Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ I ...

05.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.2001  -ից մինչեւ   05.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 28.09.01 թիվ 392/01 որոշում)

i

0329.0018.151200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 2000 թվականի N 18

 

i

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ II ԵՎ III ԳԼՈՒԽՆԵՐՈՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` Օրենք) 2-րդ հոդվածով սահմանված կարգավորման նպատակով,

Հիմք ընդունելով Օրենքի 9, 10, 20 և 23 հոդվածներով Հանձնաժողովին վերապահված իրավասությունները,

Հաշվի առնելով, որ Հայաստանում արժեթղթեր թողարկողների ու նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության հնարավոր առավելագույն բացահայտումն ու նրանում թափանցիկության սկզբունքի ապահովումը էականորեն կբարձրացնի ներդրումների հնարավորությունն ու կապահովի ներդրողների շահերի առավել պաշտպանվածությունը, որն ուղղակիորեն պայմանավորված է արժեթղթերի շուկայում արդար և արդյունավետ գնագոյացման կառուցակարգերի և կայուն ու հստակ գործող շուկայի ստեղծման անհրաժեշտությամբ

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.

 

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետև` կանոնագիրք).

ա) 9.1-1, 9.1-2, 10.1-1, 10.1ա-1, 10.1ա-2, 10.1ա-3, 10.1ա-4, 10.1բ-1, 10.1գ-1, 10.1դ-1, 10.1դ-2, 10.1ե-1 կանոնները և դրանցով սահմանված ձևերը` միավորելով «Ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիրը» վերնագրի ներքո, որը կանոնագրքի «Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ» բաժնի բաղկացուցիչ մասն է կազմում,

բ) 20.1-1, 20.2-1, 20.3-1 կանոնները` միավորելով «Արժեթղթի գրանցման հայտարարագիրը» վերնագրի ներքո, որը կանոնագրքի «Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ» բաժնի բաղկացուցիչ մասն է կազմում,

գ) 23.1-1, 23.2-1 կանոնները` միավորելով «Հաշվետու թողարկողի արժեթղթի գրանցումը Հանձնաժողովում» վերնագրի ներքո, որը կանոնագրքի «Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ» բաժնի բաղկացուցիչ մասն է կազմում,

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կանոնների պաշտոնական հրապարակումից հետո, բայց մինչև դրանց ուժի մեջ մտնելը, դիմորդ կազմակերպությունները կարող են հիշյալ կանոններին համապատասխան դիմել Հանձնաժողովին` հայտարարագրերի գրանցման համար, որոնց գրանցման օրենքով սահմանված ժամկետները հաշվվում են հայտարարագրերի ներկայացման պահից:

 

ԱԶԴԱԳԻՐԸ ՆԵՐԱՌՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Առարկան

Արժեթղթերի գրանցումը Օրենքի II Գլխի համաձայն, այդ թվում` գրանցման հայտարարագրի կառուցվածքն ու բովանդակությունը, տեղեկությունների ներկայացման ձևերը:

 

Աղբյուրը

Սույն կարգի կանոնները սահմանված են օրենքի 9 հոդվածի 1-ին, 10 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և 121 հոդվածով Հանձնաժողովին վերապահված իրավասություններով և դրանց համապատասխան:

 

Կանոն 9.1-1. Արժեթղթերի գրանցման հայտարարագրի ձևն ու կառուցվածքը

 

(ա) Արժեթղթերի գրանցման հայտարարագիրը կազմված է գրանցման հայտարարագրի տիտղոսաթերթից, ազդագրից և գրանցման հայտարարագրին կից ներկայացվող այլ փաստաթղթերից.

(բ) Գրանցման հայտարարագրի տիտղոսաթերթը պետք է ներառի թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, արժեթղթերի դասը (տեսակը), ձևը, քանակը, անվանական արժեքը (առկայության դեպքում) և տեղաբաշխման գինը, թողարկողի գործունեության հիմնական տեսակը, թողարկման մասին որոշումն ընդունող իրավասու մարմնի անվանումը և որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, թողարկողի գտնվելու վայրը, փոստային հասցեն և կապի միջոցները, ինչպես նաև գրանցման հայտարարագիրը ստորագրող անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, ստորագրությունները և յուրաքանչյուր ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը:

Հայտարարագիրը պետք է ստորագրված լինի թողարկողի տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամների մեծամասնության, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի (եթե թողարկողի կառուցվածքում վարչություն կամ գործադիր այլ մարմին է նախատեսված, ապա դրա բոլոր անդամների) կողմից:

(գ) Ազդագրում տեղեկությունները ներառվում են 10.1-1 կանոնին և դրանով սահմանված հերթականությանը համապատասխան, եթե այլ կանոններով այլ բան նախատեսված չէ:

(դ) Գրանցման հայտարարագրի մասն են կազմում և ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

(1) Տվյալ արժեթղթերի թողարկմանն առնչվող առավելագույնը երեք տարի վաղեմության ժամկետ ունեցող որոշումները և պայմանագրերը կամ դրանց պատճենները` այդ թվում.

(Ա) Թողարկողի կանոնադրության բնօրինակը կամ դրա պատճենը,

(Բ) Թողարկողի պետական գրանցման վկայականի պատճենը,

(Գ) Արժեթղթերի թողարկման մասին որոշման արձանագրության բնօրինակը կամ դրա պատճենը,

(Դ) Թողարկողի արժեթղթերով նախատեսված պարտավորությունները կամ դրանց մի մասը երաշխավորող անձի (առկայության դեպքում) կողմից տրված երաշխավորագրի բնօրինակը կամ դրա պատճենը,

(Ե) Թողարկողի գործունեությանը վերաբերող այն գրավոր պայմանագրերի (համաձայնագրերի) բնօրինակները կամ դրանց պատճենները, որոնց մասին նշված է հայտարարագրում,

(Զ) Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող անձի հետ (առկայության դեպքում) կնքված պայմանագրի բնօրինակը կամ դրա պատճենը,

(Է) Աուդիտի եզրակացության պատճենը,

(Թ) Թողարկողի գործունեության համար անհրաժեշտ հատուկ թույլտվությունների (լիցենզիաների) պատճենները,

(Ժ) Գործադիր տնօրենի հետ թողարկողի կնքած աշխատանքային պայմանագրի բնօրինակը կամ դրա պատճենը,

(ԺԱ) Այն պայմանագրերի բնօրինակները կամ դրանց պատճենները, որոնք թողարկողը կնքել է արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձի (այդ թվում Կենտրոնական դեպոզիտարիայի) հետ,

(2) Հաշվետու թողարկող չհանդիսացող փոխկապակցված անձանց գրավոր համաձայնությունը իրենց մասին տեղեկությունները Հանձնաժողով ներկայացնելու մասին,

(3) Արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման ծախսերի նախահաշիվը,

(4) Հայտարարագրում օգտագործվող կամ այդ նպատակով ստացած որևէ անձի (հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ այլ փորձագետի) ստորագրված մասնագիտական կարծիքը և այդ կարծիքն օգտագործելու մասին գրավոր համաձայնությունը,

(ե) Հայտարարագրում ներառվող որևէ տեղեկության (այդ թվում` բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության), համաձայնության կամ ստորագրության բացակայության պատշաճ հիմնավորումը,

(զ) Ֆիզիկական անձինք հայտարարագրում տեղեկությունները ներառում են իրավաբանական անձանց համար սահմանված պահանջներին համապատասխան` ելնելով դրանց համարժեքության և կիրառելիության սկզբունքից, եթե այլ բան հայտարարագրով նախատեսված չէ (օրինակ, իրավաբանական անձանց անվանման փոխարեն ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն անուն, ազգանունը):

 

Կանոն 9.1-2. Հանձնաժողովին տրամադրվող փաստաթղթերի ներկայացման

պահանջները.

