Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌԵԶԻԴԵՆՏ ԲԱՆԿԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌԵԶԻԴԵՆՏ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՈՉ ՌԵԶԻԴԵՆ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.09.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 156

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի կողմից թղթակցային հաշիվների բացման և

վարման մասին

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող գործառնությունների կանոնակարգման և արտարժույթով բանկային հաշիվների բացման ու վարման» թիվ 124 որոշման և Հայաստանի Հանրապետության տարածքում միջբանկային թղթակցային հարաբերությունները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերը և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության դրամով թղթակցային հաշիվ բացել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերը և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերը կարող են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով միմյանց թղթակցային հաշիվներ բացել և վարել: Հաշվի բացման մասին սպասարկվող բանկը պարտավոր է հինգ բանկային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

3. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում թղթակցային հաշիվները բացվում և վարվում են պայմանագրային հիմունքներով կամ թղթակցային հաշիվներում եղած միջոցներից վճարումները իրականացվում են թղթակցային հաշվի տիրոջ հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:

4. Թղթակցային հաշիվներում եղած միջոցներից սպասարկող բանկը կարող է գանձումներ իրականացնելՆ

ա) պայմանագրերով նախատեսված դեպքերում.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանի կամ արբիտրաժիՆ բռնագանձման մասին որոշման կատարման դեպքում.

գ) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչությանՆ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի տիպային ձևը, բանկերին մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
22.09.1995
N 156
Որոշում