Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2013 - 02.01.2013} ԵԿԱՄՏԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2013 - 02.01.2013} ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2013  -ից մինչեւ   02.01.2013  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.01.2013 - 02.01.2013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառում (այսուհետ` անձնավորված հաշվառում) իրականացնելուն առնչվող հարաբերությունները, սահմանում է անձնավորված հաշվառման գործընթացում ներգրավված կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոդված 2. Անձնավորված հաշվառման իրավական կարգավորումը

 

1. Անձնավորված հաշվառմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Անհատական տվյալների մասին», «Եկամտային հարկի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) աշխատող` գործատուների (հարկային գործակալների) հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող անձ.

2) ինքնազբաղված` օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող` աշխատող, անհատ ձեռնարկատեր, նոտար չհանդիսացող անձ.

3) ֆիզիկական անձ` աշխատող, ինքնազբաղված, անհատ ձեռնարկատեր, նոտար.

4) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազա (տեղեկատվական բազա)` ֆիզիկական անձանց վերաբերող` սույն օրենքով սահմանված տվյալների ամբողջություն.

5) անձնավորված հաշվառում` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկը, տարեկան եկամուտների մասին հաշվարկը և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված` անձնավորված հաշվետվությունները (այսուհետ` անձնավորված հաշվետվություններ) ստանալը, անձնավորված հաշվետվություններում ներառված տվյալները տեղեկատվական բազա ներառելը, պահպանելը, տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը.

6) անձնավորված հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված` սույն օրենքով սահմանված տվյալներ պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ.

7) գործատու` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտային հարկը պահող (գանձող) հարկային գործակալ:

 

Հոդված 4. Անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրները

 

1. Անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրներն են`

1) հարկային օրենսդրության կիրառման և ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ճշտության ապահովումը.

2) մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծումը և հաշվարկ-կանխատեսումների իրականացումը.

3) կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի բնականոն գործունեության ապահովումը.

4) ֆիզիկական անձանց կենսաթոշակային իրավունքների իրականացման ապահովումը:

 

Հոդված 5. Անձնավորված հաշվառման սկզբունքները

 

1. Անձնավորված հաշվառման սկզբունքներն են`

1) անհատական տվյալների հաշվառման անձնավորված լինելը.

2) եկամտային հարկ և պարտադիր կուտակային վճար վճարած յուրաքանչյուր ֆիզիկական անձի` անձնավորված հաշվառման համակարգում պարտադիր ընդգրկված լինելը.

3) իրեն վերաբերող տվյալների հասանելի լինելը ֆիզիկական անձին (տվյալների սուբյեկտին).

4) տեղեկատվական բազայում ներառված տվյալների օգտագործումը բացառապես օրենքով նախատեսված դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 6. Անձնավորված հաշվառում իրականացնող մարմինը

 

1. Անձնավորված հաշվառումն իրականացնում է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հավաքագրում իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

 

Հոդված 7. Տեղեկատվական բազայում ներառվող տվյալները

 

1. Տեղեկատվական բազան ներառում է`

1) ֆիզիկական անձանց վերաբերող հետևյալ տվյալները.

ա. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, անձի մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին,

բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տվող մարմնի ծածկագիրը,

գ. սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),

դ. սեռը,

ե. բնակության վայրի հասցեն.

զ. քաղաքացիությունը.

2) աշխատողի դեպքում նաև`

ա. աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու օրը, ամիսը, տարին,

բ. աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք համարվող փաստաթղթերի (պայմանագրի, հրամանի և այլնի) տվյալները, մասնագիտությունը (պաշտոնը),

գ. գործատուի (գործատուների) հարկ վճարողի հաշվառման համարը, լրիվ անվանումը, գտնվելու վայրը կամ պետական գրանցման վայրի հասցեն, պետական ռեգիստրում գրանցման օրը, ամիսը, տարին և գրանցման համարը,

դ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը` ըստ գործատուների և ըստ ամիսների,

ե. կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարված պարտադիր կուտակային վճարի չափը` ըստ գործատուների և ամիսների,

զ. կամավոր կուտակային վճարի չափը.

3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև`

ա. պետական գրանցման օրը, ամիսը և տարին, պետական ռեգիստրում գրանցման համարը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը և տարին,

բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու) և ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնից ստանալու) օրը, ամիսը և տարին,

գ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած եկամտային հարկի չափը, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,

դ. կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած կուտակային վճարի չափը, կուտակային վճարը կատարելու օրը, ամիսը և տարին,

ե. վճարած եկամտային հարկի կանխավճարների չափը` ըստ եռամսյակների, վճարման օրը, ամիսը և տարին.

4) նոտարի դեպքում նաև`

ա. պաշտոնում նշանակվելու և պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարին,

բ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած եկամտային հարկի չափը, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,

գ. կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած կուտակային վճարի չափը, կուտակային վճարը կատարելու օրը, ամիսը և տարին.

