Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-11-Ը ՆՅՈՒ ՅՈՐՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-11-Ը ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ...

 

 

041.0010.040101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունվարի 2001 թվականի N 10

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-11-Ը ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵՐԿԻՐ - ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի մայիսի 9-11-ը Նյու Յորքում կայանալիք համաժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել կազմակերպչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հաստատել «Հինավուրց երկիր - նոր հորիզոններ» խորագրով համաժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):

3. Կազմակերպչական հանձնաժողովին` ապահովել ժամանակացույցում նշված միջոցառումների իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` իրենց ոլորտում նախապատրաստական աշխատանքների իրականացման, ներդրումային ծրագրերի փաթեթ մշակելու և կազմակերպչական հանձնաժողովին աջակցելու նպատակով ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր:

5. Կազմակերպչական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով համագործակցել համապատասխան միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ:

6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը տեղեկացնել համաժողովի նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքի մասին:

i

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 22-ի «2000 թվականի մայիսին Լոնդոնում կայանալիք «Հայաստանը 21-րդ դարում» վեհաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին» N 658, 2000 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 22-ի N 658 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 8, մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 22-ի N 658 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 308, հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 22-ի N 658 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 487 և նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 22-ի N 658 որոշման մեջ փոփոխություններ կատարելու» N 768 որոշումները:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թվականի

հունվարի 4-ի N 10 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«Հինավուրց երկիր - նոր հորիզոններ» խորագրով համաժողովի

նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների

 

.__________________________________________________________________________.

|               Միջոցառման անվանումը                    | Կատարման ժամկետը |

|_______________________________________________________|__________________|

|Համաժողովի խորագրի և  նախնական օրակարգի մշակում        |    05.01.2001    |

|_______________________________________________________|__________________|

|Մասնակիցների (հրավիրյալների) նախնական ցանկի պատրաստում |    05.01.2001    |

|_______________________________________________________|__________________|

|Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և  Հայաստանի  |    10.01.2001    |

|Հանրապետության կառավարության կողմից ներկայացվելիք      |                  |

|ներդրումային ծրագրերի նախնական ընտրություն և  փաթեթի   |                  |

|պատրաստում                                             |                  |

|_______________________________________________________|__________________|

|Մասնակիցներին հրավերքների ուղարկում                    |    15.01.2001    |

|_______________________________________________________|__________________|

|Ներդրումային ծրագրերի վերջնական փաթեթի մշակում         |    01.02.2001    |

|_______________________________________________________|__________________|

|«Հայաստանի կառավարության ներդրումային ռազմավարությունը |    01.03.2001    |

|և  տնտեսական զարգացումը» համակարգչային ծրագրի          |                  |

|պատրաստում                                             |                  |

|                                                       |                  |

|Ընտրված ներդրումային ծրագրերի (Project Presentation)   |                  |

|ներկայացման պատրաստում                                 |                  |

|                                                       |                  |

|Համաժողովին մասնակցելու համար Հայաստանում գործող       |                  |

|ներդրողների վերջնական ցանկի մշակում                    |                  |

|_______________________________________________________|__________________|

|Ներդրումային համաժողովի անցկացում                      | 09.05-11.05.2001 |

.__________________________________________________________________________.

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թվականի

հունվարի 4-ի N 10 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

կազմակերպչական հանձնաժողովի

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

(հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ արտաքին գործերի նախարար

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

ՀՀ էներգետիկայի նախարար

 

ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

(համաձայնությամբ)

 

ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը

համակարգող նախարարի տեղակալ

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

 

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան

 

ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների

վարչության պետ

 

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի «Մեկ կանգառի կենտրոն»

ծրագրի ղեկավար

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ներդրումային

քաղաքականության վարչության պետ

(հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.01.2001
N 10
Որոշում