- բանաձևով,

Անդ

որտեղ Աբի-ն միջին օրական բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

(Աբի1+Աբի2+...+Աբիn)

Աբի = ----------------------------- բանաձևով,

n

 

որտեղ Աբի1,Աբի2,...,Աբիn -ն` բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի :

 

Աընդ-ն` միջին օրական ընդհանուր ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

(Անդ1+Անդ2+...+Անդ n)

Անդ = ----------------------------- բանաձևով,

n

որտեղ Անդ1+Անդ2+...+Անդ n-ն` բանկի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի:

Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվները.

031+032+035+040+041+050+051+060+061+065+072+093+096+161+162+

163+194 և Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և արտերկրի առաջնակարգ բանկերի կողմից երաշխավորված վարկերը, պետական արժեթղթերով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով ապահովված վարկերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ` այլ արժեքներով ապահովված վարկերը, արտերկրի առաջնակարգ բանկերում ներդրված դեպոզիտները և վերջիններիս տրամադրված վարկերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ` արտասահմանյան երկրների պետական արժեթղթերը:

Բանկի ընդհանուր ակտիվները (Ա ընդ) հաշվարկվում են հաշվեկշռային հետևյալ հաշիվների տվյալներով.

031+032+033+034+035+040+041+05(բացի-59)+06+072+074+075+077+079+

+089+091+093+096+097+146+147+161+162+163+166+191+193+194+195+

+196+197+21+23+25+27+29+31+33+35+37+39+41+43+45+47+51+53+55+

+57+59+61+620+65+712+716+717+727+728+729+76+77+780+820+822+

+826+907+92+930+931 +937+940+942

Ակտիվապասսիվային հաշիվները հաշվարկում ընդունվում են բանկի ակտիվային մնացորդի չափով:

4. Մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է

 

Ռ

Ն3=------- բանաձևով,

Կ

 

որտեղ Ռ -ն` բանկի ռիսկի մեծությունն է` դեռևս չմարված վարկերի և ֆակտորինգային գործառնությունների գծով մեկ փոխառուի պարտավորությունների ընդհանուր գումարը, ինչպես նաև բանկի նկատմամբ տվյալ փոխառուի ունեցած հետհաշվեկշռային պարտավորությունների (երաշխավորություններ և այլն) գումարի 50 %-ը: Ընդ որում, մեկ փոխառուի գծով ռիսկի հաշվարկում ներառվում է նաև տվյալ փոխառուի հետ կազմակերպական առումով շաղկապված այն փոխառուների գծով ռիսկը, որոնց կապիտալի 50 և ավելի տոկոսը (հսկիչ ծրարը) պատկանում է տվյալ փոխառուին:

Հաշվարկում չեն հաշվառվում այն վարկերը, որոնք երաշխավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, ապահովված են արտերկրի առաջնակարգ բանկերի երաշխավորագրերով, պետական արժեթղթերով և թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ` այլ արժեքներով ապահովված վարկերը:

5. Բնակչության կողմից ներդրված գումարների և բանկի ընդհանուր կապիտալի միջև սահմանային հարաբերակցությունը (Ն4) որոշվում է

 

ԱՔ

Ն4 =----- բանաձևով,

Կ

 

որտեղ ԱՔ-ն` ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցներն են (հաշվեկշռային 083, 084, 087, 088, 710, 711 հաշիվների մնացորդները) և որոշվում է

(ԱՔ1+ԱՔ2+...+ԱՔn)

ԱՔ = ---------------------------- բանաձևով,

n

 

որտեղ ԱՔ1,ԱՔ2...ԱՔn-ն` ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցներն են ըստ օրերի:

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.

ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները: Պահուստավորումը կատարվում է.

ա) դրամով ներգրավված միջոցների դիմաց` դրամով,

բ) արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` համապատասխան արտարժույթով կամ Հայաստանի Հանրապետության դրամով, ընդ որում արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության դրամով պահուստավորում կատարելու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված հնարավոր ռիսկն իր վրա է վերցնում տվյալ բանկը:

Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինելու և կառավարելու պարտադիր պահուստների հաշիվների (162, 096 հաշվեկշռային հաշիվների) միջոցներՆ թղթակցային հաշվի (161) գործելակարգով:

Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների` պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ և հաշվարկը ներկայացվում է երկու շաբաթներին հաջորդող երեքշաբթի օրը (հավելված N1): Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության դրամով` յուրաքանչյուր արտարժույթի համար առանձին: Հայաստանի Հանրապետության դրամով կատարված պահուստավորման միջոցով բանկը կարող է ծածկել արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց անհրաժեշտ պահուստավորման պահանջը:

