Սեղմել Esc փակելու համար:
ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱ ...

01.07.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.10.2015  -ից մինչեւ   01.07.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 19.03.15 285-Ն որոշում)

040.0150.280205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2005 թվականի N 150-Ն

 

i

ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով ցածր լարման էլեկտրասարքավորումների` մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցություն ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետում նշված ներմուծվող ցածր լարման էլեկտրասարքավորումների հայերենով մակնշմանը ներկայացվող պահանջից, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման հրապարակման օրվանից 2 տարի հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի փետրվարի 3-ի

N 150-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է մինչև 1000 Վ փոփոխական հոսանքի և մինչև 1500 Վ հաստատուն հոսանքի անվանական լարման էլեկտրասարքավորումների (էլեկտրատեխնիկական կամ էլեկտրոնային սարքավորումներ, ինչպես նաև տարբեր նշանակության դրանց համակցություններ) վրա:

2. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ արտադրատեսակների վրա`

պայթյունավտանգ միջավայրում աշխատելու համար նախատեսված էլեկտրասարքավորումների,

ռադիոլոգիական և բժշկական սարքավորումների,

կապի միջոցների համար նախատեսված սարքավորումների,

չափման միջոցների,

նավերի, ինքնաթիռների և երկաթգծային փոխադրամիջոցների համար նախատեսված հատուկ սարքավորումների,

ռազմարդյունաբերական արտադրանքի:

3. Սույն տեխնիկական կանոնակարգով ռադիոկապի և հեռահաղորդակցության սարքավորումներին ներկայացվող պահանջները չեն ընդգրկում Հայաստանի Հանրապետության կապի միասնական համակարգի գործառնության ապահովման և ռադիոհաճախականությունների սպեկտրի օգտագործման հետ կապված պահանջները: Այդ պահանջները սահմանվում են այլ իրավական ակտերով:

4. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխան էլեկտրասարքավորումները` տրված սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին աղյուսակում, ենթակա են համապատասխանության պարտադիր հնահատման:

 

Էլեկտրասարքավորումների անվանումներն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|Էլեկտրասարքավորումների անվանումը            |       ԱՏԳ ԱԱ ծածկագիրը     |

|____________________________________________|____________________________|

|Ձեռքի գործիքներ` ներկառուցված               |8467 (բացառությամբ 8467 11, |

|էլեկտրաշարժիչներով                          |8467 19 000, 8467 81 000,   |

|                                            |8467 89 000, 8467 91 000,   |

|                                            |8467 92 000, 8467 99 000)   |

|____________________________________________|____________________________|

|Փոշեկուլներ                                 |8508 (բացառությամբ          |

|                                            |8508 70 000)                |

|____________________________________________|____________________________|

|Էլեկտրամեխանիկական կենցաղային մեքենաներ`    |8509 (բացառությամբ          |

|ներկառուցված էլեկտրաշարժիչներով             |8509 90 000)                |

|____________________________________________|____________________________|

|Էլեկտրաածելիներ, մեքենաներ` մազերը խավատելու|8510 (բացառությամբ          |

|և  մազերը հեռացնելու հարմարանքներ`          |8510 90 000)                |

|ներկառուցված էլեկտրաշարժիչներով             |                            |

|____________________________________________|____________________________|

|Էլեկտրական ոչ իներցիոն կամ կուտակման        |8516 (բացառությամբ 8516 80, |

|ջրատաքացուցիչներ, սուզվող                   |8516 90 000)                |

|էլեկտրաջեռուցիչներ, գրունտի և  շենքերի      |                            |

|տաքացման էլեկտրասարքավորումներ,             |                            |

|էլեկտրաջերմային ապարատներ` մազերի խնամքի    |                            |

|(օրինակ` մազերի չորացուցիչ, բիգուդի, տաք    |                            |

|գալարացման ունելի) և  ձեռքերի չորացուցիչներ,|                            |

|էլեկտրական արդուկներ, կենցաղային այլ        |                            |

|էլեկտրատաքացուցիչ սարքեր                    |                            |

|____________________________________________|____________________________|

|Էլեկտրական շղթաների կոմուտացիայի կամ        |8536 (բացառությամբ 8536 30, |

|պաշտպանության, կամ էլեկտրական շղթաներում,   |8536 49 000, 8536 90)       |

|կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար    |                            |

