Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳ ...

19.04.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.07.2015  -ից մինչեւ   19.04.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 18.04.2024 թիվ 537-Ն որոշում)

i

040.1201.290912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1201-Ն

 

i

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 302-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1201-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի նպատակը համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման գործընթացի կազմակերպումն ու իրականացումն է:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները սահմանվում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:

i

3. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ՀԱՄ)` ներառյալ հավատարմագրման տեխնիկական կոմիտեները (այսուհետ` կոմիտե), բողոքարկման հանձնաժողովը, հավատարմագրման տեխնիկական փորձագետները (գնահատողները) (այսուհետ` գնահատողներ), տեխնիկական փորձագետները և հավատարմագրված ու հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՄ):

(3-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

4. Հավատարմագրման գործընթացը և հավատարմագրման գործընթացի մասնակիցների հարաբերությունները կարգավորվում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք), սույն կարգի, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետությունում ՀԳՄ-ին հավատարմագրում է ՀԱՄ-ը:

6. Հավատարմագրման համար կարող են դիմել հետևյալ ՀԳՄ-ները`

1) փորձարկման լաբորատորիաները.

2) տրամաչափարկման (կալիբրավորման) լաբորատորիաները.

3) արտադրանքի սերտիֆիկացման մարմինները.

4) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինները.

5) ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինները.

6) տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինները.

7) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ:

7. Օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացի հետ կապված պարբերաբար արդիականացվող ամբողջական տեղեկատվությունը տեղադրվում է ՀԱՄ-ի պաշտոնական ինտերնետային կայքում:

 

II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

i

8. Հավատարմագրման չափանիշներն են օրենքով, ազգային` ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17021, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17020, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական, միջազգային և ազգային այլ ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջները:

(8-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

 

III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Հավատարմագրման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`

i

1) ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման նպատակով ՀԱՄ-ին հայտի ներկայացում և գրանցում, մինչհավատարմագրման պայմանագրի կնքում.

2) հայտի և դրան կից փաստաթղթերի փորձաքննություն.

3) ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում.

4) հավատարմագրման մասին որոշման ընդունում, հավատարմագրման վկայագրի գրանցում, հավատարմագրման պայմանագրի կնքում և հավատարմագրման վկայագրի տրամադրում.

5) հավատարմագրված ՀԳՄ-ների գնահատում (պարբերական, ինչպես նաև` արտահերթ):

(9-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

10. ՀԳՄ-ն հավատարմագրման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո կարող է 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմել բողոքարկման հանձնաժողով` ՀԱՄ-ի կողմից ընդունված որևէ անբարենպաստ որոշման վերանայման պահանջով: Բողոքարկման հանձնաժողովի գործունեության և բողոքարկումների քննարկման կարգը սահմանում է խորհուրդը:

11. Հավատարմագրման հավակնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը յուրաքանչյուր ՀԳՄ-ի համար ՀԱՄ-ին է ներկայացնում առանձին հայտ:

12. Հավատարմագրման գործընթացի նկարագրությունը և հավատարմագրման գործընթացին առնչվող փաստաթղթերի ցանկը տեղադրվում է ՀԱՄ-ի պաշտոնական կայքում:

i

13. ՀԳՄ-ն հավատարմագրման համար, ուղեկցող գրությամբ ՀԱՄ-ին է ներկայացնում թղթային և էլեկտրոնային տարբերակներով հայտ, որն առնվազն ներառում է`

1) ՀԳՄ-ի ընդհանուր բնութագիրը` ներառյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը, կազմակերպաիրավական ձևը, մարդկային և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվություն.

2) ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն` գործունեության ոլորտը, գործունեության իրականացման վայրը (վայրերը).

3) հավատարմագրման ոլորտը.

4) ՀԳՄ-ի համաձայնությունը հավատարմագրման պահանջների և ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ.

5) ՀԳՄ-ի կողմից մատուցվող համապատասխանության գնահատման ծառայությունների նկարագիրը, ինչպես նաև ստանդարտների, մեթոդների կամ ընթացակարգերի ցանկը.