Ներգրավված պարտավորությունների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը ընդգրկում է ուրբաթից ուրբաթ ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատված` հաջորդող երեքշաբթիից երեքշաբթի ընկած 14 օրերը, ընդ որում, հաշվարկը ներկայացնելու օրվան նախորդող 4 օրերի ընթացքում պահուստավորումը չի կարող կատարվել այլ բանկերից ստացված վարկերի հաշվին:

Եթե փաստացի պահուստավորված միջոցների միջինը հաշվետու ժամանակաշրջանում փոքր է եղել պահուստավորման ենթակա միջոցների հաշվարկային միջինից, ապա բանկի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված պատժամիջոցները:

Պարտադիր պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների չափի հաշվարկման ժամանակ ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվների պասսիվային մնացորդներ`

130+141+142+143+144+145+146+151+167+(17-18 ) + 190 + 199 + 20 + 22 + 24 + 26 + 28 + 30 + 32 + 34 + 36 + 38 + 40 + 42 + 44 + 46 + 50 + 52 + 54+ 56+ 58 + 60 + 64 + 660 + 670 + 671 + 672 + 673 (Պ-Ա ) + 674 + 69 + 70 + 710 + 711 + 713+714+715+ 720+ 722+723+724+74+806+807:

Պարտադիր պահուստավորման ենթակա ներգրավված ռեսուրսների չափը նվազեցվում է բանկերում պահվող կանխիկ դրամի չափով (հաշ.031+032+040+035+041+042+043):

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` այլ պետությունների տարածքում տեղաբաշխված և գործող մասնաճյուղերը ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, նրա կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ պետությունների ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերը իրենց կողմից ներգրավված միջոցները սահմանված նորմատիվներին և ժամկետներին համապատասխան նույնպես դեպոնացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

Առևտրային բանկի կողմից պահուստային պահանջների կատարման հետ կապված միջոցների շարժի հաշվառումը կատարվում է հաշվեկշռային 162Ա հաշվով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և նրա հիմնարկություններում մուտքագրվող և հետ վերադարձվող պահուստային գումարների հաշվառումը տարվում է 162Պ հաշվով, յուրաքանչյուր բանկի համար անհատական հաշիվների կտրվածքով: Պահուստային հաշվին տոկոսներ չեն բարդվում:

Առևտրային բանկերի գործունեությունը դադարեցնելու (բանկային գործունեության արտոնագիրն անվավեր ճանաչելու) դեպքում կենտրոնական բանկը նրա թղթակցային հաշվին է վերադարձնում նախկինում պարտադիր պահուստների հաշվին փոխանցված միջոցները:

Առևտրային բանկերի կողմից արտարժութային պահուստների պահանջների կատարման հետ կապված միջոցների շարժի հաշվառումը կատարվում է հաշվեկշռային 096Ա. հաշվով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և նրա հիմնարկություններում մուտքագրվող ու հետ վերադարձվող գումարների հաշվառումը տարվում է 096Պ հաշվով, յուրաքանչյուր բանկի համար անհատական հաշիվների կտրվածքով:

Պարտադիր արտարժութային պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների չափի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվների պասսիվային մնացորդները:

070+071+078+079+08 (բացի 089) + 097 (առանց վարկերի և բանկերից ներգրաված դեպոզիտների):

Ակտիվապասսիվային հաշիվները հաշվարկում ընդունվում են միայն պասսիվային մնացորդների մասով:

Պարտադիր արտարժութային պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների չափը նվազեցվում է բանկում պահվող կանխիկ արտարժույթի չափով (հաշիվ 060,061,065):

 

Հավելված 3

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ

 

1. Տնտեսական նորմատիվների խախտումներ թույլ չտալու, ժամանակին այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով բանկը յուրաքանչյուր օր լրացնում է սույն հրահանգի թիվ 1 և թիվ 2 հավելվածների համապատասխան ցուցանիշները: Բանկը, որպեսզի կարողանա ներազդել նորմատիվների պահպանման վրա, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ցանկացած (նախընտրելի է յուրաքանչյուր) օրվա դրությամբ հաշվարկում է սահմանված հարաբերակցությունները, հայտնաբերում շեղումները և միջոցներ ձեռնարկում մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը այդ հարաբերակցությունները սահմանված չափերին համապատասխանեցնելու ուղղությամբ:

 

