Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ...

 

/տես նոր խմբագրություն` հաստատված 15.03.96թ թիվ 161 հրամանով/

 

i

«Հաստատված է «                     «Համաձայնեցված է»

ՀՀ Հարկային պետական             ՀՀ ֆինանսների    ՀՀ արդարադատության

տեսչություն                     նախարարություն    նախարարություն

թ.03517/3-3                     թ.3-04/14            թ.1-7

 

Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության 17 օգոստոսի 1993 թվականի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ

02080/3-3 հրահանգի փոփոխություններ և լրացումներ հ.1

 

Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1994 թվականի դեկտեմբերի 10ի- Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության 17 օգոստոսի 1993 թվականի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ 02080/3-3 հրահանգում կատարվում են հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

 

1. Հրահանգի «VI. Ավելացված արժեքի հարկից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատումը» բաժնի 9-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«9. Ավելացված արժեքի հարկից ազատվում են`

ա) նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս արտահանվող ապրանքները, դրանց բեռնման, փոխադրման, բեռնաթափման ծառայությունները և Հայաստանի Հանրապետության տարածքով օտարերկրյա (բացի նախկին ԽՍՀՄ անդամ պետություններից) բեռների տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև աշխատանքների և ծառայությունների արտահանումը:

բ) օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում պաշտոնական օգտագործման, ինչպես նաև այդ ներկայացուցչությունների դիվանագիտական և վարչական-տեխնիկական անձնակազմի ոչ ռեզիդենտ անդամների (ներառյալ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները) անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված իրերը, նրանց մատուցված ծառայությունները,

գ) սփյուռքահայ համայնքների, օտարերկրյա և միջազգային հասարակական ու կրոնական կազմակերպությունների միջոցների հաշվին կատարվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքները,

դ) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայությունները,

ե) բնակարանային վարձը, ներառյալ հանրակացարաններում բնակվելու վարձը,

զ) բնակչությանը մատուցվող կոմունալ ծառայությունները` ջրամատակարարումը, ջերմային էներգամատակարարումը, սանմաքրումը,

է) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հետևանքով գնվող գույքի արժեքը, ինչպես նաև պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալական վճարը:

Ձեռնարկության կողմից վարձակալության տրված հիմնական միջոցների, արտադրական և այլ տարածքների (այդ թվում առանձին արտադրամասի կամ արտադրամասերի) վարձակալական վճարը, որը վճարվում է տվյալ ձեռնարկությանը և վերջինիս համար հանդիսանում է արտաիրացումային եկամուտ, ավելացված արժեքի հարկից չի ազատվում,

ը) կրթության բնագավառի ուսումնական հաստատությունների սննդի օբյեկտների սեփական արտադրության արտադրանքը,

թ) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, վարկի հատկացմանը, ինչպես նաև դրամական ավանդներին, հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներին վերաբերող գործառնությունները,

ժ) վճարման օրինական միջոցներ հանդիսացող արժույթի, դրամի, բանկային տոմսերի (բացի դրամագիտական նպատակներով օգտագործվողներից), ինչպես նաև արժեթղթերի (բաժնետոմսեր, փոխառության պարտատոմսեր, սերտիֆիկատներ, մուրհակներ, չեկեր և այլն) շրջանառությանը վերաբերող գործառնությունները (բացի բրոքերային և այլ միջնորդական գործառնություններից): Բացառություն են կազմում դրանց պատրաստման և պահպանման գործառնությունները, որոնցից հարկը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

ի) փոստային դրոշմանիշների, փոստային դրոշմագրված բացիկների, ծրարների, պետական տուրքային դրոշմանիշների, վիճակախաղերի տոմսերի անվանական արժեքով վաճառքը,

լ) այն ծառայությունները, որոնց կատարման համար գանձվում է պետական տուրք,

խ) խաղատների, խաղային ավտոմատների շրջանառությունը` հիմնական գործունեության գծով, եթե Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված,

ծ) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, հիվանդների և ծերերի խնամքի հետ կապված ծառայությունները,

կ) թաղման բյուրոների, գերեզմանատների կողմից մատուցվող ծառայությունները, կրոնական կազմակերպությունների կողմից անցկացվող ծեսերը և ծիսակատարությունները,

հ) արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների ստացման և հանձնման հետ կապված գործառնությունները,

ձ) դոնորային արյան, մայրական կաթի, դեղամիջոցների, դեղանյութերի և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների իրացումը,

ղ) մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքները (աշխատանքներն ու ծառայությունները),

ճ) գյուղատնտեսական արտադրանքի իրացումը,

մ) Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակներ, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ,

