Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆ ...

 

 

040.0048.230101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2001 թվականի N 48

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի ամերիկյան համալսարան» ՍՊԸ» համատեղ ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի պահանջներին համապատասխան հիմնադրամի վերակազմակերպվելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կողմից «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի հիմնադրի լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի N 40 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամին հանձնել Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի N 40 շենքի անհատույց օգտագործման իրավունքը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.01.2001
N 48
Որոշում