Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ...

13.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.2000  -ից մինչեւ   13.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 14.07.15 թիվ 481-Ն հրաման)

i

124.1490.081200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

30 նոյեմբերի 2000 թվականի թիվ 02/1490

 

i

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԱԲԱԹՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ մաքսային օրենսգրքի 21 հոդվածի 2-րդ կետի և 110 հոդվածի 5-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել սահմանային այն մաքսատների և մաքսային կետերի ցանկը, որտեղ սահմանվում է շաբաթվա բոլոր օրերին շուրջօրյա աշխատանքային ռեժիմ (հավելված 1):

2. Հաստատել մաքսային մարմինների կողմից տրամադրվող այն փաստաթղթերի ցանկը, որոնց տրամադրման համար մաքսային մարմինների կողմից գանձվում է մաքսավճար ՀՀ մաքսային օրենսգրքի 110 հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով (հավելված 2):

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀՀ պետական եկամուտների

                                             նախարար     Ա. Մանուկյան

                                             «30» նոյեմբերի  2000թ.

 

ՑԱՆԿ

 

ՇԱԲԱԹՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ

 

1. Երևանի «Զվարթնոց» մաքսատուն

2. Մեղրու մաքսային կետ

3. Բավրայի մաքսային կետ

4. «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ

5. Բագրատաշենի մաքսային կետ

6. Այրում-Ջիլիզայի մաքսային կետ

7. Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀՀ պետական եկամուտների

                                            նախարար     Ա. Մանուկյան

                                            «30»  նոյեմբերի  2000թ.

 

ՑԱՆԿ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՆՁՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՎՃԱՐ` ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 110 ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ

 

1. Բեռների մաքսային հայտարարագիր

2. Փոխադրման ամփոփագիր

3. Մաքսային վճարների բյուջե փոխանցման հանձնարարական

4. Ավտոտրանսպորտային միջոցները ՀՀ ՆԳՆ պետավտոտեսչությունում մշտական և ժամանակավոր հաշվառման վերցնելու համար տրվող հատուկ ձևեր:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

08. 12. 2000թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12400150

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
30.11.2000
N 02/1490
Հրաման