յ) Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ անդամ հանդիսացող պետությունների պետական բյուջեների և համապետական նշանակության արտաբյուջետային ֆոնդերի միջոցների հաշվին կատարվող գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական, նախագծային-հետախուզական աշխատանքները,

ն) թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարի, խտանյութերի և արդյունաբերական այլ ապրանքների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների հետագա վերամշակման ու հարստացման համար Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման շրջանառությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական գանձատանը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի իրացման շրջանառությունը,

շ) դպրոցական դասագրքերը, տետրերը և դրանց վաճառքը,

ո) բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի և պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը»:

2. Հրահանգի 14-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«Տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռնարկությունների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է որպես նույն ժամանակաշրջանում իրացված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց գնորդներից (պատվիրատուներից) ստացված հարկի գումարների և արտադրության ու շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների ու ծառայությունների, ինչպես նաև ապրանքների (մեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկություններում), հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների գծով այլ ձեռնարկություններին վճարված և սահմանված կարգով հաշվանցված հարկի գումարների տարբերություն: Ընդ որում արտադրական նպատակներով օգտագործվող վերը նշված ապրանքանյութական արժեքների, աշխատանքների և ծառայությունների գծով այլ ձեռնարկություններին վճարված ավելացված արժեքի հարկը արտադրության և շրջանառության ծախքերին չի դասվում (բացառությամբ սույն հրահանգի 16-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի):

Տվյալ դեպքում «ստացված հարկի գումար» և «վճարված հարկի գումար» արտահայտությունների տակ պետք է հասկանալ ոչ միայն ձեռնարկության բանկային, դրամարկղային հաշիվներով իրականացված վճարումը, այլ նաև օրենսդրությամբ սահմանված հատուցման այլ ձևերը (ապրանքափոխանակություն, պարտավորությունների փոխադարձ հաշվանցում և այլն), ինչպես նաև սահմանված կարգի համաձայն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումը դրանց առաքումով (կատարումով) և գնորդներին (պատվիրատուներին) հաշվարկային փաստաթղթերի ներկայացումով ձևակերպող ձեռնարկություններում` ներկայացվող հաշվարկային փաստաթղթերում հաշվարկված հարկի գումարները: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման ցուցանիշի ձեվակերպման ՀՀ օրենսդրությամբ սահմանվող այլ կարգի կիրառման դեպքերում ավելացված արժեքի հարկի հաշվարկումն ու վճարումը կատարվում է այդ կարգին համապատասխան:»:

3. Հրահանգի 15-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«Նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ապրանքների (մեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկություններում) գծով մատակարարներին վճարված հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա հարկի գումարներից` դրանց հաշվառման ընդունման (հաշվարկային փաստաթղթերի սահմանված կարգով ձևակերպման) հաշվետու ժամանակաշրջանում:

Հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների (գույքային և այլ իրավունքներ, «նոու-հաու» և այլն) ձեռքբերման ժամանակ մատակարարներին վճարված հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա գումարներից հիմնական միջոցների ակտիվ մասի շահագործման հանձնման և ոչ նյութական ակտիվների հաշվառման ընդունման պահից սկսած`

ա) միանվագ, եթե դրանց հաշվեկշռային արժեքը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը.

բ) 6 ամսվա ընթացքում, հավասար չափերով, եթե դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը:

Հիմնական միջոցների պասսիվ մասի ձեռքբերման ժամանակ վճարված հարկի գումարները հաշվառվում են դրանց հաշվեկշռային արժեքում և բյուջե վճարման ենթակա հարկի գումարներից չեն հանվում:

Սույն կետում նշված կարգով հաշվանցվում (հանվում) են միայն մատակարարող ձեռնարկությունների կողմից սույն հրահանգի 12-րդ կետով սահմանված կարգով հաշվարկային փաստաթղթերում առանձին տողով նշված հարկի գումարները:

Սույն կետում նշված կարգով հաշվանցվում (հանվում) են նաև արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ապրանքների (մեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկություններում), հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների գծով նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների ձեռնարկություններին վճարված հարկի գումարները: Ընդ որում դրանց հաշվարկային փաստաթղթերում սույն հրահանգի 12-րդ կետում սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի առանձին տողով նշված չլինելու դեպքում այն հաշվարկվում է 16,67% դրույքաչափով` նրանց արժեքից, համարելով, որ հարկի գումարը ներառված է այդ արժեքում, եթե նշված պետություններից դրանց ներմուծումը ՀՀ տարածք հաստատվում է համապատասխան փաստաթղթերով (ապրանքանյութական արժեքների դեպքում` նաև պարտադիր մաքսային ձևակերպմամբ):»:

4. Հրահանգի 16-րդ կետի բ) ենթակետում «սույն հրահանգի 9-րդ կետի «գ-չ» ենթակետերի համաձայն ...» բառերը փոխարինվում են «սույն հրահանգի «դ-ո» ենթակետերի համաձայն ...» բառերով:

5. Հրահանգի 19-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«19. Այն դեպքում, երբ նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև ապրանքների (մեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկություններում), հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների գծով մատակարարներին վճարված և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում սահմանված կարգով հաշվանցված (պակասեցված) ավելացված արժեքի հարկի գումարը գերազանցում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հարկի գումարին, ապա առաջացող տարբերությունը հաշվանցվում է առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում է բյուջեից հարկի ընդհանուր մուտքերի հաշվին` ֆինանսական տարվա կիսամյակային հաշվարկների հիման վրա, հաշվարկների հետ միասին վճարողի կողմից դիմումի ներկայացումից հետո 10-օրյա ժամկետում:

Նշված կարգը կիրառվում է նաև սույն հրահանգի 9-րդ կետի «ա-գ» ենթակետերով հարկից ազատված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանվող այլ դեպքերում:»

6. Հրահանգի VIII բաժնից հետո ավելացվում է նոր IX բաժին հետևյալ բովանդակությամբ.

«IX. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման բնորոշումը ավելացված արժեքի հարկի հաշվարկման առումով, կապված դրանց մատակարարման վայրի հասկացության չափանիշների սահմանման հետ

24. Ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները, ավելացված արժեքի հարկի հաշվարկման առումով, համարվում են արտահանված և ենթակա չեն հարկման ավելացված արժեքի հարկով, եթե սույն բաժնի 25-րդ և 26-րդ կետերում տրվող չափանիշների համաձայն դրանց մատակարարման վայր է ընդունվում նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետությունների տարածքը, և ընդհակառակը, ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) ենթակա են հարկման ավելացված արժեքի հարկով Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանց մատակարարման վայր է ընդունվում Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքը:

25. Ապրանքների արտահանում է համարվում բոլոր ապրանքների (ազգային և ազգայնացված, նոր կամ արդեն գոյություն ունեցող, անկախ նրանից, վաճառված են դրանք, թե փոխանցված) տվյալ երկրի տնտեսական տարածքից դուրս ընդմիշտ տեղափոխումը: Ընդ որում «ազգային» ապրանքը այդ առումով այն ապրանքն է, որը արտադրվել է տվյալ երկրի տնտեսական տարածքում, իսկ «ազգայնացվածը» մաքսային ձևակերպում անցած և տվյալ երկրի տնտեսական տարածքում ազատ շրջանառության համար թույլատրված ներմուծված ապրանքն է:

Ապրանքների մատակարարման վայր է համարվում այն վայրը, որտեղ դրանք ֆիզիկապես (փաստացի) գտնվում են մատակարարման իրականացման (դրանց սեփականության իրավունքի հանձնման) պահին:

26. Աշխատանքներն ու ծառայությունները համարվում են արտահանվող, եթե սույն կետում տրվող չափանիշների համաձայն դրանց մատակարարման վայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում (կամ նախկին ԽՍՀՄ անդամ

պետություններում):     Ծառայությունների համար, որպես ընդհանուր սկզբունք,

մատակարարման վայր է համարվում ծառայությունը մատուցող տնտեսվարող սուբյեկտների (կամ նրանց մշտական ներկայացուցչությունների) գտնվելու վայրը (կամ այն վայրը, որտեղ վերջիններս իրականացնում են իրենց տնտեսական գործունեությունը): Այդ առումով, Հայաստանի Հանրապետությունում գրանցված և տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից մատուցվող ծառայությունների համար, որպես ընդհանուր սկզբունք, մատակարարման վայր է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքը և այդ ծառայությունների համար ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է Հայաստանի Հանրապետությունում (անկախ նրանից` ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին, թե ոչ ռեզիդենտներին):

Որպես բացառություն վերը նշված ընդհանուր սկզբունքից, ծառայությունների առանձին տեսակների մատակարարման վայրի բնորոշման (և հետևապես դրանց հարկման կամ չհարկման հարցերի կարգավորման) ժամանակ կիրառվում են այլ չափանիշներ և սկզբունքներ: Դրանք մասնավորապես հանգում են հետևյալին`

