Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎ ...

 

 

050.0312.051200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 312

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժգ» կետի դրույթներով, ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 303 որոշման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի կառավարության միջև կնքված ֆինանսական համագործակցության մասին միջպետական համաձայնագրի շրջանակներում Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստորագրված համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագծի մոնիտորինգի ստորաբաժանման ընթացիկ ծախսերի հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի 13-րդ` «Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր» հոդվածում բացել «ՀՀ կենտրոնական բանկի նախագծի մոնիտորինգի ստորաբաժանման ընթացիկ ծախսեր» ենթահոդված:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի 13-րդ հոդվածի «ՀՀ կենտրոնական բանկի նախագծի մոնիտորինգի ստորաբաժանման ընթացիկ ծախսեր» ենթահոդվածում պլանավորել 3.000.000 (երեք միլիոն) դրամ գումար և 6-րդ` «Չմարված վարկերը և անհուսալի դեբիտորական պարտքերը հաշվեկշռից դուրս գրելու հետ կապված ծախսեր» հոդվածում 6.000.000 (վեց միլիոն) դրամի փոխարեն պլանավորել 1.006.000 հազար (մեկ միլիարդ վեց միլիոն) դրամ գումար:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի փոփոխված տարբերակը (կցվում է):

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի փոփոխված տարբերակը մեկօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ՆԱԽԱՀԱՇԻՎ

._______________________________________________________________________.

| N|              ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ             |ԳՈՒՄԱՐԸ    |

|  |                                                        |(հազար     |

|  |                                                        |դրամ)      |

|__|________________________________________________________|___________|

| Ա|              Գործառնական ծախսեր                        | 8,220,015 |

|__|________________________________________________________|___________|

|  | Այդ թվում`                                             |           |

| 1| Ներգրավված դեպոզիտների, ստացված վարկերի, թողարկված     |           |

|  | արժեթղթերի, հաճախորդների հաշիվների մնացորդների դիմաց   |           |

|  | հաշվարկված տոկոսներ                                    | 1,822,064 |

| 2| Թղթադրամի եվ մետաղադրամի թողարկման, փոխադրման,         |           |

|  | պահպանման հետ կապված ծախսեր                            | 1,326,463 |

| 3| Բանկային գործառնությունների իրականացման ընթացքում      |           |

|  | վճարված բոլոր տեսակի կոմիսիոն վճարներ                  |   255,244 |

| 4| Արտարժույթի, արժեթղթերի և  թանկարժեք մետաղների         |           |

|  | հաշվեկշռային արժեքից ցածր գնով վաճառքից առաջացած       |           |

|  | կորուստներ                                             |   388,310 |

| 5| Հիմնական միջոցների և  այլ գույքի հաշվեկշռային          |           |

|  | մնացորդային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած       |           |

|  | կորուստներ                                             |   340,800 |

| 6| Չմարված վարկերը եվ անհուսալի դեբիտորական պարտքերը      |           |

|  | հաշվեկշռից դուրս գրելու հետ կապված ծախսեր              | 1,006,000 |

| 7| Հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսեր          | 1,249,813 |

| 8| Բանկի գործունեության հետ կապված բոլոր տեսակի           |           |

|  | ծառայությունների դիմաց վճարներ                         |    75,736 |

| 9| Վճարային համակարգերի սպասարկման հետ կապված ծախսեր      |    84,976 |

|10| Գործարար տեղեկատվական համակարգի սպասարկման ծախսեր      |    25,000 |

|11| Պետական ներքին եվ արտաքին պարտքի սպասարկման գծով ծախսեր| 1,312,914 |

|12| Կենտրոնական բանկի այլ ակտիվների` շենքերի,              |           |

|  | շինությունների, հիմնական միջոցների եվ այլ գույքի       |           |

|  | պահպանման եվ սպասարկման հետ կապված ծախսեր              |   213,155 |

|13| կենտրոնական բանկի առջև  դրված խնդիրների իրականացման հետ|           |

|  | կապված այլ ծախսեր                                      |    55,540 |

|14| Աուդիտի և  խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարներ|    64,000 |

|__|________________________________________________________|___________|

| Բ|                     Վարչական ծախսեր                    | 1,964,726 |

|__|________________________________________________________|___________|

| 1| Ապարատի պահպանման ծախսեր (աշխատակիցների աշխատավարձ,    |           |

|  | պարգևատրում,  ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամին|           |

|  | մուծումներ, անձնակազմի ուսուցում և  վերապատրաստում,    |           |

|  | գործուղում, ներկայացուցչական ծախսեր, ծառայողական       |           |

|  | փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, փաստաթղթերի       |           |

|  | թարգմանություն, ՀՀ ԿԲ աշխատակիցների սոցիալական         |           |

|  | ապահովության այլ ծախսեր                                | 1,837,673 |

| 2| Լրատվական տեղեկատվության և  մասնագիտական գրականության  |           |

|  | ձեռքբերում                                             |    22,879 |

| 3| Փոքրարժեք և  արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված |           |

|  | ծախսեր                                                 |    35,084 |

| 4| Ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ |           |

|  | կապված ծախսեր                                          |    54,090 |

| 5| Չնախատեսված ծախսեր (ծախսերի պահուստ)                   |    15,000 |

|__|________________________________________________________|___________|

|  | Ընդամենը  ընթացիկ ծախսեր (Ա+Բ)                         |10,184,741 |

|__|________________________________________________________|___________|

| Գ| Կապիտալ ներդրումների ու հիմնական միջոցների ձեռքբերման  |           |

|  | ծրագիր                                                 | 1,266,881 |

|__|________________________________________________________|___________|

|  | ԸՆԴԱՄԵՆԸ  ( Ա + Բ + Գ )                                |11,451,622 |

._______________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.12.2000
N 312
Որոշում