|1000 Վ-ից ոչ ավելի լարման էլեկտրական        |                            |

|սարքավորումներ (օրինակ` անջատիչներ,         |                            |

|փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելեներ,          |                            |

|ապահովիչներ, խրոցակների եղանիկներ և         |                            |

|վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ,     |                            |

|միացման տուփեր և  այլն)                     |                            |

|____________________________________________|____________________________|

|Էլեկտրական շիկացման կամ գազապարպումային     |8539 (բացառությամբ          |

|լամպեր, ներառյալ լույսի ուղղորդումով        |8539 21 300, 8539 29 300,   |

|հերմետիկ լամպերը, ինչպես նաև  աղեղային      |8539 32, 8539 39 000,       |

|լամպեր                                      |8539 41 000, 8539 49,       |

|                                            |8539 90)                    |

|____________________________________________|____________________________|

|100 Վ-ից ոչ ավելի լարման այլ                |8544 42, 8544 49            |

|էլեկտրահաղորդիչներ                          |                            |

|____________________________________________|____________________________|

|Լամպեր և  լուսավորման սարքավորումներ,       |9405 (բացառությամբ          |

|ներառյալ լուսարձակները, լարման լույսի       |9405 50 000, 9405 60,       |

|նեղ ուղղվածությամբ, ցոլալապտերներ           |9405 91, 9405 92 000,       |

|                                            |9405 99 000)                |

._________________________________________________________________________.

(1-ին աղյուսակը փոփ. 23.11.07 թվականից` 26.04.07 թիվ 505-Ն որոշում)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

էլեկտրասարքավորում` էլեկտրաէներգիայի արտադրման, կերպափոխման, հաղորդման, բաշխման, հսկման և սպառման, ինչպես նաև այլ տեսակի էներգիայի փոխակերպման համար նախատեսված մեքենաների, ապարատների, կայանքների, գծերի, սարքերի և օժանդակ սարքավորումների համախումբ,

բաղկացուցիչ մաս` էլեկտրասարքավորման անվտանգ գործառույթն ապահովելու համար նախատեսված ցանկացած անհրաժեշտ արտադրատեսակ` առանց ինքնագործառույթի,

անվտանգ գերցածր լարում` հաղորդիչների և հաղորդիչների ու գետնի միջև 42 Վ չգերազանցող, իսկ եռաֆազ շղթաների համար` հաղորդիչների և չեզոքի միջև 24 Վ չգերազանցող անվանական լարում, ընդ որում, պարապ ընթացքի լարումը համապատասխանաբար չպետք է գերազանցի 50 և 29 Վ-ը,

կիրառում ըստ նշանակության` էլեկտրասարքավորման կիրառում արտադրողի կողմից տրամադրված տեղեկատվությանը համապատասխան, որն անհրաժեշտ է դրա անվտանգ գործառույթն ապահովելու համար:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին աղյուսակում տրված էլեկտրասարքավորումների իրացումն առանց համապատասխանության գնահատման արգելվում է:

i

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող էլեկտրասարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:

(7-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Էլեկտրասարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները

 

8. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված էլեկտրասարքավորումները` ըստ նշանակության կիրառելու դեպքում, պետք է համապատասխանեն NN 2, 3 և 4 աղյուսակներում և NN 12, 13, 14, 15 և 16-րդ կետերում նշված պահանջներին: 2-րդ և 3-րդ աղյուսակներում նախատեսված պահանջներին համապատասխան նորմերը սահմանված են VIII բաժնում նշված ստանդարտներով:

 

Էլեկտրասարքավորումների անվտանգության ընդհանուր պահանջները

 

Աղյուսակ 2

._________________________________________________________________________.

