Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ...

28.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.2000  -ից մինչեւ   28.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 07.02.05 թիվ 19-Ն հրաման)

i

301.0055.071200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

25 սեպտեմբերի 2000 թվականի թիվ 55

 

i

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների պետական գրանցման և պահպանական փաստաթղթեր տալու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով

ՀԱՍՏԱՏԵԼ

 

«Արդյունաբերական սեփականության օբյեկտների պետական գրանցամատյանների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների գրանցամատյանի վարման կարգը»:

 

Հաստատված է

Հայարտոնագրի պետի

2000թ. սեպտեմբերի 25-ի

N 55 հրամանով

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

Համառոտագրություններ

Հայարտոնագիր` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն

Արդյունաբերական սեփականության օբյեկտ (օբյեկտ)` գյուտ, օգտակար մոդել, արդյունաբերական նմուշ, ապրանքային (սպասարկման) նշան, ապրանքի ծագման տեղանուն, ֆիրմային անվանում

Պետական գրանցամատյան (գրանցամատյան)` արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինչպես նաև ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների համապատասխան պետական գրանցամատյան

Բաժին` Հայարտոնագրի պետական գրանցամատյանների բաժին

Տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրք

 

i

Սույն կարգը սահմանված է ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կանոնադրության 3-րդ կետի, «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի, «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի, «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 8-րդ կետի և «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների պետական գրանցման և պահպանական փաստաթղթեր տալու և դրանք գործողության մեջ պահելու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

Ընդհանուր դրույթներ

 

Հայարտոնագիրը իրականացնում է գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների գրանցումը Պետական գրանցամատյաններում, ինչպես նաև ինտեգրալ միկրոսխեմաների պաշտոնական գրանցումը Պետական գրանցամատյանում:

Գրանցամատյանները իրենցից ներկայացնում են պաշտոնական փաստաթղթեր, որոնք ներառում են գրառումներ տրված պահպանական փաստաթղթերի մասին և հաստատում են արտոնագրատերերի, սեփականատերերի և իրավատերերի իրավունքները գրանցված օբյեկտների նկատմամբ:

Գրանցամատյանները պարունակում են նաև տվյալներ «Արտոնագրերի մասին», «Ապրանքային և սպասարկման, ապրանքների ծագման տեղանունների մասին», «Ֆիրմային անվանումների մասին» «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության մասին» ՀՀ օրենքների համաձայն պահպանական փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին:

Գրանցամատյանների վարումն իրականացնում է բաժինը` յուրաքանչյուր գրանցված օբյեկտի տեսակի համար առանձին:

Գրանցամատյանում արդյունաբերական սեփականության օբյեկտի գրանցումը հիմք է հանդիսանում Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում պահպանական փաստաթղթի մասին տեղեկություններ հրապարակելու համար: Օբյեկտի գրանցամատյանում գրանցման թվականը համարվում է պաշտոնական տեղեկագրում դրա մասին տեղեկությունների հրապարակման թվականը:

 

ՄԱՍ 1. Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական

նմուշների Պետական գրանցամատյանների վարման կարգը

 

2. Գրանցամատյանների վարումը

2.1 Գրանցամատյանում արդյունաբերական սեփականության օբյեկտի գրանցումը ներառում է բաժնի կողմից իրականացվող հետևյալ գործողությունները`

ա) արտոնագրին համար տալը և այդ համարի գրանցումը.

բ) արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա մատենագիտական տվյալների գրանցումը.

գ) գրանցման թվականի ամրագրումը.

դ) պաշտոնական տեղեկագրի հերթական համարի լույս ընծայումից հետո արտոնագրի հրապարակման և տրման մասին տեղեկությունների գրանցումը:

2.2 Գրանցամատյանների համակարգչային բազայում արդյունաբերական սեփականության օբյեկտի մատենագիտական տվյալների գրանցումն իր մեջ ներառում է ՄՍՀԿ ST.9 ստանդարտին համապատասխան մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային հետևյալ կոդերի մուտքագրումը`

11 արտոնագրի համարը

13 փաստաթղթի տեսակի կոդը

21 հայտի գրանցման համարը

22 հայտի գրանցման թվականը

51 միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը

54 գյուտի անվանումը

71 տեղեկություններ հայտատուի (ների) մասին (անվանումը, հասցեն, երկրի

կոդը)