6) ՀԳՄ-ի որակի ձեռնարկի պատճենը (թղթային և էլեկտրոնային), ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին համապատասխան այլ փաստաթղթեր:

(13-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

14. Եթե հավատարմագրման չափանիշներով ՀԳՄ-ի անձնակազմի համար սահմանված են համապատասխան որակավորում ունենալու պահանջներ, ապա որակավորման պահանջը համարվում է բավարարված, եթե անձնակազմի տվյալ անդամն ունի համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ մասնակցել է համապատասխան որակավորման դասընթացներին և ստացել որակավորման վկայական:

15. Հայտի և դրան կից փաստաթղթերի, ՀԳՄ-ի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը սահմանում է ՀԱՄ-ը:

16. ՀԱՄ-ը մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներկայացված հայտի ու դրան կից փաստաթղթերի լրակազմի նախնական ուսումնասիրություն և համապատասխանության դեպքում ՀԳՄ-ին տրամադրում է հայտը գրանցելու վերաբերյալ գրություն: Ընդունված հայտը գրանցվում է ՀԱՄ-ի հավատարմագրման հայտերի գրանցամատյանում:

17. ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում ՀԱՄ-ը, մինչև գնահատումը, ՀԳՄ-ի համաձայնությամբ կարող է իրականացնել նախնական այց` հայտը գրանցելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչի վերաբերյալ կողմերի միջև կնքվում է պայմանագիր`

1) նախնական այցն իրականացվում է պայմանագրով սահմանված վճարումը կատարելուց հետո: Սահմանված վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում ՀԱՄ-ը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է վճարման մասին.

2) նախնական այցի ընթացքում պետք է բացառվի գնահատողների կողմից խորհրդատվության տրամադրումը:

18. ՀԱՄ-ը գրությամբ ծանուցում է ՀԳՄ-ին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` փաստաթղթերի` սահմանված ձևանմուշներին չհամապատասխանելու կամ ոչ ամբողջական լրակազմ ներկայացնելու դեպքում:

19. ՀԳՄ-ի կողմից սահմանված ժամկետում, ինչպես նաև թերությունները չվերացնելու դեպքում հայտի գրանցումը մերժվում է և ՀԱՄ-ը փաստաթղթերի թղթային օրինակը վերադարձնում է ՀԳՄ-ին` նշելով վերադարձման հիմքերը:

20. Նախնական այցից կամ, դրա բացակայության դեպքում, հավատարմագրման հայտը գրանցելուց հետո ՀԱՄ-ի և ՀԳՄ-ի միջև կնքվում է (ՀԱՄ-ի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան) մինչհավատարմագրման պայմանագիր: Հավատարմագրման գործընթացն սկսվում է ՀԳՄ-ի կողմից վճարումը կատարելուց հետո:

i

21. Մինչհավատարմագրման պայմանագրով սահմանված վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում ՀԱՄ-ը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է վճարման մասին: Վճարում չկատարելը հիմք է ՀԳՄ-ի հավատարմագրումը մերժելու համար: ՀԳՄ-ն հավատարմագրման գործընթացի յուրաքանչյուր փուլում կարող է հետ վերցնել հավատարմագրման հայտը` ներկայացնելով գրություն հավատարմագրման գործընթացի դադարեցման վերաբերյալ և վճարելով մինչ այդ կատարված աշխատանքների համար:

(21-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

i

22. ՀԳՄ-ի կողմից վճարումը կատարելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀԱՄ-ի ղեկավարը ձևավորում է գնահատման խումբ` հավատարմագրման տեխնիկական փորձագետների (գնահատողների) և (կամ) տեխնիկական փորձագետների ռեեստրներից:

(22-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

23. Գնահատման խմբի անդամներն ստորագրում են անկողմնակալության և գաղտնիության վերաբերյալ հայտարարագիր:

24. ՀԱՄ-ի ղեկավարը գնահատման խմբի կազմում ընդգրկված անդամների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ծանուցում է ՀԳՄ-ին: ՀԳՄ-ն ծանուցումն ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում իր գրավոր համաձայնությունն է ներկայացնում, իսկ շահերի բախման, կողմնակալության կամ այլ հիմնավոր պատճառների դեպքերում` գրավոր հիմնավոր առարկություն է ներկայացնում կոնկրետ գնահատողի կամ տեխնիկական փորձագետի նշանակման վերաբերյալ: ՀԱՄ-ը նման իրավիճակներում պետք է ունենա իր քաղաքականությունը:

25. Գնահատման խմբում ընդգրկված գնահատողների և տեխնիկական փորձագետների թիվը սահմանվում է ելնելով հավատարմագրման ոլորտի բարդությունից և ծավալից` առավելագույնը 8 անձից:

26. ՀԱՄ-ի ղեկավարի կողմից գնահատման խմբի կազմը հաստատելուն հաջորդող աշխատանքային օրվանից սկսվում է ՀԳՄ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը:

27. Փաստաթղթերի փորձաքննության 30 աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում ՀԳՄ-ին տրամադրվում է հաշվետվությունը` տրամադրելով 90-օրյա ժամկետ` դրանց վերացման համար: Սահմանված ժամկետում ՀԳՄ-ի կողմից փաստաթղթերի լրամշակված տարբերակ չներկայացնելը հիմք է հավատարմագրումը մերժելու համար:

28. ՀԳՄ-ի կողմից ուղեկցող գրությամբ լրամշակված փաստաթղթեր ներկայացնելուց հետո գնահատման խումբը 20 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դրանց լրացուցիչ փորձաքննություն:

29. Փաստաթղթերի լրացուցիչ փորձաքննության բացասական եզրակացության դեպքում ՀԱՄ-ի կողմից կասեցվում է ՀԳՄ-ի գնահատման գործընթացը մինչև սույն կարգի 36-41-րդ կետերով սահմանված կարգով համապատասխան որոշման ընդունումը: ՀԱՄ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ՀԳՄ-ին գնահատման գործընթացի կասեցման վերաբերյալ:

i

30. Փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում գնահատման խմբի կողմից կազմվում է գնահատման ծրագիր` ըստ ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրի:

(30-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

i

31. ՀԱՄ-ի ղեկավարը, ըստ ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրի գնահատման, ծրագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր համաձայնեցնում է ՀԳՄ-ի հետ և հաստատում:

(31-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

i

32. ՀԳՄ-ի համաձայնությունն ստանալուց հետո ՀԱՄ-ի ղեկավարը, գնահատման ծրագրով նախատեսված ժամկետներում, կազմակերպում է ՀԳՄ-ի գնահատում` ըստ գործունեության իրականացման վայրի: Գնահատման խումբը ՀԱՄ-ին և ՀԳՄ-ին ներկայացնում է գնահատման վերաբերյալ հաշվետվություն` ծրագրով նախատեսված ժամկետին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(32-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

33. Գնահատման խմբի կողմից հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում ՀԳՄ-ն 10 աշխատանքային օրվա ընթացքում մշակում և ՀԱՄ-ին է ներկայացնում ուղղիչ գործողությունների ծրագիր:

34. Անհամապատասխանությունների վերացման համար ՀԳՄ-ին տրամադրվում է 90-օրյա ժամկետ: Սահմանված ժամկետում անհամապատասխանությունների չվերացնելը կամ վերացման վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելը հիմք է ՀԱՄ-ի կողմից հավատարմագրումը մերժելու համար:

35. Անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ սահմանված ժամկետում տեղեկատվություն ստանալուց հետո ՀԱՄ-ը այն տրամադրում է գնահատման խմբին: Գնահատման խումբը 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ստացված տեղեկատվությունը և իրականացնում լրացուցիչ գնահատում, որի արդյունքները ներկայացվում են հաշվետվության մեջ:

i

36. ՀԱՄ-ի ղեկավարը գնահատման (լրացուցիչ գնահատման) հաշվետվությունն ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է խորհրդի կողմից ստեղծված կոմիտեին:

(36-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

i

37. Կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ՀԳՄ-ի գնահատման հաշվետվությունը, ընդունում է հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու մասին որոշում և ներկայացնում ՀԱՄ-ի ղեկավարին: Կոմիտեն ընդունում է նաև ՀԳՄ-ի հավատարմագրումն ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաև կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներ:

(37-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

38. (38-րդ կետն ուժը կորցրել է 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

i

39. (39-րդ կետն ուժը կորցրել է 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

i

40. Հավատարմագրման մասին դրական որոշման ընդունման դեպքում ՀԱՄ-ը 7 աշխատանքային օրվա ընթացքում`

1) ներառում է ՀԳՄ-ին հավատարմագրված ՀԳՄ-ների համապատասխան ռեեստրում (այսուհետ` ռեեստր) և կնքում հավատարմագրման պայմանագիր (ՀԱՄ-ի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան): ՀԳՄ-ն հավատարմագրված է համարվում ռեեստրում ներառման պահից.

2) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման վկայագիր: Հավատարմագրման ոլորտն ամրագրվում է հավատարմագրման վկայագրի հավելվածում, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է: Հավատարմագրման վկայագրի պատճենը պահվում է ՀԱՄ-ում.

3) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման նշան, որի կիրառման կարգը սահմանում է խորհուրդը:

(40-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

41. Մերժման դեպքում ՀԱՄ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀԳՄ-ին գրավոր տեղեկացնում է հավատարմագրման մերժման որոշման վերաբերյալ` նշելով մերժման հիմքերը:

42. Սույն կարգին համապատասխան առաջին անգամ հավատարմագրվելու դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետը սահմանվում է երեք տարի, իսկ հետագա հավատարմագրման դեպքում` 4 տարի:

i

43. Հետագա հավատարմագրման դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է հավատարմագրման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, հակառակ դեպքում` ժամկետի փոփոխությունը հիմք է հավատարմագրումը որպես առաջին հավատարմագրում դիտարկելու համար: Սահմանված ժամկետը ՀԳՄ-ի կողմից պահպանելու դեպքերում, եթե հավատարմագրման գործընթացը չի ավարտվել, ապա ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագիրը շարունակում է գործել մինչև կոմիտեի կողմից հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:

(43-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

 

i

IV. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

(IV բաժինը խմբ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

 

44. Համաձայն «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ 236-Ն օրենքի 13-րդ հոդվածի` վերապահումներով տրված հավատարմագրման վկայագրերն առավելագույնը գործում են մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

44.1. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման համար հիմք են ՀԳՄ-ի`

1) հավատարմագրման պայմանների փոփոխությունները` վերակազմակերպումը կամ գործունեության իրականացման վայրի կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխությունը.

2) անվանման փոփոխությունը.

3) հավատարմագրման ընդլայնման կամ կրճատման վերաբերյալ հայտը.

4) հավատարմագրման չափանիշների փոփոխությունը:

44.2. ՀԳՄ-ն 10 օրացուցային օրվա ընթացքում, սույն կարգի 44.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում, հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման վերաբերյալ հայտ է ներկայացնում ՀԱՄ` տրամադրելով հիմքերը:

44.3. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպմանն առնչվող փաստաթղթերը ՀԱՄ ներկայացնելու օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ՀԱՄ-ը իրականացնում է այդ փաստաթղթերի վերլուծություն: Նշված ժամկետը չի ներառում ՀԳՄ-ի փաստաթղթերի փորձաքննությունը, գնահատումը` ըստ գործունեության իրականացման վայրի և անհամապատասխանությունների (հայտնաբերման դեպքում) վերացման ժամկետը:

44.4. Սույն կարգի 44.1-ին կետի 1-ին ենթակետում նշված հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման ժամանակ ՀԱՄ-ը սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերի համաձայն ձևավորված գնահատման խմբի միջոցով` փորձարկման (տրամաչափարկման) լաբորատորիայի գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում իրականացնում է ՀԳՄ-ի գնահատում` ըստ գործունեության իրականացման վայրի` համաձայն սույն կարգի 31-35-րդ կետերի:

