Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...

01.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.10.1993  -ից մինչեւ   01.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

i

1. «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

i

2. Սահմանել երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների գրանցման տուրք Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում`

ա) սահմանել սեփականության այլ ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների համար պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների որպես երաշխավորներ հանդես գալու` «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերը և կարգը.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ:

13 հոկտեմբերի 1993 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
13.10.1993
N ՀՆ-0941-I
Որոշում