72 տեղեկություններ հեղինակի (ների) մասին (անունը, հասցեն, երկրի կոդը)

73 տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (անունը (անվանումը), հասցեն,

երկրի կոդը)

74 տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է

դիմումում

65 հայտին վերաբերող ավելի վաղ հրապարակված արտոնագրային փաստաթղթի

համարը

31 առաջնային հայտի համարը

32 առաջնային հայտի ներկայացման թվականը

33 առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը

86 միջազգային հայտի համարն ու ներկայացման թվականը

87 միջազգային հայտի հրապարակման համարն ու թվականը

43 Գրանցամատյանում գրանցման թվականը

2.3 Եթե հեղինակի (համահեղինակների) մասին պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանունից (ներից) հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը:

2.4 Գրանցամատյանում գրանցվում են նաև արդյունաբերական սեփականության օբյեկտի արտոնագրի հանձնման թվականը, դրա գործողության ժամկետը, տեղեկություններ արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերի վճարման կամ, վերջինիս չվճարման պատճառով, արտոնագրի գործողության վաղաժամկետ դադարեցման և դրա մասին տեղեկությունների հրապարակման թվականն ու համապատասխան տեղեկագրի համարը:

2.5 Տարեկան տուրքը չվճարելու պատճառով գործողության վաղաժամկետ դադարեցման մասին գրառումը կատարվում է վճարման համար սահմանված ժամկետի ավարտից վեց ամիս հետո: Այդ ժամկետի ընթացքում արտոնագրատերը կարող է վերականգնել բաց թողած ժամկետը ներկայացնելով համապատասխան հավելավճարով տարեկան տուրքի վճարման անդորրագիրը:

2.6 Գործող արտոնագրում ուղղումներ և փոփոխություններ կատարելու կամ դրանց գործողության դադարեցման դեպքում, գրանցամատյանում գրանցվում են հետևյալ տեղեկությունները`

ա) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրում ուղղումներ և փոփոխություններ կատարելու մասին.

բ) Հայարտոնագրի կամ դատարանի որոշման հիման վրա արտոնագիրը մասնակիորեն կամ լրիվ անվավեր ճանաչելու մասին.

գ) արտոնագրից հրաժարվելու մասին արտոնագրատիրոջ դիմումի համաձայն, արտոնագրի գործողության դադարեցման մասին.

դ) Հայարտոնագրի որոշման համաձայն գրանցամատյանում սխալների ուղղում կատարելու մասին.

ե) Հայարտոնագրի որոշման համաձայն իրավունքի զիջման կամ լիցենզային պայմանագրի գրանցման մասին.

զ) արտոնագրի կրկնակը տալու մասին.

է) նշված գործողությունների կատարման թվականը

2.7 Սույն կարգի 2.6 կետում նշված տեղեկությունները, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեկամսյա ժամկետում, մուտքագրվում են գրանցամատյանների համակարգչային բազա:

2.8 Գրանցամատյաններում կատարված գործողությունների մասին տեղեկություններ են հրապարակվում Հայարտոնագրի առաջիկա պաշտոնական տեղեկագրում:

2.9 Արտոնագրատիրոջ պահանջով արտոնագրի մեջ փոփոխությունները կատարում է բաժինը, այդ մասին դիմումի և սահմանված չափի տուրքի վճարման անդորրագիր ներկայացնելուց հետո, մեկամսյա ժամկետում:

2.10 Բաժինը, ըստ անհրաժեշտության, տալիս է քաղվածքներ գրանցամատյաններում եղած տվյալներից, համապատասխան տուրքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում:

3. Արտոնագրի լրացման կարգը

3.1. Արտոնագրի ձևաթուղթը լրացվում է բաժնի կողմից` պետական գրանցամատյանների տվյալների հիման վրա և հաստատվում է Հայարտոնագրի պետի կողմից:

3.2. Արտոնագրի ձևաթուղթը լրացնելիս`

ա) «արտոնագրի» դ-ից հետո դրվում է համապատասխան հերթական համարը.

բ) «Հայաստանի Հանրապետությունը օրենքի համաձայն տվեց» բառերից հետո նշվում է օբյեկտի լրիվ անվանումը.

գ) «հեղինակ (համահեղինակներ)» բառից հետո նշվում է հեղինակի (համահեղինակների) անուն ազգանունն ուղղական հոլովով, այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է հայտի դիմումի մեջ և գրանցամատյանում.