|NN |                       Պահանջի բովանդակությունը                      |

|ը/կ|                                                                     |

|___|_____________________________________________________________________|

| 1 |                                  2                                  |

|___|_____________________________________________________________________|

|1. |Էլեկտրասարքավորումների վրա և  (կամ) շահագործման փաստաթղթերում պետք է |

|   |նշված լինեն դրանց անվտանգ տեղակայման, շահագործման և  օգտահանման      |

|   |(ոչնչացման) համար անհրաժեշտ և  բավարար տեղեկատվությունը              |

|___|_____________________________________________________________________|

|2. |Էլեկտրասարքավորումները պետք է ունենան շահագործման պայմաններին        |

|   |համապատասխանող էլեկտրահարումից պաշտպանության (0, 01, I, II կամ III)  |

|   |դասեր` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետի և  կոշտ առարկաներից|

|   |ու խոնավությունից պաշտպանության «IP» աստիճան                         |

|___|_____________________________________________________________________|

|3. |Էլեկտրասարքավորումների կառուցվածքը պետք է բացառի հոսանքակիր մասերի   |

|   |հետ օգտագործողների շփումը                                            |

|___|_____________________________________________________________________|

|4. |Անվտանգ շահագործման համար նորմալ և  աշխատանքային ջերմաստիճանում,     |

|   |ինչպես նաև  խոնավության պայմաններում, որի մակարդակը չի գերազանցում   |

|   |աշխատանքի շահագործման ժամանակ նորմավորված պահանջները                 |

|   |էլեկտրասարքավորումների էլեկտրական ամրությունը և  մեկուսացման         |

|   |դիմադրությունը պետք է լինեն բավարար, իսկ հոսանքի կորուստը չպետք է    |

|   |լինի նորմավորված չափից ավելի                                         |

|___|_____________________________________________________________________|

|5. |Ճիշտ շահագործման և  համապատասխան տեխնիկական սպասարկման պայմաններում  |

|   |ծառայության ժամկետների ընթացքում պետք է ապահովվի                     |

|   |էլեկտրասարքավորումների բնութագրերի կայունությունը                    |

|___|_____________________________________________________________________|

|6. |Ներքին հաղորդագծերը, սնուցման աղբյուրին միացումը, արտաքին ճկուն      |

|   |քուղերը և  արտաքին լարերի սեղմակները պետք է ապահովեն                 |

|   |էլեկտրասարքավորումների հուսալի և  անվտանգ շահագործումը               |

|___|_____________________________________________________________________|

|7. |01 և  1 դասերի Էլեկտրասարքավորումների մատչելի մետաղական մասերը պետք է|

|   |մշտապես հուսալի հողակցված լինեն                                      |

|___|_____________________________________________________________________|

|8. |Կոմպլեկտավորող արտադրատեսակները չպետք է ունենան ազդեցություն         |

|   |էլեկտրասարքավորումների անվտանգ շահագործման վրա                       |

|___|_____________________________________________________________________|

|9. |Էլեկտրասարքավորումներն արտաքին ազդող գործոնների նկատմամբ պետք է      |

|   |ունենան համապատասխան կայունություն` նախատեսված շահագործման և         |

|   |պահման պայմաններում                                                  |

|___|_____________________________________________________________________|

|10.|Շահագործման ժամանակ էլեկտրասարքավորումները պետք է լինեն մեխանիկապես  |

|   |ամուր և  կայուն էլեկտրասարքավորումների շարժական մասերը պետք է        |

|   |տեղակայված կամ պարսպված լինեն այնպես, որ նորմալ շահագործման          |

|   |պայմաններում ապահովվի օգտագործողի բավարար պաշտպանությունը            |

|   |վնասվածքներից                                                        |

|___|_____________________________________________________________________|

|11.|Էլեկտրասարքավորումները պետք է ունենան շահագործման պայմաններին        |

|   |համապատասխանող մաշակայունություն, որը պետք է ապահովի դրանց անվտանգ   |

|   |կիրառումն ըստ նշանակության                                           |

|___|_____________________________________________________________________|

|12.|Էլեկտրասարքավորումները նորմալ պայմաններում չպետք է գերազանցեն        |

|   |տաքացման թույլատրելի նորմերը և  օգտագործողի համար դառնան վտանգավոր   |

|___|_____________________________________________________________________|

|13.|Էլեկտրասարքավորումները նորմալ շահագործման պայմանների ապահովման       |

|   |դեպքում պետք է լինեն հրդեհաանվտանգ: Էլեկտրասարքավորումներում կիրառվող|

|   |ոչ մետաղական նյութերը պետք է լինեն բավարար ջերմակայուն, հրակայուն և  |

|   |շավղակայուն                                                          |

|___|_____________________________________________________________________|

|14.|Էլեկտրասարքավորումները չպետք է հանդիսանան վնասակար ճառագայթումների և |

|   |թունավոր նյութերի անջատման աղբյուր                                   |

|___|_____________________________________________________________________|

|15.|Էլեկտրասարքավորումների շահագործման ժամանակ առաջացող թրթռաձայնային    |

|   |ազդեցությունը չպետք է գերազանցի մարդու և  շրջակա միջավայրի վրա       |

|   |վնասակար ազդեցության թույլատրելի մակարդակը                           |

._________________________________________________________________________.

 

Էլեկտրասարքավորումների տարբեր մասերին ներկայացվող պահանջները

 

Աղյուսակ 3

._________________________________________________________________________.

