Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ...

 

 

124.1054.270900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

15 սեպտեմբերի 2000 թվականի թիվ 02/1054

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքի կիրառման վերաբերյալ» հրահանգը:

 

            ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                          ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և       Հայաստանի Հանրապետության

         էկոնոմիկայի նախարար`               պետական եկամուտների նախարար`

 

       ______________ Լ. Բարխուդարյան          ___________  Գ. Պողոսյան

 

       «15»  09  2000թ.                      «15»  09  2000թ.

 

ՀՐԱՀԱՆԳ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

 

1. Սույն հրահանգը ընդունվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական օգնության և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված` Ամերիկայի Միացյալ նահանգների օգնության ծրագրերի շրջանակներում հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 5 հոդվածին համապատասխան և նպատակ ունի կանոնակարգել օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:

2. Օրենքով սահմանված արտոնությունները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական օգնության և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրին (այսուհետ` համաձայնագիր) վերաբերվող` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող այն ծրագրերի նկատմամբ, որոնք սահմանված կարգով համաձայնեցված են ՀՀ կառավարության կամ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի հետ:

3. Օրենքով սահմանված արտոնություններից օգտվում են`

i

3.1. Համաձայնագրի շրջանակներում մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության ծրագրեր (այսուհետ` ծրագրեր) իրականացնող`

ա) Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը,

բ) Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնավոր կազմակերպությունները և ֆիզիկական անձինք.

գ) Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորվող (այդ թվում` դրամաշնորհների տեսքով)` ծրագրեր իրականացնող անձինք, բացառությամբ` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք:

(3.1 կետը լրաց. 02.04.01 թիվ 02/318 հրաման)

3.2. Հայաստանի Հանրապետությունում ներկա գտնվող օտարերկրյա քաղաքացիները` սույն հրահանգի 6 կետում նշված դեպքերում և կարգով:

3.3. Ծրագրեր իրականացնողներին (սույն հրահանգի 3.1 ենթակետում նշված) ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող` ձեռնարկատիրական գործունեություն վարող` օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված անձինք` ծրագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասով:

4. Օրենքի համաձայն ծրագրերի իրականացման հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտքը ազատվում է ճանապարհային վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը ընդունման և սպասարկման վճարներից:

5. Օրենքով սույն հրահանգի 3.1 կետում նշված անձանց համար սահմանվել են հետևյալ արտոնությունները.

5.1. սույն հրահանգի 3.1 ենթակետում նշված`

ա) անձանց կողմից ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ապրանքների ներմուծումը ազատվում են ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից և մաքսավճարից,

բ) անձանց կողմից ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից:

i

5.2. Սույն հրահանգի 3.1 ենթակետի ա) և բ) կետերում նշված անձինք ազատվում են`

ա) շահութահարկից,

բ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից` աղբյուրի մոտ պահվող հարկը (շահութահարկը, եկամտահարկը) պահելու պարտավորությունից,

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եկամուտներ վճարելիս` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու և բյուջե փոխանցելու պարտավորությունից:

(5.2 կետը փոփ. 02.04.01 թիվ 02/318 հրաման)

6. Սույն հրահանգի 3.2 ենթակետում նշված անձինք օրենքի համաձայն ազատվում են եկամտահարկից ծրագրերի շրջանակներում ստացվող եկամուտների մասով:

7. Սույն հրահանգի 3.3 ենթակետում նշված անձինք օրենքի համաձայն ազատվում են մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գծով ավելացված արժեքի հարկից, իսկ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող անձինք` ակցիզային հարկից:

i

8. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հրահանգի 2 կետում նշված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքը` տրված ծրագիրը իրականացնող պատասխանատու անձի կողմից:

Սույն կետում նշված տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի երկու օրինակը տրվում է ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմին), երրորդ օրինակը պահվում է ծրագիր իրականացնողի մոտ: Ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձինք տեղեկանքի երկու բնօրինակը ստանալուց հետո դրանցից մեկ օրինակը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` մինչև տեղեկանքների ստացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