Օրինակ 1. Եթե բանկի ընդհանուր կապիտալի (Կ) 13 օրերի հանրագումարը կազմել է 13000 հազ դրամ կամ միջին օրական հաշվարկով 1000 հազ դրամ, իսկ ակտիվները (Ա)Ն համապատասխանաբար 143000 հազ դրամ և 11000 հազ դրամ, հետևաբար բանկի միջին կապիտալի և միջին ակտիվների հարաբերակցությունը, որը դիցուկ սահմանված է 1:10-ի, խախտվել է (փաստացին կազմել է 1:11-ի), ապա բանկը պետք է միջոցներ ձեռնարկի մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը այդ հարաբերակցությունը սահմանված չափին հասցնելու համար:

2. Թիվ 1 և թիվ 2 հավելվածները լրացվում են ամսվա բոլոր օրացուցային օրերի համար, ընդ որում շաբաթ և կիրակի օրերի համարՆ ուրբաթ օրվա, հանգստյան օրերի կամ այն օրերի համար, երբ բանկը չի աշխատել (հաշվեկշիռը չի բացել)` այդ օրերին նախորդող օրվա տվյալները նույնությամբ: Միջին օրական տվյալները հաշվարկվում են` անցած օրացուցային օրերի տվյալների հանրագումարները հարաբերելով անցած օրացուցային օրերի թվին:

 

Օրինակ 2.

 

Ամսաթիվ Ընդհանուր

ակտիվներ Բարձր իրացվելի ակտիվներ1.0235000100002.0238000105003.0237500130004.02 (շաբաթ)37500130005.02 (կիրակի)37500130006.02360009500Ընդամեն22150069000Միջին3691711500

Եթե բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների միջև սահմանային հարաբերակցությունը սահմանված է 35 %, ապա տվյալ դեպքում բանկի ցուցանիշը կազմել է` 11500:36917x100%= 31.2 %, ուստի բանկը պետք է միջոցներ ձեռնարկի մինչև հաշվետու ամսվա վերջը այդ հարաբերակցությունը սահմանված չափին հասցնելու ուղղությամբ:

 

3. ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների հաշիվները (162 և 096) գործում են թղթակցային հաշիվների (161 և 093) գործելակարգով, այսինքն` բանկը ցանկացած պահի իր հայեցողությամբ կարող է տնօրինել այդ հաշիվներում եղած միջոցները:

Բանկը, որպեսզի կարողանա ապահովել ներգրավված միջոցների միջին օրական ցուցանիշի դիմաց պարտադիր պահուստավորման հաշվին միջոցների սահմանված չափի (15 %) միջին օրական առկայությունը, փաստացի պահուստավորման միջին օրականի հաշվարկման բազան կիրառվում է ներգրավված միջոցների միջին օրականի հաշվարկման բազայի նկատմամբ 4 օր ուշացումով: Դրանով բանկը հնարավորություն է ստանում պահուստավորման բազա հանդիսացող 14 օրերի և փաստացի պահուստավորած (հաշվեկշռի համաձայն` պահուստավորման հաշվում փաստացի ունեցած) տվյալների միջին օրական ցուցանիշներն ունենալով` անցանկալի շեղումների դեպքում հետագա 4 օրերի ընթացքում կարգավորել իրավիճակը:

3-րդ օրինակից պարզվում է, որ բանկը ներգրավված միջոցների դիմաց պետք է միջին հաշվով օրական պահուստավորած լիներ 4254 միավոր, բայց անցած 10 օրերին նրա փաստացի օրական միջին պահուստավորումը կազմել է 3270 միավոր, այսինքն` միջին հաշվով յուրաքանչյուր օր բանկը պակաս է պահուստավորել 984 միավոր: Որպեսզի հաջորդ 4 օրերին փաստացի պահուստավորման միջինը հասցնի հաշվարկված միջինին, բանկը պետք է փաստացի պահուստավորված միջոցների հանրագումարը (32700) հասցնի հաշվարկային հանրագումարին (59556) կամ մնացած 4 օրերին պետք է միջին հաշվով պահուստավորի առնվազն (59556-32700) : 4 = 6714 միավոր: Հակառակ դեպքում տեղի կունենա նորմատիվի խախտում:

4. Բանկը պարտավոր է պահպանել Ն1, Ն2, Ն3, Ն5 նորմատիվները միջին հաշվարկում` ամսի 1-ի դրությամբ, ամսվա ընթացքում հարաբերակցությունների խախտվելը որպես նորմատիվների խախտում չի դիտվում, այլ ծառայում է որպես բանկի կողմից իր ակտիվների և պասսիվների օպերատիվ կառավարման ուղղորդիչ ցուցանիշ:

5. Ն4 նորմատիվը համարվում է խախտված, եթե բանկի ռիսկը մեկ վարկառուի գծով գերազանցել է հաշվետու ամսում նրա միջին օրական կապիտալի գումարը:

 

3 թերթ գրաֆիկներ կոմպյուտերում չկա

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
29.07.1995
N 133
Որոշում