Սեղմել Esc փակելու համար:
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵ ...

18.12.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.08.2000  -ից մինչեւ   18.12.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ
ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու, դրա արդյունավետությունը բարձրացնելու, նշված բնագավառում գործադիր իշխանության մարմինների ու կազմակերպությունների ջանքերն ու հնարավորությունները առավելագույնս օգտագործելու, այդ աշխատանքները համակարգելու, ինչպես նաև թմրամոլության դեմ մղվող պայքարում հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով,

ո ր ո շ ո ւ մ    ե մ.

i

1. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ծրագրերի մշակման ու իրականացման գործում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքների համադրման կազմակերպական ապահովման նպատակով ստեղծել Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի ղեկավարությամբ` հանձնաժողովի կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության, արդարադատության, առողջապահության, պետական եկամուտների, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների տեղակալներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալին, Երևանի քաղաքապետի տեղակալին, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետների տեղակալներին:

Հանձնարարել հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

(1 կետը փոփ. 27.11.95, 25.06.96, 23.06.97, 21.10.98 թիվ ՆՀ-140, 08.08.00 թիվ ՆՀ-639 հրամանագրեր)

i

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության, պետական եկամուտների, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություններին` ելնելով իրենց աշխատանքների ֆունկցիոնալ ուղղվածությունից և մեծապես կարևորելով թմրաբիզնեսի և թմրամոլության հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, մեկամսյա ժամկետում մշակել այդ երևույթների դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների գերատեսչական ծրագրեր և ներկայացնել սույն հրամանագրով ստեղծված պետական միջգերատեսչական հանձնաժողովին` հանրապետական համալիր ծրագիր կազմելու, պայքարի պրոֆիլակտիկ, բուժական և վերականգնողական փուլերում շահագրգիռ բոլոր մարմինների ջանքերը համակարգելու, հակաթմրամոլային պրոպագանդա իրականացնելու և այդ բնագավառում հասարակական կարծիք ձևավորելու նկատառումներով:

(2-րդ կետը փոփ. 08.08.00 թիվ ՆՀ-639 հրամանագրեր)

3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`

i

ձևավորել անչափահասների հետ տարվող աշխատանքների տարածքային խորհուրդներ և, ըստ ամենայնի, նպաստել դրանց աշխատանքների ուժեղացմանը.

մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության անմիջական վերահսկողությամբ, գույքագրել իրենց տարածքում գտնվող անչափահասների ստեղծագործական զբաղվածության նպատակներով նախկինում օգտագործվող շենքերը, շինությունները, ակումբները, դահլիճները, հրապարակները և այլ տարածքներն ու միջոցներ ձեռնարկել դրանք անվերապահորեն հիշյալ նպատակներին ծառայեցնելու համար.

միջոցներ ձեռնարկել, ըստ բնակության վայր, երիտասարդության և անչափահասների գեղագիտական, մշակութային, տեխնիկական, ռազմաուսումնական և մարզական դաստիարակության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:

(3-րդ կետը հանվել է 08.08.00 թիվ ՆՀ-639 հրամանագրեր)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

i

ղեկավարվելով ՄԱԿ-ին առընթեր թմրադեղերի վերահսկման միջազգային կոմիտեի դրույթներով` մշակել թմրադեղերի, հոգեներգործուն, ուժեղ ազդող և թունավոր դեղերի արտադրության, ներմուծման, արտահանման, պահպանման, հաշվառման և օգտագործման կարգ.

հանրապետությունում արտադրվող և հանրապետություն ներմուծվող դեղամիջոցների հսկողությունը ուժեղացնելու նպատակով նախարարության կազմում ստեղծել անհրաժեշտ կառույցներ.

ներքին գործերի նախարարության հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնել դեղամիջոցների առևտրի համակարգը կանոնավորելու, թմրանյութեր պարունակող դեղամիջոցների վաճառքի նկատմամբ խստագույն հսկողություն սահմանելու ուղղությամբ.

խստորեն վերահսկել առողջապահության հիմնարկների բուժծառայությունների կողմից թմրամիջոցների պահպանության և օգտագործման կարգը.

ստեղծել թմրամոլության գաղտնի երաշխավորված բուժման համակարգ` հանրապետության խոշոր քաղաքներում և բնակավայրերում ձևավորելով համապատասխան ծառայություններ.

ներքին գործեր նախարարության հետ համատեղ առաջարկություններ ներկայացնել թմրամոլության դեմ հարկադրական բուժման համակարգ ստեղծելու մասն.

(4-րդ կետը փոփ. 08.08.00 թիվ ՆՀ-639 հրամանագրեր)

i

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության նախարարության, շահագրգիռ մյուս մարմինների ու կազմակերպությունների հետ համատեղ, երկամսյա ժամկետում, առաջարկություններ ներկայացնել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 08.08.00 թիվ ՆՀ-639 հրամանագրեր)

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` արդարադատության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարում միջպետական իրավական դաշտ ստեղծելու նպատակով համապատասխան պայմանագրեր ու համաձայնագրեր կնքելու վերաբերյալ:

(6-րդ կետը փոփ. 08.08.00 թիվ ՆՀ-639 հրամանագրեր)

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` ուժեղացնել հսկողությունը թմրամոլությամբ հիվանդների հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության մասին գործող օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու նկատմամբ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

i

քննության առնել սույն հրամանագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ու նյութատեխնիկական հնարավորություններ ստեղծելու, նպատակային կարգով անհրաժեշտ հատկացումներ կատարելու հարցերը.

քննության առնել ուսանողների արտալսարանային ստեղծագործական զբաղվածության համար պայմաններ ստեղծելու հարցը` մշակել և իրականացնել հատուկ ծրագիր հանրակացարանաբնակ ուսանողության առողջ ապրելակերպի կազմակերպման համակարգի վերաբերյալ.

միջոցներ ձեռնարկել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի բնագավառում հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով.

տասնօրյա ժամկետում հաստատել թմրանյութերի և հոգեկան խիստ ներգործող նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանրապետական համակարգիչ խորհրդի կազմը և սահմանել նրա գործունեության կարգը.

եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդին ինֆորմացիա ներկայացնել սույն հրամանագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

(8-րդ կետը փոփ. 08.08.00 թիվ ՆՀ-639 հրամանագրեր)

9. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 դեկտեմբերի 1993 թվական

ՆՀ-270

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.12.1993
N ՆՀ-270
Հրամանագիր