5) ինքնազբաղվածի դեպքում նաև`

ա. գործունեության տեսակը,

բ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած եկամտային հարկի չափը, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,

գ. կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած կուտակային վճարի չափը, կուտակային վճարը կատարելու օրը, ամիսը և տարին,

դ. արտոնագրային վճար վճարողների կողմից վճարած արտոնագրային վճարի չափը, այն կատարելու օրը, ամիսը և տարին.

6) աշխատանքային ստաժում հաշվառվող` օրենքով սահմանված այլ գործունեության ժամանակահատվածների մասին տեղեկատվություն.

7) վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի, թաղման նպաստի գումարների չափերը, այդ գումարները վճարելու օրը, ամիսը և տարին:

 

Հոդված 8. Անհատական հաշիվը

 

1. Անհատական հաշիվը յուրաքանչյուր ֆիզիկական անձի` տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալների ամբողջությունն է:

2. Անհատական հաշիվ բացում է լիազոր մարմինը` ֆիզիկական անձի կողմից վճարներ կատարելու փաստի մասին տեղեկատվություն ստանալու հիման վրա` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված անձնավորված հաշվետվությունում ներառված տվյալները:

3. Անհատական հաշիվ բացելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 9. Տեղեկատվական բազայի ձևավորումը և վարումը

 

1. Տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմինը ստանում է`

1) գործատուներից (հարկային գործակալներից).

2) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանցից.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողից.

4) պետական կառավարման մարմիններից:

2. Գործատուները (հարկային գործակալները) և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձինք սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները ներկայացնում են անձնավորված հաշվետվությունների միջոցով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ:

Լիազոր մարմինը գործատուներին և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանց ապահովում է անձնավորված հաշվետվությունները ձևավորելու և էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողը, պետական կառավարման մարմինները տվյալները տրամադրում են էլեկտրոնային տարբերակով:

3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:

4. Անձնավորված հաշվետվությունը ձևավորելու և լիազոր մարմին ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ անձնավորված հաշվետվությունների ներքին և արտաքին ձևը, լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 10. Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները գործատուների կողմից ներկայացնելը

 

1. Գործատուները (հարկային գործակալները) անձնավորված հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը:

2. Գործատուների (հարկային գործակալների) ներկայացրած անձնավորված հաշվետվությունները տեղեկություններ են պարունակում նախորդ ամսվա ընթացքում իր աշխատողների և նրանց համար հաշվարկած եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:

i

3. Գործատուների (հարկային գործակալների) ներկայացրած անձնավորված հաշվետվությունները նաև ամփոփ տեղեկություններ են պարունակում նախորդ ամսվա ընթացքում տվյալ հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց համար հաշվարկված պասսիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:

4. Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուն աշխատողների վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է անձնավորված հաշվետվություններ, բացառությամբ հաշվարկված (վճարված) կուտակային վճարների և եկամտային հարկի:

 

Հոդված 11. Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված աշխատողների կողմից ներկայացնելը

 

1. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղվածները, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված աշխատողները անձնավորված հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

2. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված աշխատողների ներկայացրած անձնավորված հաշվետվությունները տեղեկատվություն են պարունակում նախորդ տարվա ընթացքում իր ստացած` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված անձանց դեպքում` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:

3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված աշխատողների կողմից ներկայացվող` սույն հոդվածով սահմանված հաշվետվությունները տեղեկատվություն են պարունակում նաև իրենց գործատուների մասին:

 

Հոդված 12. Ներկայացված տվյալները տեղեկատվական բազա ներառելը

 

1. Լիազոր մարմինը ներկայացված տվյալները համադրում է տեղեկատվական բազայում առկա և պետական կառավարման մարմինների տրամադրած տեղեկատվության հետ:

i

2. Եթե ներկայացված տվյալներում անճշտություններ չեն հայտնաբերվում, ապա լիազոր մարմինը տվյալները ներառում է տեղեկատվական բազա:

3. Ներկայացված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը մերժում է հաշվետվությունն ընդունելը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով տվյալներ ներկայացնողին: Այդ դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված:

i

4. Եթե ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ, որոնք մեխանիկական վրիպման արդյունք են (մեխանիկական է համարվում այն քերականական կամ թվային ակնհայտ վրիպակը, որը չի բերում տվյալներ ներկայացնողի և տվյալների սուբյեկտի իրավունքների և պարտականությունների ծավալի և բովանդակության փոփոխություն, կապված չէ թվաբանական մեծությունների հետ (գումար, քանակ), ապա լիազոր մարմինն ընդունում է հաշվետվությունը և տեղեկատվական բազա է ներառում ճիշտ տվյալները` վրիպակի մասին տեղեկացնելով տվյալներ ներկայացնողին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում տվյալներ ներկայացնողը ներկայացնում է նոր հաշվետվություն` սույն օրենքով սահմանված կարգով:

6. Տվյալներ ներկայացնողին անճշտությունների մասին տեղեկացնելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 13. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը

 

1. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում, եթե`

1) տվյալներում առկա են անճշտություններ.

2) փոխվել է ֆիզիկական անձին վերաբերող որևէ տվյալ:

2. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու համար կարող են դիմել`

1) գործատուն (կամ նրա իրավահաջորդը).

