Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ N 94

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերի կողմից պետական տուրքի հաշվառման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող գանձված պետական տուրքի տեղեկատվության ձևի օրինակը` համաձայն հավելված 2-ի:

3. Որոշման պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը դնել ՀՀ դատարանների աշխատակազմերի ղեկավարների վրա:

 

21 փետրվարի, 2006 թ.

 

Հավելված 1

ՀՀ դատարանների

նախագահների խորհրդի

2006թ. փետրվարի 21-ի

թիվ 94 որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Դատարանի աշխատակազմի գրասենյակը /այսուհետ` գրասենյակ/ փաստաթղթերն ընդունելու ժամանակ ճշտում է պետական տուրքը ՀՀ դատարանների գանձապետական համապատասխան հաշվին վճարված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի առկայությունը:

Պետական մարմնի կամ կազմակերպության կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ է համարվում բանկային կամ գանձապետական հաշվից քաղվածքի կամ վճարման հանձնարարականի, իսկ ֆիզիկական անձանց կողմից` պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրերի բնօրինակները:

Այն դեպքում, երբ պետական տուրքը վճարված է այլ հաշվեհամարի (ոչ դատարանի), կամ չի ներկայացվել պետական տուրքը վճարելու փաստը հաստատող նախորդ պարբերությունում նշված փաստաթղթերը կամ դրանք ներկայացվել են ջնջումներով, դատարանի աշխատակազմի գրասենյակը մինչև հայցադիմումը (դիմումը), այլ փաստաթուղթը դատավորին, դատարանի պաշտոնյային հանձնելը կազմում է տեղեկանք այդ մասին և կցում գործին ըստ հավելված 3-ի: Պետական տուրքը վճարված չլինելու վերաբերյալ տեղեկանքն ստորագրվում է գրասենյակի պետի կողմից:

Դատարաններում գործերի հետ կապված պետական տուրքը վճարվում է ՀՀ դրամով:

(1-ին կետը փոփ. 03.03.10 թիվ 125 որոշում)

2. Գրասենյակի կողմից վարվող փաստաթղթերի հաշվառման մատյաններում առանձին տողով նշվում է վճարված պետական տուրքի գումարի չափը, որն իր մեջ չի ներառում անդորրագրի վրա առկա մատուցված բանկային ծառայության գումարը:

3. Պետական տուրքի հաշվառումն իրականացվում է դատավորի կողմից վարույթ ընդունած գործերով և աշխատակազմի կողմից մատուցված այլ ծառայություններով: Պետական տուրքի հաշվառման ժամանակաշրջան է համարվում դատավորի կողմից գործը վարույթ ընդունելու ամսաթիվը կամ մյուս դեպքերում` համապատասխան ծառայության մատուցման օրը:

4. Դատավորի կողմից գործը վարույթ ընդունելու ժամանակ, ինչպես նաև գործը դատավորի վարույթում գտնվելու ընթացքում վճարված պետական տուրքի հաշվառումը վարում է դատավորի օգնականը:

5. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը դատավորի օգնականը կամ այլ պաշտոնատար անձը դատարանի գրասենյակ են ներկայացնում տեղեկատվություն իրենց կողմից հաշվառված պետական տուրքի մասին:

6. Դատարանի գրասենյակը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը ամփոփում է դատարանի կողմից գանձված պետական տուրքի չափի և մատուցված ծառայությունների քանակի մասին տեղեկատվությունը և ներկայացնում դատարանի աշխատակազմի ղեկավարին:

7. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը գանձված պետական տուրքի մասին ամփոփ տեղեկությունները ՀՀ կառավարության 29.11.1997թ. թիվ 547 որոշման համաձայն ուղարկվում են ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությանը: ՀՀ առաջին ատյանի դատարանները գանձված պետական տուրքի մասին տեղեկություններն ուղարկում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչություն, մյուս դատարանները` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե:

(7-րդ կետը փոփ. 03.03.10 թիվ 125 որոշում)