 

(ա) Հայտարարագիրը ներկայացվում է երեք օրինակից:

(բ) Հայտարարագրի տիտղոսաթերթը պետք է ներառի 9.1-1(բ) Կանոնով սահմանված տեղեկությունները և կազմված լինի 9.1-1 ձևին համապատասխան:

(գ) Հայտարարագիրը` ներառող բոլոր փաստաթղթերով հանդերձ (այսուհետ` Հայտարարագիր), պետք է ներկայացվի համաձայն հետևյալ պահանջների`

(1) Հայտարարագիրը պետք է լինի հեշտ ընթեռնելի, գրական հայերենով և լրացված տպագրական եղանակով,

(2) Հայտարարագրի առնվազն մեկ օրինակը պետք է կարված և վավերացված լինի թողարկողի կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձի կնիքով,

(3) Հայտարարագրի թերթերը պետք է համարակալված լինեն,

(4) Եթե անհնար է հայտարարագրում ներառվող որևէ փաստաթղթի ներկայացումը (գ)(1) ենթականոնի դրույթներին համապատասխան, անհրաժեշտ է հայտարարագրում ներառել դրա վերաշարադրված տարբերակը` «Իսկականի հետ ճիշտ է» նշագրումով և այդ փաստաթղթի պատճենը:

 

Կանոն 10.1-1. Ազդագրում ներառվող տեղեկությունները.

 

Ազդագիրը պետք է կազմված լինի հետևյալ մասերից.

(ա) Ազդագրի տիտղոսաթերթից, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

(1) Փաստաթղթի անվանումը` «Արժեթղթերի ազդագիր»,

(2) Թողարկողի ֆիրմային անվանումը և կազմակերպական-իրավական ձևը,

(3) Տեղաբաշխվող արժեթղթերի դասը (տեսակը), քանակը, ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային) և առկայության դեպքում` նաև տեղաբաշխվող արժեթղթերի անվանական արժեքը,

(4) Թավշյա, մեծատառ և աչքի ընկնող տառատեսակով արտահայտված դրույթ`

 

Ա) «ՍՈՒՅՆ ԱԶԴԱԳԻՐԸ ՆԵՐԱՌՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ: ԱԶԴԱԳՐՈՎ ԱՐԺԵԹՈՒՂԹ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ՄԻԱՅՆ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒՑ ԵՎ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՆՈՐԴԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ»:

 

Այս դրույթը պարտադիր է, եթե ազդագիրը ներառող գրանցման հայտարարագիրը գրանցված չէ:

 

(Բ) «ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՍՈՒՅՆ ԱԶԴԱԳՐՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ԳՐԱՆՑՄԱՆ ՓԱՍՏԸ ՉԻ ՀԱՎԱՍՏՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ»:

 

Այս դրույթը պարտադիր է բոլոր դեպքերում:

(5) Տեղաբաշխողի (երաշխավորի) առկայության դեպքում տիտղոսաթերթի ստորին ձախ անկյունում նշվում է կազմակերպության անվանումը` իրավաբանական անձի համար, և (կամ) տեղաբաշխողի անուն, ազգանունը` ֆիզիկական անձի համար, գտնվելու վայրը և կապի միջոցները, ինչպես նաև ձեռք բերված համաձայնության հակիրճ բնութագրումը (օրինակ` «լավագույն ջանքերի գործադրմամբ» տեղաբաշխման դեպքում բնութագրումը կարող է ներառել «տեղաբաշխողը պարտավոր չէ վաճառել արժեթղթերի որևէ քանակ, այլ գործադրում է լավագույն ջանքեր` առաջարկվող արժեթղթերի վաճառքի համար» արտահայտությունը և այլն):

(6) Այն դեպքում, երբ արժեթղթերն առաջարկվում են դրամական վճարման պայմանով, ապա ներկայացվում են տեղեկություններ հանրությանը առաջարկվող գնի, տեղաբաշխողների զեղջատոկոսների և նրանց տրվող վարձավճարների, թողարկողի հասույթների, ինչպես նաև բաժնային արժեթղթերի այն սեփականատերերին պատկանող արժեթղթերի և դրանց վաճառքից ստացվող հասույթների մասին, որոնք առաջարկում են իրենց պատկանող արժեթղթերի վաճառքը: Սույն տեղեկությունը կարող է ներկայացվել աղյուսակի կամ այլ նպատակահարմար ձևով:

(7) Ազդագրում ներառված տեղեկությունների ցանկը:

(8) Ազդագիրը ներառող արժեթղթի գրանցման հայտարարագիրը գրանցելուց հետո թողարկողը`

(Ա) պարտավոր է հանել (ա)(4)(Ա) ենթականոնով սահմանված դրույթը,

(Բ) կարող է ազատ շարադրել (ա)(5) ենթականոնի դրույթները և հայտարարագրի գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը:

(բ) Ազդագրում ներառված տեղեկությունների համառոտ բովանդակությունից:

(գ) «Ռիսկային գործոններ» բաժնից, որտեղ ներկայացվում են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված է այս առաջարկի սպեկուլյատիվ և ռիսկային բնույթը, այդ թվում թողարկողի իրականացված գործունեության, վերջին շրջանում կատարված շահութաբեր գործառնությունների, ֆինանսական դրության, իրականացվող կամ իրականացվելիք գործունեության, ինչպես նաև բաժնային արժեթղթերի և դրանց փոխարկվող արժեթղթերի շուկային վերաբերող ռիսկային գործոնները:

(դ) «Թողարկողի մասին ընդհանուր տեղեկություններ» բաժնից, որը ներկայացվում է համաձայն 10.1ա-1. կանոնի:

(ե) «Թողարկողի կառավարման մարմինների և կառավարմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ» բաժնից, որը ներկայացվում է համաձայն 10.1ա-2. կանոնի:

(զ) «Թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից, բայց ոչ խոշոր, սեփականատերերի մասին տեղեկություններ» բաժնից, որը ներկայացվում է համաձայն 10.1ա-3. կանոնի:

(է) «Թողարկողի հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ» բաժնից, որը ներկայացվում է համաձայն 10.1ա-4. կանոնի:

(ը) «Թողարկված արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ» բաժնից, որը ներկայացվում է համաձայն 10.1բ-1. կանոնի:

(թ) «Թողարկողի ֆինանսական վիճակի մասին տեղեկություններ» բաժնից, որը ներկայացվում է համաձայն 10.1գ-1. կանոնի:

(ժ) «Թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ» բաժնից, որը ներկայացվում է համաձայն 10.1դ-1. կանոնի:

(ժա) «Թողարկողի նախատեսվող գործունեության մասին տեղեկություններ» բաժնից, որը ներկայացվում է համաձայն 10.1դ-2. կանոնի:

(ժբ) «Թողարկվող արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ» բաժնից, որը ներկայացվում է համաձայն 10.1ե-1. կանոնի:

(ժգ) Բացի սույն կանոնով սահմանված տեղեկություններից, տեղեկություններ ներկայացնող անձը (այդ թվում` թողարկողը) կարող է ընդգրկել նաև այլ տեղեկություններ, քարտեզներ, սխեմաներ, լուսանկարներ և այլն, որոնք` իր կարծիքով, ավելի ամբողջական կդարձնեն թողարկողի մասին տեղեկությունների բացահայտումը:

 

Կանոն 10.1ա-1. Թողարկողի մասին ընդհանուր տեղեկություններ

 

Սույն կանոնով նախատեսված տեղեկությունները ներառում են.

(ա) Թողարկողի ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը, եթե այդպիսիք կան: Եթե թողարկողի կանոնադրության մեջ տրված են թողարկողի ֆիրմային անվանման տարբերակներ այլ լեզուներով, ապա նշվում են նաև դրանք: Եթե թողարկողի ֆիրմային անվանումը նման է այլ կազմակերպության անվանմանը, ապա պետք է տրվեն անհրաժեշտ բացատրություններ, հավանական թյուրիմացություններից խուսափելու համար:

(բ) Թողարկողի ստեղծման կազմակերպական-իրավական ձևը և տարին, ամիսը, ամսաթիվը: Եթե թողարկողի գործունեության ընթացքում փոփոխվել է նրա անվանումը կամ թողարկողը վերակազմակերպվել է, ապա նշվում են նաև նրա բոլոր անվանումները, կազմակերպական-իրավական ձևերը, դրանց փոփոխման պատճառները, ինչպես նաև դրանք փոփոխելու տարին, ամիսը, ամսաթիվը:

(գ) Թողարկողի առաջին և ընթացիկ պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը և գրանցման համարը` ըստ վկայականի կամ թողարկողի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթի:

(դ) Հատուկ թույլտվության (լիցենզիայի) համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև թույլտվությունը շնորհող մարմնի անվանումը և գտնվելու վայրն այն իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր զբաղվում են գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանված է օրենսդրությամբ և որոնցով այդ անձինք կարող են զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) առկայության դեպքում:

(ե) Թողարկողին հարկային մարմինների կողմից հատկացված հարկատու անձի հաշվառման համարը:

(զ) Այն բանկերի անվանումները, որտեղ թողարկողի համար բացված են հաշվարկային և այլ հաշիվներ:

(է) Թողարկողի բոլոր մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների անվանումները, դրանց ստեղծման տարին, ամիսը, ամսաթիվը, գտնվելու վայրը և փոստային հասցեն, ինչպես դրանք նշված են թողարկողի կանոնադրությունում, թողարկողի բոլոր մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ղեկավար անձանց ազգանունները, անունները, ինչպես նաև թողարկողի կողմից նրանց տրված լիազորությունների գործողության ժամկետները:

(ը) Այն (անձի) անձանց անվանացանկը, որտեղ թողարկողը բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր է` նշելով անձի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը և փոստային հասցեն, թողարկողին պատկանող բաժնային արժեթղթերի քանակը և մասնակցության չափը:

(թ) Թողարկողի աուդիտն իրականացնող անձի, փորձագետի, խորհրդատուի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը, փոստային հասցեն և կապի միջոցները:

(ժ) Արդյունաբերական, բանկային, ֆինանսական խմբերի, հոլդինգների, կոնցեռնների և միությունների անվանումները և փոստային հասցեները, որտեղ թողարկողն ունի մասնակցություն: Այդ կազմակերպություններում թողարկողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

(ժա) Թողարկողի աշխատակիցների ընդհանուր քանակը, առանձին նշելով վարչական ապարատում ընդգրկվածների քանակը:

(ժբ) Թողարկողի դուստր և կախյալ տնտեսական ընկերությունների անվանումները, գտնվելու վայրերը, դուստր կամ կախյալ ընկերության կարգավիճակում հայտնվելու հիմքերը:

(ժգ) Թողարկողի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեծությունը, մասնակիցների կողմից իրենց բաժնային արժեթղթերի դիմաց վճարման պարտավորությունների կատարման աստիճանը (տոկոսներով):

(ժդ) Թողարկողի բաժնային արժեթղթերի սեփականատերերի քանակը` ըստ նրանց պատկանող արժեթղթերի տեսակների և դասերի:

(ժե) Ընկերության գույքի (շենքերի, շինությունների, հողատարածքի, տեխնիկայի և այլն) նկարագիրը` շեշտը դնելով արտադրության (ծառայության) մեջ ներգրավված գույքի հնարավորությունների և պիտանիության (այդ թվում մաշվածքի) վրա, ինչպես նաև դրանց գտնվելու վայրը: Եթե որևէ գույք ընկերությանը սեփականության իրավունքով չի պատկանում կամ նրա նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված է, ապա համառոտ ներկայացվում են այդ սահմանափակումների բնույթը:

(ժզ) Եթե թողարկողը զբաղվում է բնական ռեսուրսների արդյունահանմամբ կամ վերամշակմամբ, ապա անհրաժեշտ է ներկայացնել բնական ռեսուրսի տեսակը, պաշարների կանխատեսվող չափը, գտնվելու վայրը, ինչպես նաև դրա օգտագործման իրավունքի ժամկետները և արդյունահանման կամ վերամշակման պայմանների համառոտ նկարագրությունը:

 

Կանոն 10.1ա-2. Թողարկողի կառավարման մարմինները և կառավարմանը

մասնակցող անձինք

 

(ա) Սույն կանոնում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

(1) «Թողարկողի կառավարման մարմինը» օրենքով, այլ իրավական ակտերով և թողարկողի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված կամ նշանակված մարմինն է (տնօրենների խորհուրդը, գործադիր մարմինը, վերստուգող հանձնաժողովը և այլն):

(2) «Կառավարմանը մասնակցող անձը» թողարկողի կառավարման մարմիններում ընդգրկված կամ կառավարմանը մասնակցող անձն է, գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություն իրականացնող անձը, ինչպես նաև ցանկացած այլ անձը, որն ընդգրկված է թողարկողի գործունեության մեջ և ղեկավարում է վերջինիս գործունեությանը վերաբերող որևէ նախագիծ, ծրագիր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:

(բ) Ազդագրում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

(1) Թողարկողի կառավարման մարմինների կառուցվածքի ամբողջական նկարագրությունը` թողարկողի կանոնադրությանը համապատասխան:

(2) Թողարկողի կառավարմանը մասնակցող յուրաքանչյուր անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, քաղաքացիությունը, մասնագիտությունը, որակավորումը, վերջին 3 տարիների ընթացքում զբաղեցրած պաշտոնները, այդ թվում համատեղությամբ, ժամանակագրական կարգով` նշելով այն կազմակերպությունների անվանումները, որտեղ այդ անձը պաշտոն է զբաղեցրել (զբաղեցնում), թողարկողի կողմից տվյալ անձին հայտարարագիրը գրանցման ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում տրված վարձատրությունները (առանձին նշելով տարին, վճարման հիմքերը և գումարները), տվյալ անձին պատկանող թողարկողի արժեթղթերի քանակը, տվյալ անձի նշանակալից մասնակցությունը այլ բաժնային արժեթղթերում (առանձին նշելով արժեթղթերի տեսակները, դրանք թողարկողների անվանումները և արժեթղթերի քանակները): Համառոտ նկարագրել բոլոր պայմանագրերը (համաձայնագրերը) կամ որոշումները, որոնց համաձայն տվյալ անձը հանդիսանում է թողարկողի կառավարմանը մասնակցող անձ, նրա գործողությունների լիազորության ժամկետները, ինչպես նաև այդ անձի կողմից տվյալ ազդագրի միջոցով առաջարկվող միևնույն դասի արժեթղթերի քանակը, որոնք նա առաջարկում է վաճառել կամ գնել` ներկայացնելով դրա պատճառը:

(3) Կառավարմանը մասնակցող անձի դեմ (կամ այն կազմակերպության դեմ, որտեղ այդ անձը նշված ժամանակաշրջանում կառավարմանը մասնակցող անձ է կամ եղել է) կամ իր կողմից սնանկացման (անվճարունակության) միջնորդությունների ներկայացումներին և դատարանի որոշման (դատավճռի) հիման վրա կամ պետական որևէ մարմնի կողմից նրա նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառումներին վերաբերող վերջին երեք տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ներկայացումը.

(4) Կառավարմանը մասնակցող անձանց միջև ազգակցական կապի բնույթը (ընտանիքի անդամներ, անձի կամ նրա ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր կամ նրանց ամուսիններ):

(5) Թողարկողի ներկա կամ ապագա գործունեության վրա էական ազդեցություն ունեցող, սակայն կառավարման մարմինների կազմում չընդգրկված, աշխատակիցների (օրինակ` արտադրության պետի, գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող աշխատակցի, հաշվապահի և այլն) մասին տեղեկություններն ըստ (բ)(2) ենթականոնի:

(6) Թողարկողի դուստր և կախյալ տնտեսական ընկերությունների առկայության դեպքում` թողարկողի դուստր և կախյալ տնտեսական ընկերությունների կառավարմանը մասնակցող անձանց անունները և ազգանունները, նրանց պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը:

 

Կանոն 10.1ա-3. Թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից, բայց ոչ

խոշոր, սեփականատերերի մասին տեղեկությունները

 

Սույն կանոնով նախատեսված տեղեկությունները ներառում են.

(ա) Թողարկողի նշանակալից սեփականատերերին վերաբերող տեղեկություններ`

(1) ֆիզիկական անձի անունը, ազգանունը, վերջին 3 տարիների ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները, այդ թվում համատեղությամբ, ժամանակագրական կարգով` նշելով գործունեության ոլորտը, այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը:

(2) իրավաբանական անձի անվանումը, նրա գործադիր (կոլեգիալ) մարմնի և տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամների ազգանունները, անունները, այդ անձանց կողմից վերջին 3 տարիների ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները, այդ թվում համատեղությամբ, ժամանակագրական կարգով` նշելով գործունեության ոլորտը, ինչպես նաև այդ անձանց պատկանող թողարկողի և (կամ) այդ կազմակերպության բաժնային արժեթղթերի քանակը:

(բ) Այն կազմակերպությունների ցանկը, որտեղ տվյալ անձը բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր է` նշելով կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը և փոստային հասցեն, անձին պատկանող բաժնային արժեթղթերի քանակը և մասնակցության չափը տվյալ կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում:

 

Կանոն 10.1ա-4. Թողարկողի հետ փոխկապակցված անձանց մասին

տեղեկություններ

 

(ա) Սույն կանոնում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

(1) Թողարկողի հետ փոխկապակցված է համարվում ցանկացած անձը, եթե`

(Ա) նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի քսան և ավելի տոկոսին.

