Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 78 ...

 

 

040.0904.311200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 904

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 781 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԻՋԵՎԱՆԱՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 781 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել «Գլխամասային կոմունալ տնտեսություն» և «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժանիչ հաշվեկշռում նախատեսելով, որ «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերությանն են փոխանցվում «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության «Իջևան» հյուրանոցի շենքը և 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեցած պարտավորություններից 364,6 հազ. դրամը»:

2. «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո այդ ընկերության բաժնետոմսերը վաճառել Իջևանի քաղաքային համայնքին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով` 1000 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` երկամսյա ժամկետում Իջևանի քաղաքային համայնքի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.12.2000
N 904
Որոշում