Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ...

29.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.06.2000  -ից մինչեւ   29.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 29.01.13 թիվ 128 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2000 թվականի թիվ 26

 

i

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏԵԼՈՒ, ԿԱՏԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենքի) կիրառման դատական պրակտիկան, օրենքի տարակարծիք մեկնաբանումը բացառելու նպատակով և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը պարզաբանում է.

1. Օրենքի 22 հոդվածի 1-ին կետի համաձայն կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, փոփոխել դրա կատարման եղանակը և կարգը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դատական ակտի կատարման հետաձգում կամ տարաժամկետում նշանակում է դատական ակտի կատարման ժամկետի փոփոխում:

Դատական ակտի հետաձգում նշանակում է դատական ակտի կատարումն ավելի ուշ ժամկետում, քան սահմանված է այդ ակտով:

Դատական ակտի տարաժամկետում նշանակում է այդ ակտի կատարումը մաս-մաս, յուրաքանչյուր մասը որոշակի ժամկետներում և հաջորդականությամբ: Տարաժամկետում կարող է թույլատրվել միայն այն ակտի կատարման նկատմամբ, որը կարող է կատարվել մաս-մաս:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հետաձգումը կամ տարաժամկետումը պետք է կատարվի ողջամիտ ժամկետով, այնպես, որ չկորցնի պարտատիրոջ համար կատարման նշանակությունը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421 հոդվածով սահմանված հետաքրքրությունը:

Դատական ակտի կատարման եղանակի և կարգի փոփոխում նշանակում է կատարման մեկ ձևի փոխարինումը մեկ այլ ձևով կամ սկզբնական եղանակի փոփոխում:

2. Օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի համաձայն դատարանը, ստանալով կողմի դիմումը, մինչև դրա ըստ էության քննությունը, որոշում է կայացնում կատարողական վարույթը կասեցնելու մասին: Դա նշանակում է, որ դատարանը կատարողական վարույթը կասեցնում է պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումը ստանալուց հետո անմիջապես և ոչ թե դիմումի քննության արդյունքներով: Դատարանը կատարողական վարույթը կասեցնում է մինչև դիմումի ըստ էության քննությունը, որը պետք է քննվի այն ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

3. Դատարանը կատարողական վարույթը կասեցնում է որոշմամբ, որը բողոքարկման ենթակա չէ: Գրություններով, նամակներով կամ այլ եղանակով կատարողական վարույթը չի կարող կասեցվել:

4. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքով սահմանված է կատարողական վարույթի կասեցման երկու տարբեր եղանակներ, որոնք տարանջատվում են ինչպես կասեցումն իրականացնող սուբյեկտներով, այնպես էլ կասեցման հիմքերով:

Օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարողական վարույթը կասեցնում է կատարողական թերթ տված դատարանը և կասեցման հիմք է միայն այդ մասին պահանջատիրոջից կամ պարտապանից դիմում ստանալը:

Օրենքի համաձայն կատարողական վարույթը կարող է կասեցնել նաև հարկադիր կատարողը, որը մի դեպքում նրա պարտականությունն է (օրենքի 37 հոդված), իսկ մյուս դեպքում` նրա իրավունքը (օրենքի 38 հոդված):

5. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դատարանն իրավունք ունի հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, փոփոխել դրա կատարման եղանակը և կարգը միայն պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումի հիման վրա:

6. Դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը և կարգը փոփոխելու մասին պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում, որը կարող է բողոքարկվել:

Դիմումը բավարարելու և որոշումն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում դատական ակտը կատարվում է կայացված որոշմանը համապատասխան:

7. Դատական ակտի կատարման հետաձգման կամ տարաժամկետման, կատարման եղանակի և կարգի փոփոխման հիմք կարող են հանդիսանալ այն հանգամանքները, որոնք վկայում են, որ դատական ակտը հնարավոր չէ կատարել սահմանված ժամկետում, մասնավորապես, պարտապանի կամ նրա ընտանիքի անդամի հիվանդության, բնեղենով հատկացված գույքի բացակայության, բնակության վայրի փոփոխման, տարվա եղանակի, բնական աղետի և այլ դեպքերում:

8. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի համաձայն պարտապանին տրամադրելով կատարման հետաձգում կամ տարաժամկետում, դատարանը կարող է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-102 հոդվածներով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել դատական ակտի կատարումն ապահովելու համար:

i

9. Եթե առաջին ատյանի դատարանի դատական ակտի ուժի մեջ մտնելուց և կատարողական թերթ տալուց հետո ստացվել է վերաքննիչ բողոք, ապա դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը ոչ թե կասեցնում կամ հետաձգում է կատարողական վարույթը, այլ այդ մասին գրությամբ անհապաղ հայտնում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` օրենքի 21 հոդվածի 6-րդ կետի և 31 հոդվածի հիմքով կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու համար:

Եթե վերաքննիչ դատարանը ստացել է բողոք առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ապա մինչև բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդության քննարկումը վերաքննիչ դատարանը գրությամբ անհապաղ հայտնում է դատական ակտ կայացրած առաջին ատյանի դատարան` կատարողական թերթ չտալու, իսկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` օրենքի 21 հոդվածի 6-րդ կետի և 31 հոդվածի հիմքով կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու համար:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
02.06.2000
N 26
Որոշում