Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ ...

 

 

020.0274.100101

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

10 հունվարի 2001 թվականի N ՍԴՈ-274

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև երկաթուղային տրանսպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել 2000 թվականի դեկտեմբերի 12-ին սահմանադրական դատարանում մուտքագրված` Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Բեգլարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 25-ին Կիևում` երկու պետությունների միջև երկաթուղային հաղորդակցության հետագա զարգացման և այդ բնագավառում համագործակցության նպատակով: Կողմերն ստանձնում են հետևյալ պարտավորությունները.

ա) համագործակցել փոխադարձ երկաթուղային հաղորդակցության, ուղևորների և բեռների փոխադրումների բնագավառում, երկաթուղային տրանսպորտի արտադրատեխնիկական, տնտեսական և գիտական հարցերում, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի մասնագետների պատրաստման բնագավառում, իր տարածքում ճանաչել մյուս Կողմի ուսումնական հաստատություններն ավարտելու մասին փաստաթղթերի հավասար իրավաբանական ուժը.

բ) ապահովել ուղևորների, բեռների, փոստի անարգել փոխադրումը, տարանցիկ փոխադրումների կազմակերպումը, միմյանց անհապաղ տեղեկացումը խոչընդոտների առաջացման և վերացման մասին, շարժակազմի, սարքավորումների, մեքենաների, պահեստամասերի, նավթամթերքների և այլ նյութական միջոցների փոխադարձ մատակարարումը, ծառայողական անձնակազմի անվտանգությունը.

գ) իրականացնել համակարգված սակագնային քաղաքականություն, որը կարգավորվում և սահմանվում է Կողմերի իրավասու մարմինների և երկաթուղիների միջև երկկողմ համաձայնագրով ու միջազգային պայմանագրերով.

դ) իր տարածքում ապահովել մյուս Կողմի ծառայողական անձնակազմի մուտքն ու գործունեությունը` համաձայնագրից բխող խնդիրներն իրականացնելու նպատակով.

ե) ստանձնել հասցված վնասի համար պատասխանատվություն` ըստ համաձայնագրում նախատեսված կարգի:

2. Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով, նախատեսված է դրա ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարեցնելու, ինչպես նաև համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը:

3. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին և դուրս չեն այն սահմաններից, որոնք նշված են ՄԱԿ-ի կանոնադրության` միջազգային տնտեսական ու սոցիալական համագործակցության վերաբերյալ հոդվածներում (հոդվ. 55, 56): Համաձայնագրի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության այլ միջազգային պարտավորություններին տվյալ ոլորտում:

4. Համաձայնագրի դրույթներն ուղղակի կամ անուղղակի առնչվում են ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների հետ.

ա) ընդհանուր բովանդակային առումով այն բխում է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում շարադրված` բոլոր պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման սկզբունքից.

բ) ուղևորների փոխադրման հարցերի կարգավորումը կարող է բարելավել ՀՀ Սահմանադրության 22 հոդվածում ամրագրված` Հայաստան մուտք գործելու և Հայաստանից դուրս գալու իրավունքի ապահովման պայմանները.

գ) համաձայնագրի անդրադարձը` փոխադարձ նյութական պատասխանատվության, գույքի պահպանության (հոդված 10), վնասի հատուցման (հոդված 11) հարցերին ներդաշնակ է ՀՀ Սահմանադրության 8 հոդվածում ամրագրված սեփականության պաշտպանության դրույթին.

դ) համագործակցությունը մասնագետների պատրաստման ոլորտում (հոդված 12) կնպաստի ՀՀ Սահմանադրության 35 հոդվածում ամրագրված կրթության իրավունքի ապահովման հնարավորությունների ընդլայնմանը.

ե) նախատեսելով ծառայողական անձնակազմի անվտանգությունը (հոդված 10), համաձայնագիրն առնչվում է աշխատանքի անվտանգության խնդրին, որը նշված է ՀՀ Սահմանադրության 29 հոդվածում, իսկ իր տարածքում աշխատող մյուս Կողմի անձնակազմին անհատույց բժշկական օգնություն ցուցաբերելու պարտավորությունը (հոդված 9, կետ 6) համահունչ է նաև ՀՀ Սահմանադրության 34 հոդվածում նշված առողջության պահպանման իրավունքին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև երկաթուղային տրանսպորտի բնագավառում համագործակցության մասին 1999 թվականի դեկտեմբերի 25-ին Կիևում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 հունվարի 2001 թվականի

ՍԴՈ-274

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.01.2001
N ՍԴՈ-274
Որոշում