(Բ) նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների), տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.

(Գ) նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի, նրանցից մեկը հսկում է մյուսին կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում.

(Դ) նրանք տվյալ դեպքում գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

(բ) Ազդագրում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

(1) Եթե անձը փոխկապակցված անձ է դարձել (ա)(1)(Ա) ենթականոնի համաձայն, ապա նշվում են տվյալ անձի վերաբերյալ 10.1ա-3 կանոնով պահանջվող տեղեկությունները:

(2) Եթե անձը փոխկապակցված անձ է դարձել (ա)(1)(Բ) ենթականոնի համաձայն, ապա նշվում են տվյալ անձի վերաբերյալ 10.1ա-2(բ)(4) և 10.1ա-3(ա)(2) ենթականոններով պահանջվող տեղեկությունները:

(3) Եթե անձը փոխկապակցված անձ է դարձել (ա)(1)(Գ) կամ (ա)(1)(Դ) ենթականոնների համաձայն, ապա`

(Ա) իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը և փոստային հասցեն, փոխկապակցված անձի նույն դասի բաժնային արժեթղթերում թողարկողի մասնակցության չափը (առկայության դեպքում): Համառոտ նկարագրվում են փոխկապակցված անձի կողմից թողարկողի որոշումները կանխորոշելու փաստացի հնարավորությունները, պայմանագրի այն կետերը որոնք հնարավորություն են տալիս կանխորոշելու նման որոշումները կամ ընդհանուր տնտեսական շահերի բացատրությունը, որի համաձայն գործում է տվյալ անձը:

(Բ) ֆիզիկական անձանց դեպքում` վերջիններիս ազգանունները և անունները, բնակության վայրը և փոստային հասցեն: Համառոտ նկարագրվում են փոխկապակցված անձի կողմից թողարկողի որոշումները կանխորոշելու փաստացի հնարավորությունները, պայմանագրի այն կետերը որոնք հնարավորություն են տալիս կանխորոշելու նման որոշումները կամ ընդհանուր տնտեսական շահերի բացատրությունը, որի համաձայն գործում է տվյալ անձը:

 

Կանոն 10.1բ-1. Տեղեկություններ թողարկված արժեթղթերի վերաբերյալ

 

Սույն կանոնով նախատեսված տեղեկությունները ներառում են.

(ա) Թողարկված արժեթղթերի մասին`

(1) Արժեթղթի դասը (տեսակը) և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

(2) Յուրաքանչյուր ձևի, տեսակի և դասի արժեթղթերի գրանցման համարները, տարբերակիչ ծածկագիրը և դրա շնորհման ամսաթիվը,

(3) Յուրաքանչյուր թողարկման արժեթղթերի գրանցումն իրականացնող մարմնի անվանումը,

(4) Արժեթղթերի տեղաբաշխման սկզբի և ավարտի ամսաթվերը, մարման ժամկետը (առկայության դեպքում),

(5) Թողարկման ընդհանուր ծավալը,

(6) Տեղաբաշխված արժեթղթերի քանակը,

(7) Մեկ արժեթղթի անվանական արժեքը` առկայության դեպքում,

(8) Տվյալ դասի (տեսակի) և ձևի արժեթղթերի սեփականատերերի հիմնական իրավունքները և պարտականությունները,

(9) Գրանցվող արժեթղթերի յուրաքանչյուր դասի (տեսակի) համար վճարված եկամուտների (շահաբաժինների) պայմանները և չափը` ավարտված վերջին երեք ֆինանսական տարիների համար կամ յուրաքանչյուր ավարտված ֆինանսական տարվա համար ստեղծման պահից ի վեր, եթե այդ ժամկետն երեք տարուց պակաս է: Մանրամասը նկարագրել այն դեպքերը, երբ արժեթղթերի դիմաց վճարումները սահմանափակվել են կամ կարող են սահմանափակվել: Առանձին նշել.

(Ա) Շահույթի առկայության պարագայում եկամուտների (շահաբաժինների) չվճարման դեպքերը և չվճարման պատճառները,

(Բ) Միջանկյալ եկամուտների չափը, եթե ընթացիկ տարում թողարկողը միջանկյալ վճարումներ է իրականացրել:

(10) Արժեթղթերի մասին շուկայական տեղեկություններ`

(Ա) Եթե թողարկողի արժեթղթերի վաճառքը կատարվում է ֆոնդային բորսայում, ապա նշվում են թողարկողին հայտնի դրանց վաճառքի ամենաբարձր և ամենացածր գները` վերջին երկու ֆինանսական տարիների համար:

(Բ) Եթե տվյալ արժեթղթերը չեն վաճառվում բորսայում, ապա անհրաժեշտ է անդրադառնալ թողարկողին հայտնի արժեթղթերի արտաբորսայական ամենաբարձր և ամենացածր գներին (տվյալները ներկայացվում են հաշվետու տարվա և վերջին եռամսյակի դրությամբ):

(բ) Համառոտ նկարագրել թողարկված արժեթղթերի փոխարկման, բաժանման, համախմբման և (կամ) մարման պատճառները, ժամկետները, ինչպես նաև դրանց արդյունքները:

 

Կանոն 10.1գ-1. Թողարկողի ֆինանսական վիճակի մասին տեղեկությունները.

 

(ա) Ազդագրում ներառվում են թողարկողի (բացառությամբ բանկերի) ֆինանսական հաշվետվությունները` կազմված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին, ՀՀ Ֆինանսների նախարարության 19.07.1999 թվականի թիվ 263 հրամանով հաստատված հաշվային պլանին, ՀՀ Ֆինանսների նախարարության 20.12.1999 թվականի թիվ 433 հրամանով հաստատված տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգին և սույն կանոնին համապատասխան:

Բանկերի ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգներին և սույն կանոնին համապատասխան:

(բ) (ա) ենթականոնում նշված ֆինանսական հաշվետվություններում թողարկողը կարող է չներառել այն հոդվածները (տողերը), որոնցում տեղեկություններ կամ մնացորդներ չկան` պահպանելով հոդվածների (տողերի) սահմանված հերթականությունը և համարակալումը:

(գ) թողարկողները (ա) ենթականոնում նշված ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են հետևյալ կարգով`

(1) այն թողարկողները, որոնք հայտարարագիրը ներկայացնում են 2001 թվականին, դրանում ներառում են նախորդ տարվա տարեկան (անկախ աուդիտորի եզրակացությամբ) և տվյալ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները,

(2) այն թողարկողները, որոնք հայտարարագիրը ներկայացնում են 2002 թվականին, դրանում ներառում են նախորդ 2 տարիների (անկախ աուդիտորի եզրակացությամբ) և տվյալ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները,

(3) այն թողարկողները, որոնք հայտարարագիրը ներկայացնում են 2003 թվականին և հետո, դրանում ներառում են նախորդ 3 տարիների (անկախ աուդիտորի եզրակացությամբ) և տվյալ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները

(4) այն թողարկողները, որոնց գործունեության ժամանակահատվածը` հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, պակաս է սույն կանոնի նախորդ համապատասխան ենթականոնով սահմանված հաշվետու ժամանակահատվածներից, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են ելնելով տվյալ ենթականոնի դրույթներն առավելագույնս պահպանելու սկզբունքից:

(դ) Հայտարագրի այս մասում ներառվում են ստորև նշված տեղեկությունները, եթե դրանք բացակայում են (ա) ենթականոնում նշված ֆինանսական հաշվետվություններում կամ ազդագրում`

(1) թողարկողի կառավարմանը մասնակցող առնվազն երկու անձի վերլուծությունները թողարկողի ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների մասին, որոնք վերաբերում են`

