Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅ ...

 

 

040.0875.261200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2000 թվականի N 875

 

«ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կարգավորելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` տեղաբաշխելով 16 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով լրացուցիչ բաժնետոմսեր:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել և սահմանված կարգով հատկացնել 12.8 մլրդ դրամ` «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի 80 տոկոսի (պետական բաժնեմասի) ձեռքբերման նպատակով.

բ) «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եկամտային մասում նախատեսել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկերի վերադարձը:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) ապահովել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության կողմից «Նաիրիտ-1» և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադրումը` օրենքով սահմանված կարգով.

բ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ընկերությունները հիմնադրելիս առաջնորդվել հետևյալ սկզբունքներով`

«Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերությունն ստեղծել նախկին «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման մեջ մտնող քիմիական գործարանի և դրա հետ տեխնոլոգիապես կապված շինությունների ու այլ կառույցների ներդրմամբ.

«Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունն ստեղծել նախկին «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման մեջ մտնող պոլիմերների գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի ու փորձնական գործարանի և դրա գործունեությունն ապահովող տեղակայանքների ու հաղորդակցուղիների ներդրմամբ.

ստեղծել նախադրյալներ «Նաիրիտ-1», «Նաիրիտ-2» և «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունների համատեղ գործունեության իրականացման համար` ապահովելով կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը:

i

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը կազմակերպել և անցկացնել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական աուդիտ:

(4-րդ կետը փոփ. 03.05.01 թիվ 380 որոշում)

i

5. «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության և դրա կողմից հիմնադրված ընկերությունների գործունեության 2001-2005 թվականների համար գործարար ծրագրերի կազմման աշխատանքները համակարգելու և «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական հոսքերի դիտանց (մոնիտորինգ) իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և դրա կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (համաձայնությամբ) ներկայացուցիչներին:

(5-րդ կետը լրաց. 03.05.01 թիվ 380 որոշում)

6. Միջգերատեսչական հանձնաժողովին`

i

ա) մինչև 2001 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել «Նաիրիտ-1», «Նաիրիտ-2» և «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերություններում տեխնիկական աուդիտի անցկացման և այդ ընկերությունների գործունեության 2001-2005 թվականների գործարար ծրագրերի կազմման տեխնիկական առաջադրանքները.

բ) մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու նպատակահարմարության և նրա նախկինում կուտակված հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մարման միջոցառումների վերաբերյալ.

գ) (6-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 01.04.02 թիվ 306 որոշում)

i

(6-րդ կետը փոփ. 03.05.01 թիվ 380 որոշում)

7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

i

ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 5-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը.

բ) ապահովել համապատասխան փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը միջգերատեսչական հանձնաժողովին.

գ) կազմակերպել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության և «Հայկապ» բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև «Հայկապ» բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության ունեցած իրավունքներն ու պարտավորությունները «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու շուրջ բանակցությունների վարում.

i

դ) մինչև 2002 թվականի հոկտեմբերի 31-ը ապահովել «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական աուդիտի անցկացումն ու գործունեության 2003-2005 թվականների գործադիր ծրագրի կազմումը և դրանց քննարկումը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում` «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն ստանձնող կողմի հետ համատեղ.

ե) մինչև 2002 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության գործունեության 2003-2005 թվականների գործարար ծրագրերի կազմումը` նախապես այդ ընկերություններում իրականացնելով տեխնիկական աուդիտ:

(7-րդ կետը լրաց. 01.04.02 թիվ 306 որոշում)

8. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին`

ա) մեկամսյա ժամկետում ճշտել 2000 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների կառուցվածքը.

բ) մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության կրեդիտորական պարտքերի վերակառուցումների մասին որոշման ընդունումը`

ձեռնպահ մնալ «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու պահանջի մասին դատարան հայց ներկայացնելուց.

ներկայացնել դիմում «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունից գույքային բռնագանձումների վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը վերադարձնելու մասին.

գ) «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության` որպես հարկ վճարողի և ապահովադրի հաշվառման քարտում առանձնացնել 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հարկային պարտավորությունների և սոցիալական ապահովագրության վճարների գումարները` շարունակելով դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տույժերի հաշվարկը: 2001 թվականի հունվարի 1-ից հետո «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության կողմից կատարված վճարումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման ենթակա գերավճարներն առաջնահերթ կարգով հաշվառել որպես ընթացիկ պարտավորությունների մարում:

9. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2001 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերությանը որպես հումք մատակարարվող 100 մլն խոր. մետր բնական գազի դիմաց սահմանել մասնակի հատուցման գին` 1000 խոր. մետր բնական գազի համար 65,916 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2000
N 875
Որոշում