|Ցուցա-|Ցուցանիշի անվանումը     |     Ցուցանիշի նկարագրությունը           |

|նիշի  |                        |                                         |

|պայմա-|                        |                                         |

|նական |                        |                                         |

|ծածկա-|                        |                                         |

|գիրը  |                        |                                         |

|______|________________________|_________________________________________|

|   1  |          2             |                    3                    |

|______|________________________|_________________________________________|

|  01  |Վտանգավոր էլեկտրական    |Էլեկտրասարքավորումները պետք է նախագծված  |

|      |մասերի                  |լինեն այնպես, որ ունենան լարման տակ      |

|      |անմատչելիությունը       |գտնվող մասերի էլեկտրական հոսանքից        |

|      |                        |անհրաժեշտ պաշտպանություն և  ձեռքով       |

|      |                        |կատարվող գործողությունները (ինչպիսիք են` |

|      |                        |սնուցման լարման կարգավորումը կամ սնուցման|

|      |                        |տեսակի փոփոխումը, հալուն ներդիրների և    |

|      |                        |ցուցասարքերի լուսատու տարրերի            |

|      |                        |փոխարինումը, արտաշարժ մասերով            |

|      |                        |գործողության կատարումը) իրենց մեջ չկրեն  |

|      |                        |էլեկտրական հոսանքից առաջացող վտանգ       |

|______|________________________|_________________________________________|

|  02  |Անվտանգ գերցածր լարման  |Անվտանգ գերցածր լարման շղթաներում        |

|      |շղթաների և  մատչելի     |լարումը, ինչպես շահագործման պայմաններում,|

|      |մասերի վերաբերյալ       |այնպես էլ եզակի վնասվածքից հետո շոշափման |

|      |պահանջները              |համար պետք է լինի անվտանգ: Չպետք է լինի  |

|      |                        |էլեկտրահարման ռիսկ մատչելի մասերից կամ   |

|      |                        |այն մասերից, որոնք կարող են դառնալ       |

|      |                        |մատչելի (օրինակ, կափարիչը ձեռքով հանելուց|

|      |                        |հետո)                                    |

|______|________________________|_________________________________________|

|  03  |Հոսանքի սահմանափակումով |Հոսանքի սահմանափակումով շղթաները պետք է  |

|      |շղթաներին ներկայացվող   |ունենան այնպիսի կառուցվածք, որ           |

|      |շղթաներին ներկայացվող   |էլեկտրասարքավորումների համար նախատեսված  |

|      |պահանջները              |շահագործման պայմաններում և  դրանց մասնակի|

|      |                        |վնասվելու դեպքում չգերազանցվեն           |

|      |                        |թույլատրելի սահմանափակումները            |

|______|________________________|_________________________________________|

|  04  |Ցանցային սնուցման       |Փոփոխական հոսանքի սնուցման ցանցից աշխատող|

|      |աղբյուրների             |սահմանափակ հզորությամբ ցանցային սնուցման |

|      |անվտանգությունը         |աղբյուրը կամ սահմանափակ հզորությամբ      |

|      |                        |կուտակչային աղբյուրը, որը բեռնվածքի      |

|      |                        |սնուցման ժամանակ լիցքավորվում է փոփոխական|

|      |                        |հոսանքի սնուցման ցանցից, իր կազմում պետք |

|      |                        |է ունենա մեկուսացնող տրանսֆորմատոր       |

|______|________________________|_________________________________________|

|  05  |Պաշտպանական հողակցումը  |Հողակցման պաշտպանական արտանցիչները պետք է|

|      |                        |լինեն մատչելի և  մակնշված համապատասխան   |

|      |                        |ձևով:  Պաշտպանական հողակցման հաղորդիչների|

|      |                        |և  սեղմակների դիմադրությունը չպետք է     |

|      |                        |գերազանցի դիմադրության հաշվարկային       |

|      |                        |արժեքները և  պետք է դիմանան համապատասխան |

|      |                        |հոսանքին                                 |

