Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԷՋԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԷՋԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2005 թվականի N 65

 

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԷՋԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատական գործի, ինչպես նաև առանձին դատավարական գործողությունների արդյունքում կազմված վարույթների էջերի վավերացման դրոշմակնիքի ձևերը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատարաններում դատական գործի, ինչպես նաև առանձին դատավարական գործողությունների արդյունքում կազմված վարույթների էջերը վավերացնելու մասին կարգը` համաձայն հավելված 2-ի:

3. Որոշմամբ հաստատված կարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը դնել դատարանների նախագահների վրա:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ

2005 թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ի

ԹԻՎ 65 ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱԶՄՎԱԾ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԷՋԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության դատարաններում դատական գործի, ինչպես նաև առանձին դատավարական գործողությունների արդյունքում կազմված վարույթների էջերը /այսուհետ` դատական գործ/ վավերացվում են այդ նպատակի համար հատուկ պատրաստված դատավորի դրոշմակնիքով, որը պահվում է դատավորի մոտ:

2. Դատական գործի էջերը վավերացվում են գործը քննող դատավորի կողմից, էջի աջ անկյունի վերևամասը կնքելով, իսկ նման վավերացման անհնարինության դեպքում` էջի ցանկացած ազատ մասը կնքելով:

3. Դատական ակտի բողոքարկման դեպքերում, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանում դատական գործի էջերի վավերացումը կատարվում է նույն կարգով` նախագահող կամ գործը զեկուցող դատավորի կողմից:

4. Դատական գործի էջերը վավերացվում են մինչև դատարանի գրասենյակ հանձնելը, ինչպես նաև ցանկացած այլ դեպքերում, երբ դատավորը դատական գործը հանձնում է այլ անձի կամ մարմնի:

5. Դատական գործի էջերի վավերացումից հետո կազմվում է դատական գործում առկա փաստաթղթերի ցանկ, որը ստորագրում և կնքում է դատավորը կամ նրա հանձնարարությամբ դատավորի օգնականը: Դատական գործում առկա փաստաթղթերի ցանկը կցվում է դատական գործի վերջում և վավերացվում: Դատական գործում առկա փաստաթղթերի ցանկում նշվում է` հերթական համարը, փաստաթղթի անվանումը (նկարագիրը), դատական գործի թերթի(երի) համարը:

(5-րդ կետը փոփ. 08.12.05 թիվ 80, 13.06.08 թիվ 119 որոշումներ)

6. Դատական գործը դատարանի գրասենյակ կամ արխիվ հանձնելուց հետո, գործին կցվող փաստաթղթերը վավերացվում են`

- դատավորի վերահսկողության ներքո գտնվող փաստաթղթերը` դատավորի դրոշմակնիքով,

- այլ դեպքերում` դատարանի աշխատակազմի կամ գրասենյակի կնիքով:

7. Մինչև սույն կարգով նախատեսված դրոշմակնիքները հաստատելու և պատվիրելու հետ կապված աշխատանքների ավարտը, դատական գործի էջերը առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում վավերացվում են դատավորի համարակալված կնիքով, ՀՀ վճռաբեկ դատարանում` համապատասխան պալատի կնիքով:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշումը հրապարակվել է միայն www.court.am կայք էջում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
20.09.2005
N 65
Որոշում