Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԼ ...

 

 

041.0603.050900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2000 թվականի N 603

 

i

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ Մ. ՊԱՐԱՅՈՒԴԱԿԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Մ. Պարայուդակիսի և նրան ուղեկցող անձանց (12 մարդ) 2000 թվականի օգոստոսի 28-31-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`

ա) ապահովել պատվիրակության անդամների դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, ճանապարհումը (անվճար) և լցավորումը (հունական կողմի հաշվին).

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել միջազգային կապի միջոցներ:

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի ու նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող ու ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշերի և հուշանվերների ծախսերը` 4358700 (չորս միլիոն երեք հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` լուծել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված մարդասիրական բեռների ներմուծման ձևակերպման հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.09.2000
N 603
Որոշում