Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

010.0127.291200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածում`

i

ա) մաքսատուրքի դրույքաչափերը սահմանող աղյուսակն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 04, 11, 15, 17, 18, 39 17 31 100 և 85 39 10 100 ծածկագրերի տողերից հետո համապատասխանաբար լրացնել հետևյալ տողերով`

 

   «04 08 11     ձվի փոշի                                    0       0»

   «11 09 00 000 հացահատիկային սոսնձանյութ                   0       0»

   «1515 30 100  գերչակի յուղ                                0       0»

   «17 03        մաթ                                         0       0»

   «18 01        կակաո հատիկավոր, աղացած, չոր կամ բոված      0       0»

   «39 17 32 910 արհեստական թաղանթներ երշիկեղենի համար       0       0»

   «85 41        դիոդներ, տրանզիստորներ և  նմանատիպ          0        0

                 կիսահաղորդիչ սարքեր

    85 42        էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ և            0       0».

                 միկրոհավաքածուներ

 

բ) 4819 ծածկագրին վերաբերող տողի երկրորդ սյունակը լրացնել «այդ թվում` չծալված` սոսնձված կամ չսոսնձված` մեկից ավելի շերտեր ունեցող թերթեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից, արտաքինից հարթ երեսներով» բառերով.

 

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ`

i

«4. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից` 2203, 2204, 220410, 2205, 2206, 2207, 220820, 220830, 220840, 220850, 220860, 220870, 220890 ծածկագրերին դասվող ապրանքների համար մաքսատուրքը վճարվում է հետևյալ յուրահատուկ դրույքաչափերով`

 

._______________________________________________________________________.

|  Ապրանքի  |ապրանքի համառոտ անվանումը       |չ/մ       |Մաքսատուրքի    |

|  ծածկագիրն|                                |          |դրույքաչափը    |

|  ըստ      |                                |          |դրամով         |

|  ԱՏԳ ԱԱ-ի |                                |          |_______________|

|           |                                |          |Ներմու-|Արտա-  |

|           |                                |          |ծում   |հանում |

|___________|________________________________|__________|_______|_______|

|  2203     |գարեջուր                        |1 լիտր    |  50   |    0  |

|___________|________________________________|__________|_______|_______|

|  2204     |խաղողի գինիներ                  |1 լիտր    | 100   |    0  |

|___________|________________________________|__________|_______|_______|

|  220410   |փրփրուն գինիներ                 |1 լիտր    |  75   |    0  |

|___________|________________________________|__________|_______|_______|

|  2205     |վերմուտ և  այլ խաղողի գինիներ`  |1 լիտր    | 140   |    0  |

|           |բուսական և  արոմատիկ            |          |       |       |

|           |էքստրակտների հավելումներով      |          |       |       |

|___________|________________________________|__________|_______|_______|

|  2206     |խմորման ենթարկված այլ ըմպելիքներ|1 լիտր    |  60   |    0  |

|           |(խնձորի սիդր, պերրու (տանձի     |          |       |       |

|           |սիդր), մեղրաըմպելիք)            |          |       |       |

|___________|________________________________|__________|_______|_______|

|  2207     |էթիլային սպիրտ                  |1լ. 100%  |  70   |    0  |

|           |                                |սպիրտի    |       |       |

|           |                                |վերահաշվ. |       |       |

|___________|________________________________|__________|_______|_______|

|  2208     |ալկոհոլային խմիչքներ, այդ թվում`|          |       |       |

|___________|________________________________|__________|_______|_______|

|  220820   |խաղողի գինու կամ գինենյութի     |          |       |       |

|           |թորումից ստացվող սպիրտային թրմեր|          |1100   |    0  |

|           |(կոնյակ, արմանյակ և  այլն)      |          |       |       |

|___________|________________________________|          |_______|_______|

|  220830   |վիսկի                           |          | 370   |    0  |

|___________|________________________________| 1լ. 100% |_______|_______|

|  220840   |ռոմ և  տաֆֆա                    | սպիրտի   | 420   |    0  |

|___________|________________________________| վերահաշվ.|_______|_______|

|  220850   |ջին և  գիհու թրմօղի             |          | 450   |    0  |

|___________|________________________________|          |_______|_______|

|  220860   |օղի                             |          | 240   |    0  |

|___________|________________________________|          |_______|_______|

|  220870   |լիկյորներ և  մրգօղիներ          |          | 600   |    0  |

|___________|________________________________|          |_______|_______|

|  220890   |սպիրտ պարունակող այլ խմիչքներ   |          | 240   |    0»:|

._______________________________________________________________________.

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը «որոնց» բառից առաջ լրացնել «որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սույն օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս և» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

29 դեկտեմբերի 2000թ.

ՀՕ-127

 

 

pin
ՀՀ 26.12.2000
N ՀՕ-127 օրենք