44.5. Դրական որոշման ընդունման դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՀԱՄ-ը վերաձևակերպում է հավատարմագրման վկայագիրը և անհրաժեշտության դեպքում վերահաստատում հավատարմագրման ոլորտը:

44.6. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման վերաբերյալ բացասական որոշումն ընդունվում է ներկայացված փաստաթղթերի և տվյալների վերաբերյալ սխալ տեղեկատվության և փաստաթղթերի փորձաքննության, ըստ գործունեության իրականացման վայրի գնահատման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները սույն կարգի 27-րդ և (կամ) 34-րդ կետերով սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում:

44.7. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման ժամանակ հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը չի ընդհատվում:».

 

V. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

i

45. ՀԱՄ-ը, հիմք ընդունելով ՀԳՄ-ի հետ կնքված հավատարմագրման պայմանագիրը (որտեղ նշվում է ՀԳՄ-ի պարբերական գնահատման անցկացման ժամկետները), ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագրի վավերականության ամբողջ ընթացքում, սույն կարգի 22-23 կետերի համաձայն ձևավորված գնահատման խմբի միջոցով, իրականացնում է պարբերական գնահատում:

(45-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

46. ՀԱՄ-ը ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում, պարբերական գնահատումն իրականացնում է հավատարմագրումից ոչ ուշ, քան 12 ամիս հետո` մեկ անգամ: ՀԳՄ-ի հետագա պարբերական գնահատումներն իրականացվում են ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

47. Մինչև պարբերական գնահատում իրականացնելը ՀԱՄ-ի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում պարբերական գնահատման ծրագիրը գրավոր համաձայնեցնում է ՀԳՄ-ի հետ:

i

48. ՀԳՄ-ի համաձայնությունն ստանալուց հետո ՀԱՄ-ի ղեկավարը կազմակերպում է ՀԳՄ-ի պարբերական գնահատում (փաստաթղթերի ուսումնասիրություն, ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում, ինչպես նաև հետևում է ՀԳՄ-ին համապատասխանության գնահատման գործունեության ընթացքում):

(48-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

i

49. Պարբերական, ինչպես նաև արտահերթ գնահատումն իրականացնող գնահատման խումբը 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն և 3 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում ըստ ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրի: Պարբերական գնահատման, ինչպես նաև արտահերթ գնահատման արդյունքների հիման վրա կազմվում է հաշվետվություն: ՀԱՄ-ը հաշվետվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀԳՄ-ին:».

(49-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

50. ՀԱՄ-ը, տեղեկացնելով ՀԳՄ-ներին, կարող է իրականացնել արտահերթ գնահատումներ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից և ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններից ստացված գանգատների (բողոքների), ահազանգերի և հավատարմագրման պայմանների փոփոխությունների առկայության դեպքերում (դեպքերն ամրագրված են հավատարմագրման պայմանագրում):

i

51. Պարբերական գնահատման, ինչպես նաև` արտահերթ գնահատման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում ՀԱՄ-ը սահմանում է ուղղիչ գործողությունների իրականացման ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրը: Սահմանված ժամկետում անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելը հիմք է ՀԱՄ-ի կողմից հավատարմագրումը դադարեցնելու համար:

(51-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

i

52. Անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ սահմանված ժամկետում տեղեկատվություն ստանալուց հետո ՀԱՄ-ը այն տրամադրում է գնահատման խմբին: Գնահատման խումբը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ստացված տեղեկատվությունը և իրականացնում լրացուցիչ գնահատում` ըստ ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրի, որի արդյունքները ներկայացվում են հաշվետվության մեջ:

(52-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

i

53. Կոմիտեն, ՀԱՄ-ի ներկայացմամբ, հիմնվելով պարբերական, արտահերթ գնահատումների արդյունքների վրա, ընդունում է որոշում հավատարմագրումն ուժի մեջ թողնելու, կասեցնելու, կրճատելու, դադարեցնելու մասին:

