040.0546.130900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2000 թվականի N 546
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի պահպանման ծախսերի համար Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին հատկացնել 85843700 դրամ` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
սեպտեմբերի 13-ի N 546 որոշման
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի
2000 թվականի պահպանման ծախսերը` ըստ տնտեսագիտական
դասակարգման
____________________________________________________________________________
Հոդվածի անվանումը Գումարը
(հազ. դրամ)
____________________________________________________________________________
1 2
____________________________________________________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 85843,7
այդ թվում`
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 60442,3
այդ թվում`
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների
աշխատողների աշխատավարձ 47140,0
Ընթացիկ տրանսֆերտներ 6093,6
այդ թվում`
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 6093,6
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 7208,7
այդ թվում`
Ապրանքների ձեռքբերում 1399,2
այդ թվում`
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 1399,2
այդ թվում`
գրասենյակային ապրանքներ և նյութեր 799,2
այլ ծախսեր 600,0
Տրանսպորտային ծառայությունների վճար 2367,4
Կապի ծառայությունների վճար 2527,2
Կոմունալ ծառայությունների վճար 598,2
այդ թվում`
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 592,0
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձ 6,2
Այլ ծախսեր 316,7
այդ թվում`
ներկայացուցչական ծախսեր 116,7
այլ ծախսեր 200,0
Կապիտալ ծախսեր 25401,4
այդ թվում`
Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր 25401,4