դ) «հայտի» դ-ից հետո նշվում է հայտի գրանցման համարը.

ե) «հայտի ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտի ներկայացման թվականը.

զ) «գյուտի (օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի) առաջնությունը» բառերից հետո նշվում է խնդրարկված առաջնությունը: Եթե խնդրարկվում է մի քանի առաջնություն, ապա նշվում են բոլորը.

է) «Գրանցված է ՀՀ Պետական գրանցամատյանում» բառերից հետո նշվում է գրանցամատյանում գրանցման թվականը.

3.3. Արտոնագրի ձևաթղթին կցվում է գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի (պաշտոնական հրատարակության) նկարագրությունը, հավակնության սահմանումը և հանձնվում է արտոնագրատիրոջը:

3.4. Բաժինը, յուրաքանչյուր արտոնագիր հանձնելիս, արտոնագրատիրոջն իրազեկ է պահում արտոնագրի գործողության ժամկետի, հերթական տարեկան տուրքի վճարման ժամկետի և այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է իմանալ, արտոնագիրն ուժի մեջ պահելու համար:

 

ՄԱՍ 2. Ապրանքային և սպասարկման նշանների

 

Պետական գրանցամատյանի վարման կարգը

4. Գրանցամատյանի վարումը

4.1 «Ապրանքային և սպասարկման, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ սույն մասում` օրենք) 14 հոդվածի համաձայն ապրանքային նշանը գրանցվում է գրանցամատյանում, այդ մասին Հայարտոնագրի որոշման հիման վրա, սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

4.2. Ապրանքային նշանի գրանցամատյանում գրանցումը ներառում է հետևյալ տեղեկությունների մուտքագրումը`

600 նախկին ԽՍՀՄ վկայականի համարը և հայտի ներկայացման թվականը

111 գրանցման համարը

151 գրանցման թվականը

181 գրանցման գործողության ենթադրյալ ավարտը

210 հայտի համարը

220 հայտի ներկայացման թվականը

230 ցուցահանդեսային կամ այլ առաջնության թվականը

310 առաջնային հայտի համարը

320 կոնվենցիայով առաջնության թվականը

330 երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջնային հայտը

510 ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը

511 դասերն ըստ նշանների գրանցման ապրանքների և ծառայությունների

միջազգային դասակարգման (Նիցայի դասակարգում)

526 չպահպանվող տարրերը

540 ապրանքային նշանի պատկերը

551 կոլեկտիվ նշան

554 ծավալային նշան

591 գույնը և գունային համակցությունը

730 նշանի սեփականատերը, հասցեն, երկրի կոդը

740 արտոնագրային հավատարմատար

4.3. Ապրանքային նշանի վկայագիրը տպագրում և հանձնում է բաժինը ապրանքային նշանի գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5. Գրանցամատյանում և վկայագրում փոփոխությունների կատարման կարգը

5.1. Օրենքի 17 հոդվածի համաձայն ապրանքային նշանի սեփականատիրոջ անվանման կամ ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության, այն ապրանքների անվանացուցակի կրճատման, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, առանց ապրանքային նշանի էությունը փոփոխելու նրա առանձին տարրերի փոփոխության և ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող այլ փոփոխությունների, և Օրենքի 21 հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները բաժինը Գրանցամատյան է մտցնում ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն, իսկ Օրենքի 25-27 հոդվածների համաձայն իրավունքի զիջման կամ լիցենզային պայմանագրի գրանցման մասին տեղեկությունները` Հայարտոնագրի որոշման հիման վրա: Գրանցամատյան մտցված տեղեկությունների հիման վրա բաժինը համապատասխան գրառումներ է կատարում ապրանքային նշանի վկայագրում:

5.2. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) ներկայացվում է սույն կարգի հավելված 1-ում տրված ձևով:

Դիմումին կցվում են`

ա) ապրանքային նշանի վկայագիրը (բնօրինակը).