|______|________________________|_________________________________________|

|  06  |Պաշտպանությունը         |Առաջնային շղթաներում գերբեռնման հոսանքից,|

|      |գերբեռնման հոսանքից     |կարճ միակցումից, հողակցումից             |

|      |                        |պաշտպանությունը պետք է լինի              |

|      |                        |էլեկտրասարքավորումների կազմում           |

|______|________________________|_________________________________________|

|  07  |Պաշտպանական բլոկավորումը|Նորմալ պայմաններում վտանգ ներկայացնող    |

|      |                        |տեղերում, որտեղ թույլատրված չէ օպերատորի |

|      |                        |մուտքը, պետք է տեղակայված լինեն          |

|      |                        |պաշտպանական բլոկավորումներ: Այն          |

|      |                        |դեպքերում, երբ այդ պահանջը հնարավոր չէ   |

|      |                        |կատարել, պետք է նշված լինեն անվտանգության|

|      |                        |վերաբերյալ ցուցումները                   |

|______|________________________|_________________________________________|

|  08  |Էլեկտրական մեկուսացումը |Շահագործման կանխատեսելի պայմաններում     |

|      |                        |մեկուսացնող նյութերը պետք է ապահովեն     |

|      |                        |էլեկտրական, ջերմային և  մեխանիկական      |

|      |                        |ամրություն: Մեկուսացման համար չպետք է    |

|      |                        |օգտագործվեն խոնավածուծ նյութեր, ինչպես   |

|      |                        |նաև  ասբեստ, բնական ռետին պարունակող     |

|      |                        |նյութեր                                  |

|______|________________________|_________________________________________|

|  09  |Բացակները և  կորստի     |Բացակների չափերը պետք է լինեն այնպիսին,  |

|      |ուղիները                |որ անցումային գործընթացներից առաջացող    |

|      |                        |գերլարումները, որոնք կարող են ազդել      |

|      |                        |էլեկտրասարքավորումների վրա և  լարման     |

|      |                        |գագաթնակետային արժեքը, որը կարող է       |

|      |                        |առաջանալ սարքավորման մեջ, չբերեն բացակի  |

|      |                        |ծակմանը: Կորստի ուղիների չափերը պետք է   |

|      |                        |լինեն այնպիսին, որ տվյալ աշխատանքային    |

|      |                        |լարման և  աղտոտվածության աստիճանի համար  |

|      |                        |չլինի կայծային մակածածկում կամ չկատարվի  |

|      |                        |մեկուսացման խախտում (շավղում)            |

|______|________________________|_________________________________________|

|  10  |Էլեկտրահաղորդագծերը     |Ներքին հաղորդալարերի և  միացման          |

|      |և  միացումները          |մալուխների լայնական կտրվածքի մակերեսը    |

|      |                        |պետք է համապատասխանի                     |

|      |                        |էլեկտրասարքավորումների աշխատանքի         |

|      |                        |ընթացքում նրանցով անցնող թույլատրելի     |

|      |                        |երկարատև  հոսանքին: Այդ պարագայում պետք է|

|      |                        |բացառվի հաղորդիչի առավելագույն           |

|      |                        |թույլատրելի ջերմաստիճանի գերազանցումը`   |

|      |                        |պահպանելով դրա աշխատունակությունը:       |

|      |                        |Հաղորդալարերը պետք է պաշտպանված լինեն    |

|      |                        |էլեկտրասարքավորումներով պայմանավորված    |

|      |                        |մեխանիկական վնասումից (սուր եզրեր,       |

|      |                        |շարժական մասեր, ձգվածություն, ամրակցման  |

|      |                        |ամրություն և  այլն):                     |

|      |                        |Պտուտակային միացումները պետք է ապահովեն  |

|      |                        |հուսալի էլեկտրական հպում`                |

|      |                        |էլեկտրասարքավորումների ծառայության ամբողջ|

|      |                        |ընթացքում                                |

