Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄ ...

20.05.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.05.2015  -ից մինչեւ   20.05.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 27.04.18 թիվ 448-Ն որոշում)

i

041.0046.050204

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2004 թվականի N 46-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի երրորդ պարբերության համաձայն`

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 17.12.07 թիվ 887-Ն, 02.03.11 թիվ 157-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2004 թ. փետրվարի 5-ի

N 46-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշմամբ սահմանված կարգով (այսուհետ` կարգ) լիցենզավորող մարմին տվյալ հայտատուի` վտանգավոր թափոնների վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարության վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) փորձաքննական եզրակացություն ներկայացնելու հետ կապված գործառույթներն ու գործունեության կազմակերպման ընթացակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի նպատակը լիցենզավորող մարմնին տվյալ հայտատուի` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարության վերաբերյալ փորձաքննական եզրակացություն տալն է:

5. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման համար մասնագիտորեն հիմնավորված փորձաքննական եզրակացության ապահովումը.

բ) տվյալ հայտատուի վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարության վերաբերյալ լիցենզավորող մարմնին փորձաքննական եզրակացության, հայտին կից փաստաթղթերի և գործունեության իրականացման մասին կիսամյակային հաշվետվությունների ընդունման, դրանց քննարկման, լիցենզիայի ձևակերպման, տրված լիցենզիայի մասին բնապահպանական, սանիտարահամաճարակային և հակահրդեհային մարմիններին տեղեկացնելու գործընթացի ապահովումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Հանձնաժողովի գործառույթներն են`

ա) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար լիցենզավորվող գործունեության իրականացմանն անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածության փորձաարտադրական տեղակայանքների, սարքավորումների ու անալիտիկ գործիքների, գործունեության իրականացման վայրի, վտանգավոր թափոնների տեղադրման վայրի ընտրության և անհրաժեշտ պայմաններով ապահովվածությանը վերաբերող փաստաթղթերի համապատասխանության ստուգումը.

բ) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակով տվյալ հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունն ու գնահատումը, լիցենզավորվող գործունեության նպատակահարմարության վերաբերյալ փորձաքննական եզրակացության կազմումն ու այն լիցենզավորող մարմին ներկայացնելը.

գ) լիցենզավորվող գործունեության` էկոլոգիապես անվտանգ եղանակների ու պայմանների վերաբերյալ առաջարկություններ տալը.

դ) լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշման հիման վրա հայտատուի անունով լիցենզիայի ձևակերպումը.

ե) լիցենզավորող մարմնից ստացված հայտի ու դրան կից փաստաթղթերի և գործունեության իրականացման մասին կիսամյակային հաշվետվություններ ստանալը.

զ) տրված լիցենզիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական, սանիտարահամաճարակային և հակահրդեհային մարմիններին տեղյակ պահելը:

(6-րդ կետը փոփ. 11.05.15 թիվ 361-Ն որոշում)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:

8. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են լիցենզավորող մարմնից հայտն ու փաստաթղթերն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

10. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

11. Հանձնաժողովի նախագահը`

ա) լիցենզավորվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացություն կազմելու նպատակով, տվյալ գործունեության շրջանակներում, հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել համապատասխան մասնագետների:

(11-րդ կետը փոփ. 11.05.15 թիվ 361-Ն որոշում)

12. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

ա) հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

բ) ուսումնասիրում է լիցենզավորող մարմնից ստացված հայտն ու դրան կից փաստաթղթերի լիակազմությունը.

գ) կազմակերպում է հանձնաժողովի նիստերի հրավիրման աշխատանքները.

դ) ապահովում է լիցենզիայի ձևակերպումը:

13. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին.

բ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.

գ) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.

դ) քննարկման արդյունքների հիման վրա կազմում է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը և հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրություններով այն ներկայացնում հանձնաժողովի նախագահին` ստորագրության.

ե) գրանցում է լիցենզավորող մարմնից ստացված հայտն ու դրան կից փաստաթղթերը, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, փորձաքննական եզրակացությունները և գործունեության իրականացման մասին կիսամյակային հաշվետվությունները:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(կարգը փոփ. 17.12.07 թիվ 887-Ն, 02.03.11 թիվ 157-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ վարչապետի

2004 թվականի փետրվարի 5-ի

N 46-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    ՀՀ բնապահպանության նախարար           - միջգերատեսչական հանձնաժողովի

                                           նախագահ

 

    ՀՀ բնապահպանության նախարարության     - միջգերատեսչական հանձնաժողովի

    աշխատակազմի վտանգավոր նյութերի         նախագահի տեղակալ

և թափոնների քաղաքականության

բաժնի պետ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

ներկայացուցիչ

 

ՀՀ ֆինանսների նախարարության

ներկայացուցիչ

 

ՀՀ առողջապահության նախարարության

ներկայացուցիչ

 

ՀՀ գյուղատնտեսության

նախարարության ներկայացուցիչ

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության ներկայացուցիչ

 

ՀՀ բնապահպանության

նախարարության ներկայացուցիչ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության

ներկայացուցիչ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ

ոստիկանության ներկայացուցիչ

 

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարության Հայաստանի փրկարար

ծառայության ներկայացուցիչ

 

ՀՀ գիտությունների ազգային

ակադեմիայի ներկայացուցիչ

 

Երևանի քաղաքապետարանի

ներկայացուցիչ

 

    ՀՀ բնապահպանության նախարարության     - միջգերատեսչական հանձնաժողովի

    աշխատակազմի վտանգավոր նյութերի և       քարտուղար

թափոնների քաղաքականության բաժնի

գլխավոր մասնագետ

 

(2-րդ հավելվածը փոփ. 02.03.11 թիվ 157-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.02.2004
N 46-Ն
Որոշում