բ) սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

գ) նշանի սեփականատիրոջ կողմից արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Հայտատուի (կամ նշանի օգտագործման իրավունք ունեցող սուբյեկտի) անվանափոխմանը վերաբերող դիմումին պետք է կցվի այդ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ:

Կոլեկտիվ նշանի կանոնադրության փոփոխությանը վերաբերող դիմումին պետք է կցվեն կոլեկտիվ նշանի փոփոխված կանոնադրությունը կամ դրա մեջ կատարված լրացումները:

Գրանցված ապրանքային նշանի առանձին տարրերին վերաբերող դիմումին պետք է կցվի նշանի փոփոխված պատկերը (5 օրինակ), որը պետք է բավարարի «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնների» 25-րդ կետով սահմանված պահանջներին:

5.3. Դիմումի քննարկում, ինչպես նաև գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում փոփոխություններ կատարում է բաժինը` Հայարտոնագրի կողմից այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

5.4. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սահմանված պահանջներին, կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները մտցվում են գրանցամատյան, համապատասխան գրառումներ են կատարվում ապրանքային նշանի վկայագրում և այն վերադարձվում է ապրանքային նշանի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին:

Կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:

5.5. Ներկայացված նյութերը սույն կարգի 5.2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, նշանի սեփականատիրոջն ուղարկվում է հարցում` ճշգրտված կամ բացակայող նյութերը կամ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն` պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Այս դեպքում վերը նշված մեկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման թվականով:

5.6. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում, դիմումի մեջ նշված փոփոխությունները գրանցամատյան չեն մտցվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հայտատուին կամ նրա ներկայացուցչին:

5.7. Գրանցամատյանում գրանցվում է նաև ապրանքային նշանի գործողության վաղաժամկետ դադարեցման փաստը, կապված սեփականատիրոջ պահանջի կամ նրա լուծարման հետ:

5.8. Ապրանքային նշանի գրանցման գործողության վաղաժամկետ դադարեցման մասին դիմումը ներկայացվում է Հայարտոնագիր շահագրգիռ անձի կողմից:

5.9. Դիմումը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի, որին պետք է կցվի նշանի վկայագիրը և ստորագրվի դիմողի կողմից:

Եթե դիմողը իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություն է, ապա այն ստորագրվում է կազմակերպության ղեկավարի կողմից, որի ստորագրությունը հաստատվում է կնիքով:

5.10. Եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով, ապա դիմումին կցվում է նաև ապրանքային նշանի սեփականատիրոջ կողմից նրան տրված լիազորագիրը և ապրանքային նշանի գործողության դադարեցումը հավաստող փաստաթուղթը:

5.11. Ապրանքային նշանի գործողության դադարեցման մասին գրառումը Գրանցամատյանում կատարվում է այդ մասին Հայարտոնագրի որոշման հիման վրա, մեկամսյա ժամկետում:

5.12. Ապրանքային նշանի վաղաժամկետ դադարեցման օրը համարվում է այդ մասին տեղեկությունները պետական գրանցամատյանում գրանցելու օրը:

6. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը

6.1. Օրենքի 16 հոդվածի համաձայն ապրանքային նշանի գրանցումը գործում է մինչև հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականից 10 տարին լրանալը:

Ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ամեն անգամ 10 տարով:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը Հայարտոնագիր է ներկայացնում ապրանքային նշանի սեփականատերը, ապրանքային նշանի գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

Դիմումը կարող է ներկայացվել նաև ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում` լրացուցիչ տուրք վճարելու դեպքում:

6.2. Դիմումը ներկայացվում է սույն կարգի հավելված 2-ում տրված ձևով:

Դիմումին կցվում են`

ա) ապրանքային նշանի վկայագիրը (բնօրինակը).

բ) սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

գ) նշանի սեփականատիրոջ կողմից արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

6.3. Դիմումի քննարկում, ինչպես նաև գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում գրառումներ կատարում է բաժինը` Հայարտոնագրի կողմից այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

6.4. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սույն կարգի 5.2. կետով սահմանված պահանջներին, ապա ապրանքային նշանի գործողության ժամկետը երկարաձգվում է 10 տարով, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում և այն վերադարձվում է նշանի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին տեղեկությունները հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:

6.5. Ներկայացված նյութերը սույն կարգի 5.2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նշանի սեփականատիրոջն ուղարկվում է հարցում` ճշգրտված նյութերը կամ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն` պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Այս դեպքում վերը նշված մեկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման օրով:

6.6. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հայտատուին կամ նրա ներկայացուցչին:

Ապրանքային նշանների մասին տեղեկությունները, կապված կատարված փոփոխությունների, գրանցման գործողության վաղաժամկետ դադարեցման կամ գրանցման գործողության ժամկետի երկարաձգման հետ, ևս հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում:

 

ՄԱՍ 3. Ապրանքների ծագման տեղանունների Պետական գրանցամատյանի վարման

կարգը

 

7. Գրանցամատյանի վարումը

7.1. «Ապրանքային և սպասարկման, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի համաձայն ապրանքների ծագման տեղանունը և դրա օգտագործման իրավունքի վկայագիրը (այսուհետ սույն մասում` վկայագիր) գրանցվում է գրանցամատյանում, այդ մասին Հայարտոնագրի որոշման հիման վրա, սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում

7.2. Ապրանքների ծագման տեղանվան և վկայագրի մասին գրանցամատյանում կատարված գրառումը ներառում է հետևյալ տեղեկություններ`

111 գրանցման համարը/ վկայագրի համարը.

210 հայտի համարը.

220 հայտի ներկայացման թվականը.

550 ապրանքի տեսակը և դրա առանձնահատկությունների նկարագրությունը.

730 վկայագրի սեփականատերը, հասցեն, երկրի կոդը.

320 գրանցման թվականը.

740 արտոնագրային հավատարմատար

7.3. Տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի համարը նշվում է թեք գծով առանձնացված` տեղանվան գրանցման համարից հետո

7.4. Վկայագրի սեփականատիրոջ (տերերի) ազգանունը, անունը, հայրանունը կամ անվանումը գրանցամատյան մտցվում են ամբողջությամբ:

8. Գրանցամատյանում և վկայագրում փոփոխություններ կատարելու կարգը

8.1. Օրենքի 38 հոդվածի համաձայն վկայագրի սեփականատիրոջ անվանման կամ ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության, ինչպես նաև տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վերաբերյալ փոփոխությունները Գրանցամատյանում կատարվում են վկայագրի սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Գրանցամատյան մտցված տեղեկությունների հիման վրա բաժինը համապատասխան գրառումներ է կատարում վկայագրում:

8.2 Գրանցամատյանում փոփոխություններ կատարելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) ներկայացվում է սույն կարգի հավելված 3-ում տրված ձևով:

Դիմումին կցվում են`

ա) վկայագիրը (բնօրինակը).

բ) սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

գ) վկայագրի սեփականատիրոջ կողմից արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Հայտատուի անվանափոխմանը վերաբերող դիմումին պետք է կցվի այդ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ:

8.3 Դիմումը քննարկում, ինչպես նաև գրանցամատյանում և վկայագրում փոփոխություններ կատարում է բաժինը` Հայարտոնագրի կողմից այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

8.4 Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սահմանված պահանջներին, կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները մտցվում են գրանցամատյան, համապատասխան գրառումներ են կատարվում վկայագրում և այն վերադարձվում է վկայագրի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին:

Կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:

8.5 Ներկայացված նյութերը սույն կարգի 8.2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, վկայագրի սեփականատիրոջն ուղարկվում է հարցում` ճշգրտված կամ բացակայող նյութերը կամ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն` պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Այս դեպքում վերը նշված մեկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման թվականով:

8.6 Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում, դիմումի մեջ նշված փոփոխությունները գրանցամատյան չեն մտցվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հայտատուին կամ նրա ներկայացուցչին:

8.7 Գրանցամատյանում գրանցվում է նաև տեղանվան գրանցումը և վկայագրի սեփականատիրոջ պահանջի կամ նրա լուծարման հետ կապված վկայագրի գործողության վաղաժամկետ դադարեցման փաստը:

8.8 Տեղանվան գրանցումը և (կամ) վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը կարող է ներկայացվել Հայարտոնագիր` որևէ շահագրգիռ անձի կողմից:

8.9 Դիմումը պետք է վերաբերի մեկ տեղանվան, որին պետք է կցվի վկայագիրը և ստորագրվի դիմողի կողմից:

Եթե դիմողը իրավաբանական անձ է, ապա այն ստորագրվում է դրա ղեկավարի կողմից, որի ստորագրությունը հաստատվում է կնիքով:

8.10 Տեղանվան գրանցման և (կամ) վկայագրի գործողության դադարեցման մասին գրառումը Գրանցամատյանում կատարվում է այդ մասին Հայարտոնագրի որոշման հիման վրա, մեկամսյա ժամկետում:

8.11 Տեղանվան գրանցման և (կամ) վկայագրի վաղաժամկետ դադարեցման օրը համարվում է այդ մասին տեղեկությունները պետական գրանցամատյանում գրանցելու օրը:

9. Վկայագրի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը

9.1. Օրենքի 37 հոդվածի համաձայն վկայագիրը գործում է մինչև Հայարտոնագիր հայտը ներկայացնելու թվականից 10 տարին լրանալը:

Սեփականատիրոջ դիմումի համաձայն վկայագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ամեն անգամ 10 տարով:

Վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը Հայարտոնագիր է ներկայացնում դրա սեփականատերը, վկայագրի գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

Դիմումը կարող է ներկայացվել նաև վկայագրի գործողության ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում` լրացուցիչ տուրք վճարելու դեպքում:

9.2 Դիմումը ներկայացվում է սույն կարգի հավելված 4-ում տրված ձևով:

Դիմումին կցվում են`

ա) վկայագիրը (բնօրինակը).

բ) սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

գ) վկայագրի սեփականատիրոջ կողմից արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

9.3 Դիմումը քննարկում, ինչպես նաև գրանցամատյանում և վկայագրում գրառումներ կատարում է բաժինը` Հայարտոնագրի կողմից այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

9.4 Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սույն կարգի 8.2. կետով սահմանված պահանջներին, ապա վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է 10 տարով, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում և վկայագրում, որը վերադարձվում է վկայագրի սեփականատիրոջը:

Վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին տեղեկությունները հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:

9.5 Ներկայացված նյութերը սույն կարգի 8.2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում վկայագրի սեփականատիրոջն ուղարկվում է հարցում` ճշգրտված նյութերը կամ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն` պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Այս դեպքում վերը նշված մեկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման օրով:

9.6 Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում վկայագրի գործողության ժամկետը չի երկարաձգվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հայտատուին:

Տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի մասին, կապված կատարված փոփոխությունների, Վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու կամ դրա գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:

 

ՄԱՍ 4. Ֆիրմային անվանումների Պետական գրանցամատյանի վարման կարգը

 

10. Գրանցամատյանների վարումը

10.1 «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 8-րդ կետի համաձայն ֆիրմային անվանումը գրանցվում է գրանցամատյանում, այդ մասին Հայարտոնագրի որոշման հիման վրա, մեկամսյա ժամկետում:

10.2 Ֆիրմային անվանման գրանցամատյանում գրանցումը ներառում է հետևյալ տեղեկությունների մուտքագրումը`

111 գրանցման համարը

151 գրանցման թվականը

210 հայտի համարը

220 հայտի ներկայացման թվականը

732 ֆիրմային անվանման սեփականատերը, հասցեն, երկրի կոդը

740 արտոնագրային հավատարմատար

10.3 Ֆիրմային անվանման վկայականի տպագրումը և հանձնումը կատարվում է գրանցամատյանում գրանցման օրվանից 10 օրվա ընթացքում, հայտատուի դիմումի հիման վրա:

10.4 «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 3-րդ կետի համաձայն դատարանի որոշման հիման վրա բաժինը համապատասխան փոփոխություններ է կատարում գրանցամատյանում:

 

ՄԱՍ 5. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների գրանցամատյանի վարման

կարգը

 

11. Գրանցամատյանների վարումը

11.1 «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի համաձայն ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիան (այսուհետ` ԻՄՏ) գրանցվում է գրանցամատյանում, այդ մասին Հայարտոնագրի որոշման հիման վրա, մեկամսյա ժամկետում:

ԻՄՏ-ի գրանցամատյանում գրանցումը ներառում է հետևյալ տեղեկությունների մուտքագրումը`

- վկայականի համարը.

- հայտի համարը.

- հայտի ներկայացման թվականը.

- տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի գործողության ժամկետի սկզբի թվականը.

- անվանումը.

- ԻՄՏ-ի իրավատիրոջ անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

- հեղինակ (համահեղինակներ). հեղինակի (համահեղինակների) կեղծանունը. երկրի կոդը.