(53-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

i

53.1. ՀԳՄ-ի հավատարմագրման չափանիշների փոփոխության դեպքում գործընթացն իրականացվում է` համաձայն սույն կարգի 13-39-րդ կետերի: Հավատարմագրման չափանիշների փոփոխության դեպքում գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այս դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն 2 ամիս առաջ:

(53.1-ին կետը լրաց. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

 

VI. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

i

(VI բաժինը խմբ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

 

54. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը, համապատասխան որոշման ընդունումը և փաստաթղթի տրամադրումն իրականացվում են` համաձայն սույն կարգի 13-41-րդ կետերի:

55. Հավատարմագրման ընդլայնման դեպքում իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում: Հավատարմագրման վկայագրին կցվում է հավատարմագրման ոլորտի ընդլայնման վերաբերյալ կամ փոփոխված հավատարմագրման ոլորտի հավելվածը, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում հավատարմագրված ՀԳՄ-ների ռեեստրում:

56. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այս դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն 2 ամիս առաջ:

57. Հավատարմագրման ընդլայնման վավերությունը սահմանվում է մինչև ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետի ավարտը:».

 

VII. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

59. ՀԳՄ-ի հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը կարող է կրճատվել, կասեցվել կամ դադարեցվել:

60. ՀԳՄ-ն կարող է դիմել ՀԱՄ-ին հավատարմագրումը կրճատելու, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու համար:

61. Հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է խորհրդի որոշմամբ` ոչ ավելի, քան 4 ամիս:

62. Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում ՀԳՄ-ն իրավունք չունի իրականացնելու համապատասխանության գնահատման գործունեություն` վկայակոչելով իր հավատարմագրված լինելը, օգտվելու հավատարմագրման նշանից, ինչպես նաև ներկայացնելու հավատարմագրման ընդլայնման հայտ:

i

63. ՀԳՄ-ն կասեցման հիմքերի վերացման ապացույցները ներկայացնում է ՀԱՄ-ին: ՀԱՄ-ը գնահատման խմբի միջոցով 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է լրացուցիչ գնահատում` փաստաթղթային և (կամ) ըստ ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրի:

(63-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

64. Լրացուցիչ գնահատման արդյունքում ՀԱՄ-ը սույն կարգի 36-41-րդ կետերով սահմանված կարգով որոշում է ընդունում հավատարմագրումը կրճատելու, վերականգնելու կամ դադարեցնելու մասին:

i

65. Հավատարմագրման կրճատման դեպքում իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում: Հավատարմագրման վկայագրին կցվում է հավատարմագրման ոլորտի կրճատման վերաբերյալ կամ փոփոխված հավատարմագրման ոլորտի հավելվածը, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում հավատարմագրված ՀԳՄ-ների ռեեստրում:

(65-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

66. ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է`

i

1) դիմումի հիման վրա.

2) հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում.

3) կասեցման հիմքերը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.

4) պարբերական գնահատման, ինչպես նաև` արտահերթ, լրացուցիչ գնահատման իրականացումից հրաժարվելու դեպքում.

5) հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս` հավատարմագրման նշան և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում:

(66-րդ կետը փոփ. 25.06.15 թիվ 719-Ն որոշում)

67. Հավատարմագրման դադարեցման մասին որոշումն ընդունելուց հետո ՀԳՄ-ն 10 աշխատանքային օրվա ընթացքում ՀԱՄ-ին է վերադարձնում հավատարմագրման վկայագրի բնօրինակն իր հավելվածներով` անկախ բողոքարկման հավանականությունից:

 

(կարգը խմբ. 27.02.14 թիվ 304-Ն որոշում)

(կարգը փոփ. 19.12.13 թիվ 1451-Ն որոշում)

(կարգում «փորձագետ» բառի հոլովաձևերից առաջ լրացվել է «տեխնիկական» բառը, սակայն կարգի 3-րդ և 22-րդ կետերում արդեն իսկ կային «տեխնիկական փորձագետ» բառերը և 2-րդ «տեխնիկական» բառը չի լրացվել 25.06.15 թիվ 719-Ն

որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2012
N 1201-Ն
Որոշում