|______|________________________|_________________________________________|

|  11  |Միացումը փոփոխական      |Միացման միջոցները (չհանվող քուղեր,       |

|      |հոսանքի ցանցին          |սեղմակներ, սարքային և  մալուխային        |

|      |                        |ներանցիչներ) պետք է ապահովեն անվտանգ և   |

|      |                        |հուսալի միացում փոփոխական հոսանքի ցանցին |

|      |                        |և  պաշտպանական հողակցմանը                |

|______|________________________|_________________________________________|

|  12  |Անջատումը փոփոխական     |Մշտապես միացված էլեկտրասարքավորումները   |

|      |հոսանքի ցանցից          |պետք է ունենան բազմաբևեռային  ցանցային   |

|      |                        |անջատիչ: Անջատող սարքվածքը կամ           |

|      |                        |սարքվածքները պետք է ապահովեն սպասարկման  |

|      |                        |ժամանակ փոփոխական հոսանքի ցանցից         |

|      |                        |էլեկտրասարքավորումների անջատման          |

|      |                        |հնարավորությունը                         |

|______|________________________|_________________________________________|

|  13  |Ֆիզիկական կայունությունը|Շահագործման նորմալ պայմաններում          |

|      |                        |էլեկտրասարքավորումները և  դրանց առանձին  |

|      |                        |բլոկները չպետք է կորցնեն իրենց ֆիզիկական |

|      |                        |կայունությունը մինչև  այն աստիճանը, որը  |

|      |                        |կարող է վտանգել օգտագործողին և  սպասարկող|

|      |                        |անձնակազմին: Կայունությունը պետք է       |

|      |                        |ապահովվի նաև  էլեկտրասարքավորումներն     |

|      |                        |առաքման լրակազմի մեջ ոտքերի կամ տակդիրի  |

|      |                        |վրա տեղակայման ժամանակ                   |

|______|________________________|_________________________________________|

|  14  |Մեխանիկական ամրությունը |Էլեկտրասարքավորումները պետք է ունենան    |

|      |                        |համապատասխան մեխանիկական ամրություն և    |

|      |                        |նախագծված լինեն այնպես, որ շահագործման   |

|      |                        |ընթացքում դիմակայեն հնարավոր             |

|      |                        |ազդեցություններին, ինչպես նաև  մնան      |

|      |                        |անվտանգ նույնիսկ հնարավոր անզգույշ       |

|      |                        |վերաբերմունքի դեպքում:                   |

|      |                        |Կցաձողեր ունեցող «ցանցային խրոցի» ձևով   |

|      |                        |նախագծված էլեկտրասարքավորումները, որոնք  |

|      |                        |նախատեսված են վարդակի մեջ մտցնելու համար,|

|      |                        |այդ վարդակի բներում չպետք է ստեղծեն չափից|

|      |                        |ավելի մեխանիկական լարում                 |

|______|________________________|_________________________________________|

|  15  |Էլեկտրասարքավորումների  |Էլեկտրասարքավորումների կառուցվածքը չպետք |

|      |կառուցվածքը             |է ունենա օգտագործողի համար վտանգ         |

|      |                        |ներկայացնող սուր եզրեր և  անկյուններ:    |

|      |                        |Շահագործման պայմաններում պետք է բացառվեն |

|      |                        |կառավարման բոլոր մասերի (կոթեր, կոճակներ,|

|      |                        |բռնակներ, լծակներ) թուլացման             |

|      |                        |հնարավորությունը:                        |

|      |                        |Ցանկացած հաղորդալարի, պտուտակի, մանեկի,  |

|      |                        |տափօղակի, զսպանակի և  այլ նմանատիպ մասերի|

|      |                        |թուլացումը կամ անջատումը չպետք է վտանգ   |

|      |                        |առաջացնի մարդու կյանքին և  առողջությանը: |

|      |                        |Օգտագործվող խրոցները և  վարդակները պետք է|

|      |                        |բացառեն սխալ կցորդման հնարավորությունը:  |

|      |                        |Էլեկտրասարքավորումներում տաքացնող տարրերը|