- գրանցման թվականը

- հրապարակման թվականը:

Հեղինակի (համահեղինակների) անուն, ազգանուն հայրանունը մուտքագրվում են լրիվ:

Եթե հեղինակը կամ համահեղինակների կազմը հայտի նյութերում նշված չեն եղել, ապա գրանցամատյանի համապատասխան սյունակում կատարվում է «չեն նշված» գրառումը: Եթե հեղինակի (համահեղինակների) մասին պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանունից (ներից) հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը:

11.2. ԻՄՏ-ի վկայագիրը տպագրում և հանձնում է բաժինը գրանցամատյանում գրանցելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

 

Գրանցված է

ՀՀ արդարադատության նախարարության կողմից

07.12.2000թ., N 30100149

 

Հավելված 1

 

ՀՀ կառավարությանն առընթեր

արտոնագրային վարչություն

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն, 3

 

Ապրանքային նշանի սեփականատեր

____________________________

                                            անունը (անվանումը), հասցեն

                                            ____________________________

 

Դիմում

 

Խնդրում եմ ապրանքային նշանի N ______ վկայագրում և (կամ) պետական գրանցամատյանում կատարել հետևյալ փոփոխությունները`

Նշանի սեփականատիրոջ անունը (անվանումը) դարձնել` ___________________

_______________________________________________________________________

Ապրանքների և ծառայությունների ցանկից հանել հետևյալ ապրանքները և ծառայությունները ______________________________________________________

Փոփոխել ապրանքային նշանի պատկերը

Արձանագրել կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ կատարված հետևյալ փոփոխությունները` _____________________________________________________

Այլ փոփոխություններ

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Կից ներկայացվում է`

 

1. Վկայագիրը.

2. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

3. Սեփականատիրոջ անվանափոխությունը հաստատող փաստաթուղթը.

4. Նշանի պատկերը 5 օրինակից.

5. Արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը.

6. Կոլեկտիվ նշանի կանոնադրությունը կամ դրանից քաղվածքը.

 

Կ. Տ. ____________ ______________________ _____________

         ստորագրություն     անուն, ազգանուն       թվական

 

Հավելված 2

 

ՀՀ կառավարությանն առընթեր

արտոնագրային վարչություն

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն, 3

 

Ապրանքային նշանի սեփականատեր

____________________________

                                            անունը (անվանումը), հասցեն

                                            ____________________________

 

Դիմում

 

Խնդրում եմ երկարաձգել ապրանքային նշանի գրանցման գործողությունը, վկայագիր N ______

 

Կից ներկայացվում է`

 

1. Վկայագիրը

2. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը

3. Արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը

 

Կ. Տ. ____________ ______________________ _____________

         ստորագրություն     անուն, ազգանուն       թվական

 

Հավելված 3

 

ՀՀ կառավարությանն առընթեր

արտոնագրային վարչություն

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն, 3

 

Տեղանվան օգտագործման

իրավունքի վկայագրի սեփականատեր

____________________________

                                            անունը (անվանումը), հասցեն

                                            ____________________________

 

Դիմում

 

Խնդրում եմ տեղանվան օգտագործման իրավունքի N ______ վկայագրում և (կամ) պետական գրանցամատյանում կատարել հետևյալ փոփոխությունները`

Վկայագրի սեփականատիրոջ անունը (անվանումը) դարձնել` ___________________

_______________________________________________________________________

 

Այլ փոփոխություններ

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Կից ներկայացվում է`

 

1. Վկայագիրը.

2. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

3. Սեփականատիրոջ անվանափոխությունը հաստատող փաստաթուղթը.

4. Արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը.

 

Կ. Տ. ____________ ______________________ _____________

         ստորագրություն     անուն, ազգանուն       թվական

 

Հավելված 4

 

ՀՀ կառավարությանն առընթեր

արտոնագրային վարչություն

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն, 3

 

Տեղանվան օգտագործման

իրավունքի վկայագրի սեփականատեր

____________________________

                                            անունը (անվանումը), հասցեն

                                            ____________________________

 

Դիմում

 

Խնդրում եմ երկարաձգել տեղանվան օգտագործման իրավունքի N ______ վկայագրի գործողության ժամկետը

 

Կից ներկայացվում է`

 

1. Վկայագիրը

2. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը

3. Արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը

 

Կ. Տ. ____________ ______________________ _____________

         ստորագրություն     անուն, ազգանուն       թվական

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «07»  12  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30100149

 

 

pin
Արտոնագրային վարչություն
25.09.2000
N 55
Հրաման