8. Գանձված պետական տուրքի մասին տեղեկությունների օրինակները ՀՀ դատարանները ուղարկում են նաև ՀՀ դատական դեպարտամենտ:

(8-րդ կետը փոփ. 03.03.10 թիվ 125 որոշում)

9. Դատարանի աշխատակազմի հաշվապահություն կառուցվածքային ստորաբաժանումն օժանդակում է դատարանի գրասենյակին պետական տուրքի հաշվարկման աշխատանքներում:

10. Դատավորի վարույթից դուրս մատուցվող ծառայությունների դիմաց պետական տուրքի գանձման պարտականությունը կրում է ծառայություն մատուցող պաշտոնատար անձը:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 29.01.13 թիվ 129 որոշում)

(11-րդ կետը լրաց. 03.03.10 թիվ 125 որոշում)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 29.01.13 թիվ 129 որոշում)

(12-րդ կետը լրաց. 03.03.10 թիվ 125 որոշում)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 29.01.13 թիվ 129 որոշում)

(13-րդ կետը լրաց. 03.03.10 թիվ 125 որոշում)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 29.01.13 թիվ 129 որոշում)

(14-րդ կետը լրաց. 03.03.10 թիվ 125 որոշում)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ

2010 թ. ՄԱՐՏԻ 03-ի

ԹԻՎ 125 ՈՐՈՇՄԱՆ

 

ՕՐԻՆԱԿ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԱՆՁՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՀ _____________ դատարանի կողմից ______ -րդ եռամսյակի ընթացքում

գանձված պետական տուրքի մասին

 

._________________________________________________________________________.

|Հ/|Կա-  |Կատարված           |տրված              |Գանձված պետական    |Գու-|

|Հ |տար- |գործողությունների  |արտոնությունների   |տուրքի գումարը     |մար-|

|ը/|ված  |մատուցված          |քանակը             |/հազ. դրամ/        |ների|

|կ |գոր- |ծառայությունների   |                   |                   |փո- |

|  |ծո-  |քանակը             |                   |                   |խանց|

|__|ղու- |___________________|___________________|___________________|ման |

|  |թյուն|1-ի |2-րդ|3-րդ|ըն- |1-ի |2-րդ|3-րդ|ըն- |1-ին|2-րդ|3-րդ|ըն- |բան-|

|  |ների |ամ- |ամ- |ամ- |դա- |ամ- |ամ- |ամ- |դա- |ամ- |ամ- |ամ- |դա- |կա- |

|  |մա-  |սում|սում|սում|մենը|սում|սում|սում|մենը|սում|սում|սում|մենը|յին |

|  |տուց-|    |    |    |ե-  |    |    |    |ե-  |    |    |    |ե-  |հաշ-|

|  |ված  |    |    |    |ռամս|    |    |    |ռամս|    |    |    |ռամս|վի  |

|  |ծառա-|    |    |    |յակի|    |    |    |յակի|    |    |    |յակի|հա- |

|  |յու- |    |    |    |ըն- |    |    |    |ըն- |    |    |    |ըն- |մար-|

|  |թյուն|    |    |    |թաց-|    |    |    |թաց-|    |    |    |թաց-|ները|

|  |ների |    |    |    |քում|    |    |    |քում|    |    |    |քում|    |

|  |ընդ- |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |հա-  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |նուր |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |անվա-|    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |նումը|    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|_____|_________|_________|_________|_________|___________________|____|

