Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 196 ՈՐ ...

 

 

040.0912.311200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 912

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 196 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի «Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում կայանալիք «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» N 196 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1.-րդ կետով.

«5.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում կայացած «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը հատկացնել 169,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.12.2000
N 912
Որոշում