(Ա) ֆինանսական տարվա արդյունքներին` ներկայացնելով տեղեկատվություն թողարկողի ակտիվների իրացվելիության (լիկվիդայնության), կապիտալի և գործունեության արդյունքների վերաբերյալ`

i. ընթացիկ ակտիվների իրացվելիությունը` ներկայացնելով ցանկացած միտում, պատճառ, իրադարձություն, պայմանավորվածություն, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ ընթացիկ ակտիվների աճի կամ նվազման համար: Եթե առկա է էական նվազման պատճառ, ապա պետք է ներկայացնել թողարկողի այն գործողությունները, որոնք նա իրականացրել է կամ առաջարկում է իրականացնել ակտիվների նվազումը կանխելու համար: Անհրաժեշտ է ներկայացնել նաև իրացվելի ակտիվների սեփական կամ փոխառու լինելը:

ii. կապիտալ ծախսերը` նկարագրելով թողարկողի կողմից նախատեսված կապիտալ ծախսերը վերջին ֆինանսական տարվա վերջի դրությամբ: Ներկայացնել նաև այդ ծախսերի ընդհանուր նպատակը և դրանց ֆինանսավորման աղբյուրները: Ներկայացնել նաև սեփական կապիտալի աճի կամ նվազման հայտնի և էական միտումները: Այս առնչությամբ հաշվի առնել սեփական կապիտալի և պարտավորությունների միջև տեղի ունեցած կամ տեղի ունենալիք փոփոխությունները:

iii. գործունեության արդյունքները` նկարագրելով այն ոչ բնականոն իրադարձությունները, գործարքները, կարևոր տնտեսական փոփոխությունները, որոնք էականորեն ազդել են ներկայացված (ստացված) եկամտի վրա:

iv. եթե ֆինանսական հաշվետվությունները բացահայտում են զուտ հասույթի էական աճ, ապա համառոտ ներկայացնել, թե նման աճը ինչ չափով է պայմանավորված գների աճով, վաճառված ապրանքների կամ ծառայությունների ծավալով կամ քանակով, նոր ծառայությունների մատուցմամբ կամ նոր ապրանքների վաճառքով:

v. ներկայացնել այն ազդեցությունը, որ ունեցել են սղաճը և գների փոփոխությունը թողարկողի զուտ հասույթի ու զուտ եկամտի վրա նրա գործունեության վերջին երեք տարիների ընթացքում կամ ավելի կարճ ժամանակահատվածում, եթե թողարկողը գործում է երեք տարուց պակաս:

(Բ) եթե թողարկողը ներկայացնում է ֆինանսական հաշվետվություններ միջանկյալ ժամանակահատվածների համար, ապա ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների մասին վերլուծությունը պետք է ներառի (դ)(1)(Ա) ենթականոնում նշված տեղեկությունների էական փոփոխությունների վերաբերյալ տվյալներ, բացառությամբ սղաճի և գների փոփոխության մասին տվյալների:

(2) Հաշվապահական հաշվառման և ֆինանսական տեղեկատվության բացահայտման հետ կապված փոփոխություններն ու անհամաձայնությունները աուդիտորների հետ, հետևյալ դեպքերում`

(Ա) եթե թողարկողի վերջին երկու հաշվետու տարիների ընթացքում կամ հաջորդող միջանկյալ որևէ ժամանակահատվածում որևէ անկախ աուդիտոր (որը նախկինում եղել է թողարկողի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի մեջ ներգրավված հիմնական աուդիտոր, կամ որը նախկինում ներգրավված է եղել թողարկողի դուստր ընկերության ֆինանսական հաշվետվությունների աուդիտի մեջ և հիմնական աուդիտորը (գլխավոր հաշվապահը) իր հաշվետվության մեջ հիմնվել է նրա եզրակացության վրա) հրաժարվել է աուդիտից (կամ տվյալ աուդիտի ավարտից հետո չի մասնակցելու հետագա վերընտրությանը) կամ հեռացվել է աուդիտի աշխատանքներից, ապա թողարկողը պետք է նշի`

i. աուդիտորի հրաժարման, վերընտրությանը չմասնակցելու կամ աուդիտորական աշխատանքներից հեռացվելու մասին` ներկայացնելով համապատասխան ամսաթիվը:

ii. վերջին երկու տարիների համար ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ ներկայացված հիմնական աուդիտորի եզրակացության մեջ ոչ բարենպաստ, հրաժարման կամ որևէ անորոշության, աուդիտի խորության կամ հաշվապահական հաշվառման սկզբունքների խախտման մասին կարծիքի առկայությունը և դրա էությունը:

iii. աուդիտորին փոխելու մասին որոշումը ներկայացնող և հաստատող մարմնի անվանումը (օրինակ` որևէ աուդիտորի, թողարկողի աուդիտորական հանձնաժողովի կամ ընկերության խորհրդի կողմից):

iv. աուդիտորի հրաժարականին, հեռացմանը կամ վերընտրությանը չմասնակցելու որոշմանը նախորդող հաշվետու երկու տարիների և դրան հաջորդող միջանկյալ ժամանակահատվածների ընթացքում հաշվապահական հաշվառման սկզբունքների կամ վարման, ֆինանսական հաշվետվությունների բացահայտման կամ աուդիտի խորության կամ գործընթացների վերաբերյալ աուդիտորի հետ անհամաձայնության առկայությունը` նկարագրելով անհամաձայնության էությունը:

 

Կանոն 10.1դ-1. Տեղեկություններ թողարկողի գործունեության վերաբերյալ.

 

Սույն կանոնով նախատեսված տեղեկությունները ներառում են.

(ա) Թողարկողի գործունեության հիմնական տեսակների նկարագրությունը.

(1) Ճյուղի ընդհանուր զարգացումը` հակիրճ նկարագրելով թողարկողի գործունեության ճյուղի ընդհանուր միտումները, այդ թվում թողարկողի համար առավել կարևորները: Ներկայացնել համեմատական տվյալներ, որոնք արտացոլում են տվյալ ճյուղում թողարկողի գործունեությունը: Տրվում է թողարկողի գործունեության մասին տեղեկությունների հակիրճ նկարագրությունը` նշելով թողարկողի ստեղծման նպատակները, թողարկողի գործունեության վերաբերյալ այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն թողարկողի արժեթղթերը ձեռք բերելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

(2) Արտադրանքի (ծառայությունների, աշխատանքների) այն տեսակների նկարագրությունը, որոնք արժեթղթերը գրանցման ներկայացնելու պահին նախորդող 3 ֆինանսական տարիների ընթացքում ապահովել են թողարկողի եկամտի 10 տոկոսից ավելին: Նշվում են արտահանվող արտադրանքի (ծառայությունների, աշխատանքների) բոլոր տեսակները:

(3) Նկարագրվում են թողարկողի գործունեության հիմնական տեսակները և նրանցից յուրաքանչյուրի բաժինը` տեղեկությունները ներկայացնելու պահին նախորդող 3 տարիների ընթացքում թողարկողի գործունեությունից ստացված ընդհանուր հասույթում, ինչպես նաև թողարկողի համար գերիշխող և առաջնային նշանակություն ունեցող գործունեության տեսակը:

(4) Նշվում են թողարկողի այն մատակարարների անվանումները, որոնց բաժին է ընկնում ապրանքանյութական արժեքների բոլոր մատակարարումների 10 տոկոսից ավելին, ինչպես նաև նրանց բաժինը մատակարարումների ընդհանուր ծավալում: Առանձին նշվում է, թե թողարկողի մատակարարումների որ մասն է կազմում ներմուծումը: Տրվում են ապագայում այդ աղբյուրների մատչելիությանն առնչվող կանխատեսումներ:

(5) Նշվում են այն սպառողների անվանումները, որոնց բաժին է ընկնում թողարկողի արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված ընդհանուր հասույթի 10 տոկոսից ավելին, ինչպես նաև նրանց բաժիններն իրացման ընդհանուր ծավալում: Նշվում են թողարկողի արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացման շուկաները և մեթոդները:

(6) Նկարագրել գործունեության տեսակը, որտեղ պետությունը կարող է էական ազդեցություն ունենալ (պայմանագրերի կնքում, փոփոխություն, չեղյալ համարում, վարկային քաղաքականության փոփոխություն և այլն):

(7) Նշել թողարկողի սեզոնային բնույթ ունեցող գործունեության տեսակները և դրանցից ստացվող եկամտի բաժինը ընդհանուր եկամուտներում:

(8) Նկարագրել շուկայի պայմանները, որում գործում է թողարկողը.