2) ֆիզիկական անձը (տվյալների սուբյեկտը):

3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում`

1) գործատուի կամ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձի ներկայացրած` ճշտված անձնավորված հաշվետվության հիման վրա.

2) լիազոր մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված վարչական, այդ թվում` ստուգման ակտի հիման վրա.

3) հարցն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:

Սույն մասի 1-ին կետով սահմանված ճշտված անձնավորված հաշվետվությունը ներկայացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

4. Տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 14. Տեղեկատվական բազայից պետական մարմիններին և այլ կազմակերպություններին տվյալներ տրամադրելը

 

1. Տեղեկատվական բազայից լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տվյալներ է տրամադրում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին.

2) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողին.

3) Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություններին, պետական կառավարման այլ մարմիններին:

 

Հոդված 15. Աշխատողների, ինքնազբաղվածների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների իրավունքները և պարտականությունները

 

1. Աշխատողը, ինքնազբաղվածը, անհատ ձեռնարկատերը և նոտարը իրավունք ունեն`

1) լիազոր մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ստանալու իր անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.

2) իր անհատական հաշվում առկա անհատական տվյալները ճշտելու (ուղղելու) համար գրավոր դիմել լիազոր մարմնին կամ գործատուին.

i

3) գործատուից (հարկային գործակալից) անվճար ստանալու լիազոր մարմին ներկայացված իր անհատական տվյալների կրկնօրինակը.

i

4) դատական և վարչական կարգով բողոքարկել կամ վիճարկել լիազոր մարմնի կամ գործատուի (հարկային գործակալի) պաշտոնատար անձանց` իր անհատական հաշվում առկա տվյալներին առնչվող գործողությունները կամ անգործությունը:

2. Աշխատողը, ինքնազբաղվածը, անհատ ձեռնարկատերը և նոտարը պարտավոր են`

1) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված տվյալները.

2) լիազոր մարմնի պահանջով ներկայացնել անհատական հաշվում ներառելու ենթակա տվյալները հաստատող փաստաթղթեր.

3) գործատուին (հարկային գործակալին) և լիազոր մարմնին ըստ անհրաժեշտության ներկայացնել իրեն վերաբերող տվյալները հաստատող փաստաթղթեր:

 

Հոդված 16. Գործատուի (հարկային գործակալի) իրավունքները և պարտականությունները

 

1. Գործատուն (հարկային գործակալը) իրավունք ունի`

1) իր աշխատողներից պահանջելու և ստանալու ներկայացված տվյալները հաստատող փաստաթղթեր.

2) սույն օրենքով սահմանված կարգով ճշտելու տեղեկատվական բազա ներառված` իր աշխատողներին վերաբերող տվյալները:

2. Գործատուն (հարկային գործակալը) պարտավոր է`

1) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված անձնավորված հաշվետվություն.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ներկայացնել նոր հաշվետվություն.

3) իր աշխատողի գրավոր դիմումի հիման վրա նրան անվճար տրամադրել լիազոր մարմին ներկայացված նրա անհատական տվյալների կրկնօրինակը.

4) տվյալները ներկայացնելիս ստուգել աշխատողի ներկայացրած սոցիալական ապահովության քարտի (կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի) տվյալների և նրա անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների համապատասխանությունը:

 

Հոդված 17. Լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Լիազոր մարմնի լիազորություններն են`

1) գործատուից (հարկային գործակալից), ֆիզիկական անձանցից և պետական կառավարման մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ստանալ տվյալներ, ուսումնասիրել ներկայացված տվյալների հավաստիությունը, փոփոխություններ կատարել տեղեկատվական բազա ներառված տվյալներում.

2) անհատական հաշվառման համակարգում բացել ֆիզիկական անձի անհատական հաշիվ.

3) հուսալիորեն պահել ֆիզիկական անձանց անհատական հաշիվներում առկա տվյալները և անհատական հաշվառման այն փաստաթղթերը, որոնց հիման վրա ձևավորվել են այդ տվյալները.

4) հարկային գործակալին ծանուցել նրա ներկայացրած փաստաթղթերի մշակման արդյունքների և փաստաթղթերում առկա անճշտությունները վերացնելու անհրաժեշտության մասին.

5) տվյալների սուբյեկտի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նրան տրամադրել նրա անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.

6) անձնավորված հաշվետվություններ ներկայացնողին ապահովել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մատուցել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ծառայություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի դիմելու դեպքում տվյալների սուբյեկտը վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

 

Հոդված 18. Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքը խախտելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 19. Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, իսկ պարտադիր կուտակային վճարին առնչվող դրույթները` 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Գործատուները սույն օրենքով սահմանված տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2013 թվականի փետրվարի 20-ը` 2013 թվականի հունվար ամսվա համար:

3. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված անձինք սույն օրենքով սահմանված կարգով տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2014 թվականի ապրիլի 15-ը` 2013 թվականի համար:

4. Գործատուների (հարկային գործակալների) առաջին անգամ ներկայացրած անձնավորված հաշվետվությունները ներառում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով աշխատողի տրամադրած` իր բնակության վայրի մասին տվյալները:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-247-Ն

 

pin
ՀՀ 22.12.2010
N ՀՕ-247-Ն օրենք