Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ Հ ...

 

 

040.0891.281200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2000 թվականի N 891

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել 2000 թվականի հուլիսի 19-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը:

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը, այսուհետև` անվանվող Կողմեր,

ղեկավարվելով ագրոպարենային համալիրում բնագավառում տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ձգտումով, հավասարության և փոխադարձ շահավետության սկզբունքներով,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պատմականորեն ձևավորված տնտեսական և գիտատեխնիկական կապերը

համաձայնվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը Կողմերի միջև կիրականացվի Կողմերի պետությունների տարածքում գործող օրենսդրությունների հիման վրա:

 

Հոդված 2

 

Համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

1. բուսաբուծություն, այդ թվում` գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծություն,

2. անասնապահություն, այդ թվում` տոհմային գործ,

3. ավտոմատացում և գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, այդ թվում` երկու երկրների ագրոարդյունաբերական համալիրի համար գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների նոր տեսակների մշակում, յուրացում և ներդրում, տեխնիկական սպասարկումների կատարելագործում և գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման բազաների զարգացում,

4. սննդի և վերամշակման ճյուղում, այդ թվում` սննդամթերքի արտադրության և վերամշակման ձեռնարկությունների արդիականացում,

5. ագրոպարենային համալիրում տնտեսավարման նոր ձևերի զարգացում ու կատարելագործում,

6. տնտեսություն և ագրարային քաղաքականություն, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության բնագավառներում առևտրային գործողությունների իրականացմանն առնչվող հաշվարկների ընթացքում տնտեսապես փոխշահավետ հարաբերություններ,

7. համագործակցություն ագրարային կրթության, ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնագետների և ղեկավարների պատրաստման և վերապատրաստման բնագավառներում:

Համաձայնագրում կարող են ընդգրկվել համագործակցության այլ ուղղություններ` սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Կողմերը իրենց իրավասության սահմաններում, Կողմերի պետությունների տարածքներում գործող օրենսդրություններին համապատասխան, աջակցություն և օգնություն կցուցաբերեն տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության յուրաքանչյուր Կողմի անմիջական մասնակիցներին, կապահովեն փոխշահավետ համագործակցություն ագրոպարենային համալիրի բնագավառում` Կողմերի պետություններում իրականացվող տնտեսական բարեփոխումների և շուկայական հարաբերությունների պայմաններում:

Կողմերը կաջակցեն գյուղատնտեսական արտադրանքի, նյութերի, սարքավորումների, էներգակիրների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և փաթեթավորման համար տեխնոլոգիական գծերի փոխշահավետ առևտրի իրականացմանն ու ընդլայնմանը:

 

Հոդված 4

 

Համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

1. գիտատեխնիկական և տնտեսական տեղեկության, գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում, գիտաժողովների, սեմինարների և ցուցահանդեսների անցկացում,

2. սերմերի նմուշների, գյուղատնտեսական կենդանիների, տնկանյութի, մեքենաների և սարքավորումների փոխանակում` փորձարկումներ իրականացնելու համար,

3. գիտատեխնիկական և արտադրական կոոպերացում, համատեղ կազմակերպությունների, ձեռնարկությունների, բաժնետիրական ընկերությունների ստեղծում,

4. մասնագետների, ստաժավորվողների փոխանակում:

Համաձայնագրում կարող են ընդգրկվել համագործակցության այլ ուղղություններ` սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 5

 

Կողմերը հաստատում են կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի արտահանման և ներկրման նկատմամբ անասնաբուժական պահանջների մասին միջազգային կոնվենցիաներից և համաձայնագրերից բխող իրենց պարտավորությունները:

 

Հոդված 6

 

Կողմերը, հետևելով բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով գործող միջազգային կոնվենցիաներից և համաձայնագրերից, որոնց մասնակիցներ են նրանք հանդիսանում, բխող իրենց պարտավորություններին, կհամագործակցեն մշակովի բույսերի հիվանդությունների և մոլախոտների դեմ պայքարի մեթոդների մշակման և կիրառման բնագավառում:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կոնկրետ համագործակցության նախագծեր և ծրագրեր, կնախապատրաստի առաջարկություններ` շահագրգիռ կառավարական մարմիններին` դրանց իրականացման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կհամաձայնեցնի սույն Համաձայնագրին համապատասխան իրականացվող համագործակցության համատեղ միջոցառումների մշակումն ու իրականացումը:

Համատեղ աշխատանքային խմբի նիստերը փոխադարձ համաձայնության հիման վրա, տարին մեկ անգամ հաջորդաբար կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում: Համատեղ աշխատանքային խմբի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի կողմից վերջին գրավոր ծանուցման ստանալու օրվանից և կգործի հինգ տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի հերթական 5 տարվա ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի հայտնի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Հոդված 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել: Փոփոխությունների և լրացումների կատարումը ձևակերպվում է երկու Կողմերի կողմից ստորագրվող և սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող արձանագրությամբ:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000թ. հուլիսի 19-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ        ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ

                 ԿՈՂՄԻՑ                       ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2000
N 891
Որոշում