Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԻ ...

 

 

040.0539.010900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2000 թվականի N 539

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ «ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18, 22, 23 և 24 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` այն բաժանելով «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ու «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

2. «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը:

3. «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`

i

ա) 15-օրյա ժամկետում նախկին «Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող գույքը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 503 որոշմամբ վերակազմավորումից հետո անցել էր «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, հանձնել «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը.

բ) 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն իրենց կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

5. «Հողաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

6. Ստեղծել «Գյուղհողկենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` եռամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անշարժ գույքի միասնական տեղեկատվական բանկի ստեղծման, տեղեկատվության տրամադրման, պահպանման և փոխանակման կարգի վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ քննարկել և մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման մեջ նշված ընկերությունների շենքային պայմանների ապահովման վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.2000
N 539
Որոշում