Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ...

 

 

040.0972.170914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 972-Ա

 

«ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի և Լճավան գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 201.2361 հեկտար հողամաս` համաձայն NN 1 և 2 հավելվածների, վճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:

(1-ին կետը փոփ. 18.06.15 թիվ 645-Ա որոշում)

i

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և առաջարկել «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի օգոստոսի երրորդ տասնօրյակը սահմանված կարգով ապահովել «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերության և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

(2-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 69-Ա, 18.06.15 թիվ 645-Ա որոշումներ)

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - NN 1 և 2 հավելվածների նկարները չեն բերվում

(հավելվածները փոփ. 18.06.15 թիվ 645-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2014
N 972-Ա
Որոշում