Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 211 ՈՐ ...

 

 

040.0598.280900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2000 թվականի N 598

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 211 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 16-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության շենքի նորոգման և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքի ջեռուցման ապահովման, արտաքին ինժեներական ցանցերի ու բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու մասին» N 120 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 211 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային հատկացնել 147289 հազ. դրամ, այդ թվում` Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտին` 27939,5 հազ. դրամ, ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտին` 14311,8 հազ. դրամ, բուսաբանության ինստիտուտին` 8760,2 հազ. դրամ, Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտին` 5528,8 հազ. դրամ, «Մաշտոց» ինժեներական կենտրոնին` 6874,5 հազ. դրամ, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին` 8894,5 հազ. դրամ, հնագիտության և ազգագրության ինստիտուտին` 32390,0 հազ. դրամ, որից 20000,0 հազ. դրամ շենքի ջեռուցման, արտաքին ինժեներական ցանցերի ու բարեկարգման աշխատանքների համար, ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին` 35054,0 հազ. դրամ, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` 7535,7 հազ. դրամ` հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2000
N 598
Որոշում