(9) Նկարագրել թողարկողի գործունեության շուկաների զարգացման միտումները, դրանցում թողարկողի բաժինն ըստ գործունեության առանձին տեսակների, շուկայում մրցակցության պայմանները, հիմնական մրցակիցների անվանումները, նրանց բաժինը շուկայում ըստ գործունեության առանձին տեսակների (տեղեկության առկայության դեպքում): Նկարագրել տվյալ թողարկողի և նրա մրցակիցների կողմից կիրառվող մրցակցության հիմնական մեթոդները (գին, սպասարկում, երաշխիք, որակ և այլն):

(բ) Տեղեկություններ թողարկողի նկատմամբ դատարանի, պետական իշխանության լիազորություններ իրականացնող մարմինների կողմից կիրառված պատասխանատվության միջոցների և թողարկողի` դատավարություններին մասնակցության մասին` արժեթղթերը գրանցման ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում: Այդ թվում նշվում են պատասխանատվության կոնկրետ միջոցի կիրառման տարին, ամիսը, ամսաթիվը պատասխանատվության ենթարկող մարմինը, թողարկողին պատասխանատվության ենթարկելու հիմքերը (պատճառները), տեսակն ու չափը, ինչպես նաև արժեթղթերի գրանցման հայտարարագրի ներկայացման դրությամբ դրա կատարման աստիճանը: Տրվում է շարունակվող բոլոր այն դատավարությունների բնույթի նկարագրությունը, որոնք կարող են էապես ազդել թողարկողի գործունեություն վրա:

(գ) Ներկայացնել տեղեկություններ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև օրենքով սահմանված նորմերի պահպանման ազդեցությունը թողարկողի կապիտալ ներդրումների, ստացվող շահույթի և մրցակցության վրա:

(դ) Այն գործարքների նկարագիրը (գործարքի առարկան, կատարման ամսաթիվը, գործարքի արժեքը, կողմերի անվանումը (անուն, ազգանունը)), որոնց միջոցով կատարվել է (նախատեսվում է) ակտիվների ձեռքբերում կամ վաճառք, երբ կողմերից մեկը`

(1) թողարկողի կառավարմանը մասնակցող անձն է կամ նրա ընտանիքի անդամը,

(2) բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատեր է,

(3) թողարկողի հետ փոխկապակցված անձ է:

(ե) Յուրաքանչյուր գործարքի նկարագրությունը, որը պետք է իրականացվի կամ կատարվի արժեթղթերի գրանցման ներկայացնելուց հետո առնվազն մեկ տարվա ընթացքում, երբ այդ գործարքի գումարը գերազանցում է թողարկողի ակտիվների արժեքի 10 տոկոսը:

(զ) Այն պատվերների ծավալների նշումը, որոնք չեն կարող կատարվել արժեթղթերի գրանցման ներկայացնելուց հետո առնվազն մեկ տարվա ընթացքում` նշելով դրանց պատճառները:

 

Կանոն 10.1դ-2. Տեղեկություններ թողարկողի նախատեսվող գործունեության

մասին

 

Սույն կանոնով նախատեսված տեղեկությունները ներառում են.

(ա) Թողարկողի ապագա գործունեության ծրագրերը.

(1) Տրվում է թողարկողի ապագա գործունեության և նախատեսվող եկամուտների աղբյուրների առնչությամբ թողարկողի ծրագրերի հակիրճ նկարագրությունը, ներառյալ նոր արտադրության կազմակերպման, արտադրության ընդլայնման կամ կրճատման, նոր արտադրատեսակների մշակման, հիմնական միջոցների արդիականացման և վերակառուցման, գործունեության ուղղվածության հնարավոր փոփոխության հետ կապված ծրագրերը:

(2) Նկարագրվում են հնարավոր բացասական գործոնները, որոնք կարող են ազդել թողարկողի կողմից իր արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացման վրա:

(բ) Թողարկողի ապագայում հնարավոր այն պարտավորությունների նկարագրությունը, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ թողարկողի գործունեության վրա:

(գ) Թողարկողի գործունեության մրցակցային պայմանները, այդ թվում` որոշակի շուկաներ նշումը, որոնց ուղղությամբ թողարկողն իրականացնում է կամ մտադիր է իրականացնել գործունեություն, թողարկողի ենթադրյալ հիմնական մրցակիցները:

(դ) Նախատեսվող գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների, նոր ապրանքների, ծառայությունների և տեխնոլոգիաների ներդրման ու կատարելագործման հետ կապված աշխատանքների ընդհանուր նկարագիրը:

 

Կանոն 10.1ե-1. Թողարկվող (առաջարկվող) արժեթղթերի վերաբերյալ

տեղեկությունները

 

(ա) Արժեթղթերի թողարկման (տեղաբաշխման) մասին տեղեկությունները ներառում են`

(1) Արժեթղթերի դասը (տեսակը) և ձևը,

(2) Արժեթղթերի պահպանման հաշվառման կարգը,

(3) Թողարկման (առաջարկի) ընդհանուր ծավալը,

(4) Տեղաբաշխվող (վաճառվող) արժեթղթերի քանակը,

(5) Արժեթղթի անվանական արժեքը (առկայության դեպքում),

(6) Արժեթղթերով հավաստվող իրավունքները, որոնք սահմանվում են թողարկողի կանոնադրությամբ և(կամ) թողարկման մասին որոշմամբ: Նախատեսված այլ իրավունքներ, ինչպես նաև իրավունքն իրականացնելու կարգի մասին անհրաժեշտ պարզաբանումներ,

(7) Փոխարկելի արժեթղթերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող արժեթղթերը, ինչպես նաև փոխարկման կարգն ու պայմանները,

(8) Արժեթղթերի մարման ժամկետները, պայմանները և կարգը (մարման ենթակա արժեթղթերի համար),

(9) Տվյալներ արժեթղթերի թողարկման մասին (առկայության դեպքում)`

(Ա) արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և արժեթղթերի թողարկման մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը:

(Բ) արժեթղթերի թողարկման մասին որոշումն ընդունող մարմնի անվանումը, իսկ եթե արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշումն ընդունող թողարկողի մարմինը այլ է, ապա նաև վերջինիս անվանումը:

(Գ) արժեթղթերի թողարկման այն սահմանափակումները, որոնք սահմանված են թողարկողի կանոնադրությամբ կամ արժեթղթերի թողարկման մասին որոշմամբ, ինչպես նաև արժեթղթերում ներդրումներ կատարողների նկատմամբ սահմանված սահմանափակումները:

(10) Կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, փոստային հասցեն և կապի այլ միջոցները, որոնք իրականացնում են արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և(կամ) գրանցումը,

(11) Արժեթղթերի տեղաբաշխման սկիզբը կամ դրա որոշման կարգը,

(12) Արժեթղթերի տեղաբաշխման ավարտը կամ դրա որոշման կարգը,

(13) Արժեթղթերով նախատեսված պարտավորությունների կատարումն ապահովող միջոցները (առկայության դեպքում) (օրինակ` նշվում են գրավով կամ այլ միջոցով ապահովման մասին համաձայնության պայմանները, իսկ եթե ապահովումը սահմանված է երրորդ անձի կողմից, նշվում է նաև այդ անձի անվանումը (անուն, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը և փոստային հասցեն),

(14) Տեղեկություններ արժեթղթերի արժեքային և հաշվարկային հետևյալ պայմանների վերաբերյալ`

(Ա) Արժեթղթի տեղաբաշխման գինը (գները) ըստ արժեթղթերի տեսակների կամ դրա (դրանց) որոշման ընդհանուր պայմանները:

(Բ) Ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի (այդ թվում` բաժնետոմսերի) և դրանց փոխարկվող արժեթղթերի դիմաց դրամական վճարմամբ բաց բաժանորդագրության միջոցով տեղաբաշխման դեպքում` նշվում է նաև գինը, որով դրանք տեղաբաշխվում են ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի (այդ թվում` բաժնետոմսերի) սեփականատեր այն անձանց միջև, որոնք օգտվում են դրանց ձեռքբերման առաջնային կամ նախապատվության իրավունքից (եթե միայն բաժնետերերի ընդհանուր ժողովն այդ իրավունքի չկիրառման վերաբերյալ որոշում չի ընդունել):

(Գ) Արժեթղթերի դիմաց վճարման պայմանները, կարգը (այդ թվում վճարումների պարբերականությունը, վճարումների և հաշվարկների ձևը, այն հաշիվները և բանկի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն և(կամ) կուտակվեն արժեթղթերի դիմաց վճարվող միջոցները): Եթե նախատեսվում է արժեթղթերի դիմաց կատարել վճարում ոչ դրամական ձևով, ապա նշվում են նաև գույքի գնահատման կարգը, պայմանները, ինչպես նաև գույքի ընդունման վայրը:

(15) Արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցող անձինք և նրանց մասնակցության չափը`

(Ա) Թողարկողի կողմից վաճառվող արժեթղթերի քանակը, գինը և այլ էական պայմանները,

(Բ) Պայմանագրի (լիազորագրի) հիման վրա թողարկողի արժեթղթերը տեղաբաշխողի (անդերռայթերի) կազմակերպական-իրավական ձևերը, ֆիրմային անվանումները (անուն, ազգանուն), գտնվելու (բնակության) վայրը, փոստային հասցեները և կապի միջոցները, նրանց անձանց գործառույթները, տեղաբաշխման եղանակները և թողարկողի ու այդ անձանց միջև կնքված պայմանագրի էական պայմաններն ու նրանց պարգևատրման պայմանները, ինչպես նաև նրանց կողմից առաջարկվող արժեթղթերի քանակը և գինը,

(Գ) Բաժնային արժեթղթերի կամ նախապատվության իրավունք տվող արժեթղթերի սեփականատերերի (այդ թվում` օպցիոնների կամ այլ իրավունքի սեփականատերերի) կողմից բաժանորդագրված արժեթղթերի քանակը, ձեռք բերվող արժեթղթերի գինը և այլ էական պայմաններ, որոնք կարող են ազդել առաջարկվող արժեթղթերի գնի վրա:

(16) Արժեթղթերի տեղաբաշխումից ստացվող եկամտի չափը` հանած արժեթղթերի թողարկմանն առնչվող ծախսերի չափը, նպատակները, որոնց համար ենթադրվում է օգտագործել արժեթղթերի տեղաբաշխումից ստացված միջոցները, ինչպես նաև յուրաքանչյուր նպատակի համար նախատեսված կոնկրետ գումարները,

(17) Արժեթղթերի սեփականատերերին արժեթղթերի դիմաց վճարվող եկամտի չափը կամ դրա որոշման կարգը և վճարման պայմանները (օրինակ, արտոնյալ բաժնետոմսերի ամրագրված շահաբաժինների չափը, պարտատոմսերից ստացվող եկամուտների բոլոր ձևերը (տոկոսները, դիսկոնտ), դրանց չափը և վճարման պարբերականությունը, ինչպես նաև այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ արժեթղթերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց հասանելիք եկամուտներն ու մարել արժեթղթերը, այդ թվում այդ ունեցվածքային համարժեքի ստացման եղանակով և այլն),

(18) Տեղաբաշխված (տեղաբաշխվող) արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման կարգը.

(19) Արժեթղթերի երկրորդային շուկայում արժեթղթերի շրջանառության սահմանափակումները,

(20) Արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման կարգը,

(21) Տվյալ արժեթղթերով կատարվող գործառնությունների և դրանց հետևանքների առանձնահատկություններն օտարերկրյա ներդրողների համար:

(22) Ռիսկի այն գործոնների վերլուծությունն, ըստ դրանց բնույթի` քաղաքական, տնտեսական, սոցիալական, տեխնիկական, էկոլոգիական, ճյուղային և այլն, որոնք առնչվում են ներդրողներին:

(23) Թավշյա, մեծատառ և աչքի ընկնող տառատեսակով արտահայտված դրույթ.

 

«ՆԵՐԴՐՈՂԸ` ԾԱՆՈԹԱՆԱԼՈՎ ՍՈՒՅՆ ԱԶԴԱԳՐԻՆ, ՊԵՏՔ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԻ ՏՎՅԱԼ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԻՍԿԸ` ՄԻՆՉԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:»

 

Ձև 9.1-1

 

Արժեթղթի գրանցման հայտարարագիր

 

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

__________________________________________________________________

թողարկողի անվանումը, (անուն, ազգանունը)

 

__________________________________________________________________

կազմակերպական - իրավական ձևը

 

թողարկողի պետական գրանցման համարը և ամսաթիվը ___________________

 

առաջարկում է գրանցել _____________________________________________

(նշվում է արժեթղթերի դասը (տեսակը,)

 

արժեթղթերի քանակը ______________,արժեթղթերի ձևը ________________

 

անվանական արժեքը ________ _____, տեղաբաշխման գինը _________ _______,

(արժույթը) (արժույթը)

 

արժեթղթերի տեղաբաշխման ձևը  _____________________________________

(հրապարակային կամ փակ տեղաբաշխում)

 

թողարկողի գործունեության հիմնական տեսակը __________________________

 

Թողարկված (տեղաբաշխված) է համաձայն ________________________________

(նշվում է արժեթղթերի թողարկման մասին որոշում

 

__________________________________________________________________

ընդունող իրավասու մարմնի (անձի) անվանումը (անուն, ազգանունը),

որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը)

 

__________________________________________________________________

(նշվում է թողարկողի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները)

 

Մենք հավաստիացնում ենք, որ սույն հայտարարագրում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում ենք, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել հայտարարագրի գրանցման մերժմանը և (կամ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

 

ստորագրող անձինք`

 

_____________________________________________________________

    (անուն, ազգանուն) (պաշտոն)      (ստորագրություն)    (ամսաթիվ)

_____________________________________________________________

    (անուն, ազգանուն) (պաշտոն)      (ստորագրություն)    (ամսաթիվ)

_____________________________________________________________

    (անուն, ազգանուն) (պաշտոն)      (ստորագրություն)    (ամսաթիվ)

_____________________________________________________________

    (անուն, ազգանուն) (պաշտոն)      (ստորագրություն)    (ամսաթիվ)

_____________________________________________________________

    (անուն, ազգանուն) (պաշտոն)      (ստորագրություն)    (ամսաթիվ)

_____________________________________________________________

    (անուն, ազգանուն) (պաշտոն)      (ստորագրություն)    (ամսաթիվ)

 

ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

 

Առարկան

Արժեթղթերի գրանցումը Օրենքի III Գլխի համաձայն, այդ թվում` գրանցման հայտարարագրի կառուցվածքն ու բովանդակությունը, տեղեկությունների ներկայացման ձևերը:

Աղբյուրը

Սույն կարգի կանոնները սահմանված են օրենքի 20 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և 121 հոդվածով Հանձնաժողովին վերապահված իրավասություններով և դրանց համապատասխան:

 

Կանոն 20.1-1. Արժեթղթերի գրանցման հայտարարագրի ձևն ու կառուցվածքը

 

(ա) Արժեթղթերի գրանցման հայտարարագիրը կազմված է գրանցման հայտարարագրի տիտղոսաթերթից, հայտարարագրում ներառվող տեղեկությունների ցանկից և այդ տեղեկություններից, ինչպես նաև գրանցման հայտարարագրին կից ներկայացվող այլ փաստաթղթերից.

(բ) Գրանցման հայտարարագրի տիտղոսաթերթը պետք է ներառի թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը և ամսաթիվը, գրանցվող արժեթղթերի դասը (տեսակը), ձևը, քանակը, անվանական արժեքը և տեղաբաշխման գինը (առկայության դեպքում), թողարկման համարը, թողարկողի գործունեության հիմնական տեսակը, թողարկման մասին որոշումն ընդունող իրավասու մարմնի անվանումը և որոշման ընդունման տարին, ամիսը և ամսաթիվը, թողարկողի գտնվելու վայրը, փոստային հասցեն և կապի միջոցները, ինչպես նաև գրանցման հայտարարագիրը ստորագրող անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, ստորագրությունները և յուրաքանչյուր ստորագրման տարին, ամիսը և ամսաթիվը:

 

Կանոն 20.2-1. Գրանցման հայտարարագրում ներառվող տեղեկությունները

 

Գրանցման հայտարարագրում ներառվում են հետևյալ տեղեկություններն` ըստ բաժինների`

(ա) «Տեղեկություններ թողարկողի կազմակերպական հարցերի և գործունեության տեսակի վերաբերյալ» բաժինը ներառում է 10.1ա-1., 10.1դ-1. և 10.1դ-2. կանոններով սահմանված տեղեկությունները:

(բ) «Տեղեկություններ թողարկողի հետ փոխկապակցված անձանց կազմակերպական հարցերի և գործունեության տեսակի վերաբերյալ» բաժինը ներառում է 10.1ա-4. կանոնով սահմանված տեղեկությունները:

(գ) «Տեղեկություններ թողարկողի արժեթղթով նախատեսված պարտավորությունները կամ դրանց մի մասը երաշխավորած անձանց կազմակերպական հարցերի և գործունեության տեսակի վերաբերյալ» բաժինը ներառում է 10.1ա-4(բ)(3) ենթականոնով սահմանված տեղեկությունները:

(դ) «Տեղեկություններ թողարկողի նախկինում թողարկած արժեթղթերի վերաբերյալ» բաժինը ներառում է 10.1բ-1. կանոնով սահմանված տեղեկությունները:

(ե) «Տեղեկություններ թողարկվող արժեթղթերի վերաբերյալ» բաժինը ներառում է 10.1ե-1 կանոնով սահմանված տեղեկությունները:

(զ) «Տեղեկություններ թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց, տեղաբաշխողների, բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատերերի մասին» բաժինը ներառում է 10.1ա-2., 10.1ա-3. կանոններով և 10.1ե(15)(Բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները:

(է) «Տեղեկություններ այն անձանց մասին, որոնց` թողարկողի կողմից սահմանված տարեկան վարձատրությունը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը» բաժինը ներկայացվում է հետևյալ աղյուսակի տեսքով.

 

._____________________________________________________________________.

| Ա.Ա.|  պաշտոնը | ֆինան- | աշխա-  | պարգևա-  | այլ        | ընդամենը |

|     |          | սական  | տավարձ | տրումներ | վճարումներ |          |

|     |          | տարին  | (դրամ) | (դրամ)   | (դրամ)     |          |

|_____|__________|________|________|__________|____________|__________|

._____________________________________________________________________.

 

(ը) «Տեղեկություններ թողարկողի կողմից սահմանված պարգևավճարների, շահույթի բաշխման համաձայնությունների վերաբերյալ» բաժինը ներկայացվում է հետևյալ աղյուսակի տեսքով.

 

._______________________________________________________________.

| Ա.Ա. | պաշտոնը | պարգևավճարներ  | շահույթի բաշխման | ընդամենը |

|      |         | (դրամ)         | համաձայնություն  |          |

|      |         |                |   (դրամ)         |          |

|______|_________|________________|__________________|__________|

._______________________________________________________________.

 

(թ) «Տեղեկություններ թողարկողի կնքած այն պայմանագրերի վերաբերյալ, որոնց գինը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը» բաժինը ներկայացվում է հետևյալ աղյուսակի տեսքով.

 

.______________________________________________________.

|  N   | Պայմանագրի | պայմանագրի | գինը | գործողության |

|      | կողմերը    | առարկան    |      | ժամկետը      |

|______|____________|____________|______|______________|

|______|____________|____________|______|______________|

|______|____________|____________|______|______________|

.______________________________________________________.

 

(ժ) «Տեղեկություններ թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ առկա օպցիոնների վերաբերյալ» բաժինը ներկայացվում է հետևյալ աղյուսակի տեսքով.

 

._____________________________________________________________.

|   Կողմերի   | կնքման   | մարման   |    առարկան       | գինը |

|   անվանումը | ամսաթիվը | ամսաթիվը | (արժեթղթի տեսակ) |      |

|_____________|__________|__________|__________________|______|

|_____________|__________|__________|__________________|______|

._____________________________________________________________.

 

(ժա) «Թողարկողի ֆինանսական վիճակին վերաբերող տեղեկություններ» բաժինը ներառում է թողարկողի արժեթղթի գրանցման տարվանը նախորդող երեք ֆինանսական տարիների (անկախ աուդիտորի եզրակացության առկայությամբ) և գրանցման տարվա եռամսյակային հաշվապահական հաշվեկշիռները, եկամուտների և ծախսերի (ֆինանսական արդյունքների), սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների մասին հաշվետվությունները, ինչպես նաև 10.1գ-1(դ) ենթականոնով սահմանված տեղեկությունները:

 

Կանոն 20.3-1. Գրանցման հայտարարագրին և դրան կից փաստաթղթերին

ներկայացվող պահանջները

 

(ա) Թողարկողը հայտարարագրին կից ներկայացնում է 9.1-1(դ) ենթականոնով պահանջվող փաստաթղթերը:

(բ) Հայտարարագիրը և կից փաստաթղթերը ներկայացվում են 9.1-2 կանոնի պահանջներին համապատասխան:

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

 

Առարկան

Արժեթղթերի գրանցումը Օրենքի III գլխի համաձայն:

Աղբյուրը

Սույն կարգի կանոնները սահմանված են Օրենքի 23 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով և 121 հոդվածով Հանձնաժողովին վերապահված իրավասություններով և դրանց համապատասխան:

 

Կանոն 23.1 Թողարկողի արժեթղթի գրանցումը Հանձնաժողովում

 

(ա) Թողարկողը պարտավոր է 60 օրվա ընթացքում գրանցել իր կողմից թողարկած միևնույն դասի արժեթղթերն այն պահից, երբ.

(1) գրանցվում է տվյալ դասի արժեթղթերի հիսուներորդ սեփականատերերը, և

(2) զուտ ակտիվների չափը գերազանցում է.

(Ա) մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը` 50 միլիոն դրամը,

(Բ) 2001 թվի հուլիսի 1-ից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը` 25 միլիոն դրամը,

(Գ) 2002 թվի հունվարի 1-ից հետո` 5 միլիոն դրամը:

(բ) Զուտ ակտիվների մեծությունը հաշվարկվում է տվյալ տարվան նախորդող տարվա ֆինանսական հաշվետվությունների հիման վրա` տվյալ թողարկողի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներով:

(գ) Եթե տվյալ թողարկողի զուտ ակտիվների մեծությունը Հանձնաժողովին հայտնի չէ, ապա Հանձնաժողովն իրավունք ունի առաջնորդվել այն կանխավարկածով, որ տվյալ թողարկողի զուտ ակտիվների մեծությունը հավասար է կամ գերազանցում է տվյալ թողարկողի կանոնադրական կապիտալի այն մեծությունը, որն ամրագրված է դրա գրանցված կանոնադրությամբ: Հակառակն ապացուցելու պարտականությունը կրում է տվյալ թողարկողը:

(դ) (ա) ենթականոնով սահմանված դեպքում` թողարկողը Հանձնաժողով է ներկայացնում «Արժեթղթերի գրանցման հայտարարագիրը» վերնագրի կանոններով սահմանված գրանցման հայտարարագիր:

 

Կանոն 23.2-1. Հանձնաժողովում թողարկողի արժեթղթերի գրանցման կարգը

 

(ա) Արժեթղթերի գրանցման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`

(1) Գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացումը Հանձնաժողով,

(2) Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի քննարկումը,

(3) Արժեթղթերի գրանցումը կամ գրանցման մերժումը:

(բ) Այն արժեթղթերի գրանցման համար, որոնց ազդագիրը ներառող գրանցման հայտարարագիրը գրանցված է, գրանցումը կասեցված կամ դադարեցված չէ, թողարկողը Հանձնաժողով է ներկայացնում.

(1) դիմում` արժեթղթերի գրանցման համար, նշելով թողարկողի լրիվ անվանումը, արժեթղթերի տեսակը, քանակը, անվանական արժեքը (առկայության դեպքում), սեփականատերերի թիվը և զուտ ակտիվների չափը գրանցման մասին որոշում ընդունելու (բայց դիմումը ներկայացնելու պահից մեկ ամսից ոչ ավելի) պահի դրությամբ:

(2) արժեթղթեր թողարկողի կառավարման իրավասու մարմնի որոշումը արժեթղթերի գրանցման մասին,

(3) ազդագրի հրապարակված տարբերակը,

(4) քաղվածք արժեթղթերի սեփականատերերի ռեեստրից` գրանցված սեփականատերերի քանակի վերաբերյալ,

(5) դիմումի ներկայացման օրվա դրությամբ Հանձնաժողով չներկայացված և արժեթղթի գրանցման հայտարարագրում ներառված տեղեկությունների (բացառությամբ` հաշվապահական հաշվեկշիռների, եկամուտների և ծախսերի, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների մասին հաշվետվությունների և եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների) փոփոխությունները,

(6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «15»  12  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32900165

 

 

pin
Արժեթղթերի հանձնաժողով
08.12.2000
N 18
Որոշում