|  |  1  |    2    |    3    |    4    |    5    |         6         | 7  |

|__|_____|_________|_________|_________|_________|___________________|____|

|1.|Դատա-|նշել`    |նշել`    |նշել`    |նշել`    |նշել` պետական      |-   |

|  |րան  |տվյալ    |տարվա    |տվյալ    |տարվա    |տուրքի             |    |

|  |ներ- |ժամանակա-|սկզբից   |ժամանակա-|սկզբից   |հաշվեհամարը(ները)  |    |

|  |կա-  |շրջանում |վարույթ  |շրջանում |վարույթ  |900005016010,      |    |

|  |յաց- |վարույթ  |ընդունված|վարույթ  |ընդունված|900005169264       |    |

|  |վող  |ընդունված|գործերի  |ընդունված|գործերով |(պետական           |    |

|  |հայ- |գործերի  |քանակը   |գործերով |գանձված  |հիմնարկներ)        |    |

|  |ցադի-|քանակը   |         |գանձված  |պետական  |                   |    |

|  |մում-|         |         |պետական  |տուրքի   |                   |    |

|  |ների,|         |         |տուրքի   |չափը     |                   |    |

|  |դի-  |         |         |չափը     |         |                   |    |

|  |մում-|         |         |         |         |                   |    |

|  |ների |         |         |         |         |                   |    |

|  |/կամ |         |         |         |         |                   |    |

|  |բո-  |         |         |         |         |                   |    |

|  |ղոք- |         |         |         |         |                   |    |

|  |ների |         |         |         |         |                   |    |

|  |հա-  |         |         |         |         |                   |    |

|  |մար/ |         |         |         |         |                   |    |

|__|_____|_________|_________|_________|_________|___________________|____|

|2.|Գործի|նշել`    |նշել`    |նշել`    |նշել`    |նշել` պետական      |-   |

|  |նյու-|տվյալ    |տարվա    |տվյալ    |տարվա    |տուրքի             |    |

|  |թերի,|ժամանակա-|սկզբից   |ժամանակա-|սկզբից   |հաշվեհամարը(ները)  |    |

|  |դատա-|շրջանում |կատարված |շրջանում |մատուցված|900005016010,      |    |

|  |րանի |մատուցված|գործողու-|մատուցված|ծառայու- |900005169264       |    |

|  |որոշ-|ծառայու- |թյունների|ծառայու- |թյունների|(պետական           |    |

|  |ման, |թյունների|քանակը   |թյունների|արդյուն- |հիմնարկներ)        |    |

|  |վճռի |քանակը   |         |արդյուն- |քում     |                   |    |

|  |պատ- |         |         |քում     |գանձված  |                   |    |

|  |ճենը |         |         |գանձված  |պետական  |                   |    |

|  |տրա- |         |         |պետական  |տուրքի   |                   |    |

|  |մադ- |         |         |տուրքի   |չափը     |                   |    |

|  |րելու|         |         |չափը     |         |                   |    |

|  |համար|         |         |         |         |                   |    |

._________________________________________________________________________.

 

Աշխատակազմի ղեկավար __________________ Ա.Ա. Կ.Տ.

/ստորագրություն/

 

Կատարող ___________________Ա.Ա.

/ստորագրություն/

 

«___ «________200___ թ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 03.03.10 թիվ 125 որոշում)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ

2010 թ. ՄԱՐՏԻ 03-ի

ԹԻՎ 125 ՈՐՈՇՄԱՆ

 

.______________________________________________________.

|                       ՏԵՂԵԿԱՆՔ                       |

|                                                      |

|   ____________________________ դատարան ներկայացված   |

|         (դատարանի անվանումը)                         |

|                                                      |

|   պետական տուրքի վճարման վերաբերյալ                  |

|                                                      |

|   __________________________________________________ |

|           (գործի համարը, անունը, ազգանունը)          |

|                                                      |

|   Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը       |

|        ._.                                           |

|        ._.  բացակայում է                             |

|        ._.                                           |

|        ._.  առկա է ջնջում                            |

|        ._.                                           |

|        ._.  հաշվեհամարը սխալ է                       |

|        ._.                                           |

|        ._.  ներկայացված է պատճենի տեսքով             |

|                                                      |

|Գրասենյակի պետ` _____________________________________ |

|                  (ստորագրությունը, անունը, ազգանունը)|

|                                                      |

|                     «___» __________20  թ.           |

|                                                      |

.______________________________________________________.

 

(3-րդ հավելվածը լրաց. 03.03.10 թիվ 125 որոշում)

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
21.02.2006
N 94
Որոշում