Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 120 ՈՐՈ ...

 

 

040.0612.300900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2000 թվականի N 612

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 120 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2000 թվականին «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության շենքի նորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչել Երևանի Ե. Չարենցի փողոցի N 17 շենքի նորոգման և շենքին հարող մայթի համալիրի 44.707 մլն (քառասունչորս միլիոն յոթ հարյուր յոթ հազար) դրամի չափով` չկատարված բարեկարգման աշխատանքների պատվիրատու:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 16-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության շենքի նորոգման ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքի ջեռուցման ապահովման, արտաքին ինժեներական ցանցերի ու բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու մասին» N 120 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության» բառերը փոխարինել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Երևանի Ե. Չարենցի փողոցի N 17 շենքի նորոգման և շենքին հարող մայթի համալիրի` 1999 թվականին կատարված բարեկարգման աշխատանքների դիմաց դեռևս չվճարված 18 մլն դրամի պարտքի մարումն իրականացնել նախկին պատվիրատուի` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կողմից ներկայացված կատարողական ակտերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախորդ տարիների պարտքերի մարման համար նախատեսված գումարների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` մեկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով իրականացնել Երևանի Ե. Չարենցի փողոցի N 17 շենքի նորոգման և շենքին հարող մայթի համալիրի` կատարված բարեկարգման աշխատանքների և մնացորդային ծավալների հանձնումն ու ընդունումը:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 16-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության շենքի նորոգման ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքի ջեռուցման ապահովման, արտաքին ինժեներական ցանցերի ու բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու մասին» N 120 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2000
N 612
Որոշում