Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌ ...

 

 

020.0275.100101

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

10 հունվարի 2001 թվականի N ՍԴՈ-275

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Բեգլարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում` երկու երկրների միջև առևտրի զարգացման համար բեռների միջազգային փոխադրումներ կազմակերպելու, ժամանակակից առաքման համակարգ հիմնելու, ավտոճանապարհային տրանսպորտի` տնտեսական և բնապահպանական տեսակետից առավել ընդունելի այլընտրանք ստեղծելու նպատակով:

2. Համաձայնագրով կարգավորվում են երկու Կողմերի միջև ավտոմոբիլային, երկաթուղային, ներքին ջրային և ծովային երթուղիներով իրականացվող համակցված փոխադրումները, սահմանվում են դրանց իրականացման պայմանները, տեսակները, ճանապարհային գանձումներ կատարելու դեպքերը և այլն:

3. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են աջակցել համակցված փոխադրումների ընդհանուր երթուղիների զարգացմանը, համակցված փոխադրումներ և ծովային առաքումներ կատարող ընկերություններին` փոխադրումների անընդհատությունն ու հոսքի անխափանությունն ապահովելու համար:

Համաձայնագրով սահմանվում են նաև համակցված փոխադրումների իրականացման մաքսային և հարկային պայմանները:

4. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով` հայերեն, բուլղարերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն համաձայնագրի մեկնաբանությունների հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` կապված ՀՀ տարածքով փոխադրումներ իրականացնող մյուս Կողմի ավտոմոբիլային փոխադրամիջոցներից` երթևեկության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարկեր չգանձելու հետ: Այդ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի 8 հոդվածի համաձայն, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 26.09.95 թ.:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 հունվարի 2001 թ.

ՍԴՈ-275

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.01.2001
N ՍԴՈ-275
Որոշում