ա) Անշարժ գույքի հետ կապված աշխատանքներ և ծառայություններ: Անշարժ գույքի հետ առնչվող աշխատանքների և ծառայությունների (օրինակ` շինարարություն, վարձակալում, առք ու վաճառք և այլն), ինչպես նաև հարակից ծառայությունների համար (գործակալների ու փորձագետների ծառայությունները, նախագծային, հետախուզական աշխատանքները և այլն) մատակարարման վայր է համարվում անշարժ գույքի գտնվելու (տեղաբաշխման) վայրը: Դա նշանակում է, որ անշարժ գույքի հետ առնչվող աշխատանքներն ու ծառայությունները հարկվում են ավելացված արժեքի հարկով, եթե անշարժ գույքը գտնվում է (տեղաբաշխված է) Հայաստանի Հանրապետությունում:

բ) Տրանսպորտային ծառայություններ: Տրանսպորտային  ծառայությունների մատակարարման վայր է համարվում այն վայրը, որտեղ կատարվում են փոխադրումները, հաշվի առնելով անցած տարածությունը: Միջազգային երթուղիներով (նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններ) օդային տրանսպորտով կատարվող ուղևորների և բեռների փոխադրումների դեպքում անցած տարածության չափանիշը չի կիրառվում և դրանք ազատվում են ավելացված արժեքի հարկից ամբողջությամբ:

գ) Մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության, կրթության և համանման այլ ոլորտներում մատուցվող ծառայությունների և իրականացվող աշխատանքների, լրացուցիչ տրանսպորտային ծառայությունների (բեռնում, բեռնաթափում, ապրանքների մշակում և այլն), շարժական նյութական գույքի գնահատման և այդ գույքի հետ կապված աշխատանքների (նորոգում, տեղակայում և այլն) համար մատակարարման վայր է համարվում այն վայրը, որտեղ այդպիսի աշխատանքներն ու ծառայությունները ֆիզիկապես (փաստացի) իրականացվում են: Այդ առումով, Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտների կողմից այդպիսի աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը հարկվում է ավելացված արժեքի հարկով, եթե դրանք կատարվում կամ մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ պետություններում, և ընդհակառակը, այդպիսի աշխատանքներն ու ծառայությունները, որոնք իրականացվում են նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններում, ազատվում են ավելացված արժեքի հարկից (հարկվում են զրոյական դրույքաչափով):

դ) Շարժական նյութական գույքի վարձակալություն: Շարժական նյութական գույքի վարձակալության դեպքում մատակարարման վայր է համարվում այն վայրը, որտեղ այդ գույքը փաստացի օգտագործվում է (բացառությամբ բոլոր տեսակների տրանսպորտային միջոցների վարձակալությունից, որի դեպքում մատակարարման վայր է համարվում վարձատուի գտնվելու (տեղաբաշխման) վայրը և ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է Հայաստանի Հանրապետությունում, նույնիսկ այն դեպքում, երբ վարձակալվող տրանսպորտային միջոցներն օգտագործվում են այլ պետություններում): Այդ առումով վարձատուները ավելացված արժեքի հարկը հաշվարկում և վճարում են միայն այն շարժական նյութական գույքի վարձակալության տրման դեպքում, որը ֆիզիկապես (փաստացի) օգտագործվում է Հայաստանի Հանրապետության (ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների) տարածքում:

ե) Ոչ նյութական ծառայություններ: Ներքոնշված ոչ նյութական ծառայությունների համար, որոնք մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտների կողմից նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններում գտնվող սուբյեկտներին, մատակարարման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայություն ստացող սուբյեկտը իրականացնում է տնտեսական գործունեություն կամ ունի մշտական ներկայացուցչություն, կամ դրանց բացակայության դեպքում` վայրը, որտեղ նա ունի մշտական հասցե կամ մշտապես բնակվում է`

- արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների, ապրանքանշանների և համանման իրավունքների փոխանցման ու հանձնման հետ կապված գործառնությունները,

- գովազդային ծառայությունները,

- խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական և համանման այլ ծառայությունները, ինչպես նաև տվյալների մշակման ու տեղեկատվության հաղորդման ծառայությունները,

- բանկային, ֆինանսական և ապահովագրական ծառայությունները:

զ) Կապի և հաղորդակցության ծառայություններ: Կապի և հաղորդակցության ծառայությունների համար մատակարարման վայր է համարվում այդ ծառայությունները մատուցող սուբյեկտների գտնվելու վայրը (կամ այն վայրը, որտեղ նրանց կողմից իրականացվում է տնտեսական գործունեություն), ծառայությունների մատակարարման վայրի բնորոշման վերը նշված հիմնական չափանիշի համաձայն:»:

7. Հրահանգի 27-րդ կետի երկրորդ պարբերությունում «...և այդ ապրանքների ձեռք բերման ժամանակ մատակարարներին վճարված հարկի գումարների,» բառերը փոխարինվում են «...և նույն հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների ձեռք բերման ժամանակ մատակարարներին վճարված հարկի գումարների,» բառերով:

8. Հրահանգի 37-րդ կետի երկրորդ մասը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, հարկի ամսական վճարումներ կատարող ձեռնարկությունները, նախորդ ամսվա հաշվարկով վճարման ենթակա հարկի գումարը (կամ նախորդ եռամսյակի հաշվարկով միջին ամսական վճարումների գումարը) Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 250-պատիկ չափը գերազանցելու դեպքում կատարում են կանխավճարային երկու մուծում հարկի այդ գումարի 1/2-ի չափով` մինչև ընթացիկ ամսվա 25-ը և հաջորդ ամսվա 5-ը:»:

Սույն փոփոխության հետ կապված հրահանգի 39-րդ կետը հանվում է:

9. Հրահանգի 42-րդ կետում հանվում են «10 օրով երկարաձգելով հարկի վճարման և հաշվարկների ու հաշվետվությունների ներկայացման համար «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները» բառերը:

10. Հրահանգի 45-րդ կետի երկրորդ պարբերությունում «սույն հրահանգի 27-րդ կետում սահմանված կարգով» բառերը փոխարինվում են «սույն հրահանգի 30-րդ կետում սահմանված կարգով» բառերով:

11. Հրահանգի 46-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«46. Հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների գծով վճարված հարկի գումարների հաշվառումը տարվում է դրանց հաշվառման հաշիվների առանձին ենթահաշիվների դեբետով 60, 76 և այլ հաշիվների կրեդիտի հետ թղթակցությամբ: Նշված ենթահաշիվներից հարկի գումարները դուրս են գրվում 68 հաշվի «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի դեբետին հիմնական միջոցների շահագործման հանձնման և ոչ նյութական ակտիվների հաշվառման ընդունման պահից սկսած` սույն հրահանգի 15-րդ կետում սահմանված կարգով ու չափերով:»:

12. Հրահանգի 47-րդ կետը հանվում է:

13. Հրահանգի 49-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«49. Սույն հրահանգի 9-րդ կետի «դ-ո» ենթակետերի համաձայն (ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համանման այլ դեպքերում) ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտադրության (կատարման) կամ գործառնությունների իրականացման ժամանակ ստացված և հաշվառման ընդունված նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների, ծառայությունների գծով մատակարարներին վճարված հարկի գումարները դուրս են գրվում արտադրության ծախսերի հաշվառման հաշիվների (20 «Հիմնական արտադրություն», 23 «Օժանդակ արտադրություններ» և այլն) դեբետին, իսկ շահագործման հանձնված հիմնական միջոցների ակտիվ մասի և հաշվառման ընդունված ոչ նյութական ակտիվների գծով վճարված հարկի գումարները դուրս են գրվում նշված հաշիվների դեբետին` սույն հրահանգի 15-րդ կետում սահմանված կարգով և չափերով:»:

14. Հրահանգի բոլոր պայմանական օրինակներում «ռուբլի» բառի փոխարեն գրվում է «դրամ» բառը և միաժամանակ, դրա հետ կապված փոխվում են հրահանգի 39-րդ կետի պայմանական օրինակի թվական տվյալները:

15. Հրահանգի հավելված 2-ում բերված հաշվարկի 3-րդ տողից հետո ավելացվում է նոր տող հետևյալ շարադրանքով.

«4. ԱԱՀ-ով չհարկվող իրացված ապրանքների արժեքը»:

16. Սույն փոփոխությունների և լրացումների հետ կապված հրահանգի IX-XIII բաժինները համարվում են X-XIV բաժիններ, իսկ 24 -38 կետերը` համապատասխանաբար 27- 41 կետեր, 40 - 46 կետերը` 42 - 48 կետեր և 48 - 59 կետերը` 49 - 60 կետեր: Հրահանգի հավելված 2-ում բերված հաշվարկի 4-9 կետերը համապատասխանաբար համարվում են 5 - 10 կետեր:

17. Սույն փոփոխությունների և լրացումների 7-րդ կետը կիրարկվում է ` հրահանգի գործողության մեջ դրվելու օրվանից (1993 թ. հուլիսի 1-ից), իսկ մյուս կետերով կատարված փոփոխություններն ու լրացումները` 1995 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Հարկային տեսչություն
17.08.1993
N 03517/3
Հրահանգ