(8-րդ կետը փոփ. 18.03.13 թիվ 104-Ն, 06.11.13 թիվ 470-Ն հրամաններ)

9. Ծրագրեր իրականացնողների կողմից ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև մաքսային մարմիններին տրված` սույն հրահանգի հավելված 1-ում բերված ձևի տեղեկանքները ժամանակագրական կարգով ենթակա են հաշվառման և հերթական համարներով համարակալման:

Տեղեկանքների բնօրինակները պետք է պահպանվեն` դրանք դուրսգրման օրվանից առնվազն երեք տարվա ընթացքում:

10. Օրենքի համաձայն` ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք (այդ թվում` ծրագրեր իրականացնողները և ծրագրեր իրականացնողներին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք) այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված ԱԱհ-ի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով:

ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացվում են ապրանքների ձեռք բերման արժեքին (արտադրության և շրջանառության ծախքերին):

ԱԱՀ-ից ազատված և ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով ԱԱՀ-ի հաշվառումն իրականացվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

11. Ծրագիր իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս` այդ եկամուտների մասով կրում են հարկային գործակալի պարտավորություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն կետում նշված ֆիզիկական անձանց (բացառությամբ` 3.2 կետում նշված անձանց) ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում և այդ մասով հարկային պարտավորությունները որոշվում են օրենքով սահմանված կարգով: Այդ անձանց վճարած եկամուտների և գանձված (պահված) հարկի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, ծրագրեր իրականացնողների կողմից տեղեկություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն` ՀՀ հարկային տեսչության 16.11.98թ. թիվ 01/56 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման մասին» հրահանգի 6 հավելվածում բերված ձևով: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը ստացված տեղեկությունները սահմանված կարգով վերահասցեագրում է ֆիզիկական անձանց սպասարկող համապատասխան տարածքային հարկային մարմիններին:

12. Սույն հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքի առկայությունը պարտադիր է սույն հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև

համագործակցության վերաբերյալ մարդասիրական և

տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը

հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին

ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային,

մաքսային և պարտադիր վճարների արտոնությունների

կիրառման հրահանգի

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԹԻՎ ______

 

«______» ____________ 2000թ.

 

Սույնով հաստատվում է, որ

 

_________________________________________________________________________

(ծրագիր իրականացնող կազմակերպության  (կամ դրա մասնաճյուղի, ներկայացուցչության) անվանումը կամ ֆիզիկական անձի անուն, ազգանունը,

 

_________________________________________________________________________

իրավաբանական կամ բնակության վայրի հասցեն, առկայության դեպքում`  ՀՎՀՀ-ն)

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական օգնության և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրին վերաբերվող ____________

 

_________________________________________________________________________

             (ծրագրի անվանումը կամ համառոտ բովանդակությունը)

 

_________________________________________________ շրջանակներում,

 

ներմուծում է _____________________________ հազ. դրամ ընդհանուր արժեքով

 

_________________________________________________________________________

                          (ապրանքների անվանումը)

 

Ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ)

 

_________________________________________________________________________

(ապրանքներ մատակարարողի, ծառայությունների մատուցողի անվանումը (անուն,

ազգանունը)

 

_________________________________________________________________________

           իրավաբանական հասցեն  (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն)

 

_________________________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը

(տեղեկանքը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը)

 

_________________________________________________________________________

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ

նկարագրությունը)

 

_________________________________________________________________________

(մատակարարվող ապրանքների քանակը կամ մատուցվող ծառայությունների ծավալը և

դրանց ընդհանուր արժեքը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է վերը նշված ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

 

ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ

 

       (Ծրագիր իրականացնող ֆիզիկական անձ)      __________________________

                                                (ստորագրություն, անուն,

                                                       ազգանուն)

 

Կ. Տ. կամ դրոշմակնիք (առկայության դեպքում` կնիք)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

27. 09. 2000թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 124000089

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
15.09.2000
N 02/1054
Հրաման