Սեղմել Esc փակելու համար:
«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱ ...

 

 

040.0637.240511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2011 թվականի N 637-Ն

 

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ`

1) «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա. բույսերի պաշտպանության ու կարանտինի, անասնաբուժության բնագավառներում պետական ծրագրերի իրականացումը,

բ. բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ուսումնասիրության իրականացումը,

գ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների կարանտինային հիվանդությունների առաջացման դեպքում աշխատանքների իրականացումը,

դ. գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման և գրանցման միջոցառումների իրականացումը,

ե. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

զ. անասնաբուժական ծառայության իրականացումը,

է. կենդանական ծագման հումքի և մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների իրականացումը.

ը. կարանտինի սահմանման ժամանակ բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման գործընթացների իրականացումը:

(2-րդ կետը փոփ. 07.05.15 թիվ 482-Ն որոշում)

3. Թույլատրել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում.

2) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծում.

3) բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների իրականացում.

4) պետական պատվերում չընդգրկված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների բուժում.

5) վարակակիր անասնապահական և այլ օբյեկտների ախտահանում.

6) գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում.

7) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում, տոհմանյութ արտադրող կազմակերպություններում կենդանիների բոնիտավորման անցկացում.

8) գյուղատնտեսության բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցումը.

9) գյուղատնտեսության բնագավառի ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկայի կազմակերպում.

10) կենդանական ծագման մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում:

(3-րդ կետը փոփ. 07.05.15 թիվ 482-Ն որոշում)

4. «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

i

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը և ապահովել այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում:

(5-րդ կետը փոփ. 07.05.15 թիվ 482-Ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 07.05.15 թիվ 482-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2011
N 637-Ն
Որոշում