|      |                        |պետք է պաշտպանված լինեն այնպես, որ       |

|      |                        |աշխատանքի նորմալ պայմանների խախտման      |

|      |                        |դեպքում կանխվի հրդեհի առաջացման վտանգը:  |

|      |                        |Ապակու ջարդման դեպքում` բացառությամբ     |

|      |                        |կինեսկոպները, պետք է բացառվի դրա         |

|      |                        |բեկորներով մարդու վնասումը:              |

|      |                        |Մարտկոցներ պարունակող                    |

|      |                        |էլեկտրասարքավորումները պետք է նախագծված  |

|      |                        |լինեն հրդեհի պայթյունի կամ քիմիական      |

|      |                        |արտահոսքի առաջացման ռիսկի նվազեցման      |

|      |                        |հաշվարկով, աշխատանքի նորմալ պայմաններում |

|      |                        |և  էլեկտրասարքավորումների մասնակի        |

|      |                        |վնասվածքից հետո: Բացառապես սնուցման      |

|      |                        |աղբյուրից սնուցվող ապարատն արտադրողի     |

|      |                        |կողմից պետք է նախագծված լինի այնպես, որ  |

|      |                        |սնուցման հատուկ աղբյուրը հնարավոր չլինի  |

|      |                        |փոխարինել ընդհանուր նշանակության սնուցման|

|      |                        |աղբյուրով, առանց դրա փոփոխման:           |

|      |                        |Էլեկտրասարքավորումների կառուցվածքը       |

|      |                        |պետք է`                                  |

|      |                        |ա) բացառի վնասակար նյութերի վտանգավոր    |

|      |                        |խտության հնարավոր առաջացումը,            |

|      |                        |բ) բացառի աշխատանքային նորմալ            |

|      |                        |պայմաններում, պահման, լցման կամ դատարկման|

|      |                        |դեպքում ավելցուկային ճնշման, խտացման,    |

|      |                        |գոլորշիացման, գերլցման արտահոսքի կամ     |

|      |                        |քայքայման հետևանքով  վտանգի առաջացումը,  |

|      |                        |գ) ապահովի մարդու պաշտպանությունն        |

|      |                        |իոնացնող, անդրամանուշակագույն և          |

|      |                        |լազերային ճառագայթման ազդեցություններից  |

|______|________________________|_________________________________________|

|  16  |Վտանգավոր շարժուն մասերը|Էլեկտրասարքավորումների շարժուն մասերը,   |

|      |                        |որոնք կարող են լինել մարդուն հասցված     |

|      |                        |վնասվածքի հնարավոր պատճառ, պետք է        |

|      |                        |տեղադրվեն, պարսպվեն և  պաշտպանվեն այնպես,|

|      |                        |որ ապահովեն հնարավոր վնասվածքներից կազմի |

|      |                        |անհրաժեշտ պաշտպանությունը                |

|______|________________________|_________________________________________|

|  17  |Ջերմային ռեժիմների      |Էլեկտրասարքավորումների նախատեսված        |

|      |նկատմամբ պահանջները     |շահագործման ընթացքում դրանց ոչ մի մասը   |

|      |                        |չպետք է տաքանա սահմանային ջերմաստիճանից  |

|      |                        |բարձր:                                   |

|      |                        |Էլեկտրասարքավորումներում օգտագործվող     |

|      |                        |նյութերը պետք է ընտրվեն այնպես, որ նորմալ|

|      |                        |ծանրաբեռնվածությամբ աշխատանքի ժամանակ    |

|      |                        |ջերմաստիճանը չգերազանցի անվտանգ արժեքը:  |

|      |                        |Ցանցին միացված մանրակները պահող          |

|      |                        |մեկուսացնող նյութը պետք է լինի           |

|      |                        |ջերմակայուն:                             |

|      |                        |Բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատող  |

|      |                        |բաղկացուցիչ մասերը պետք է լինեն հուսալի  |

|      |                        |պարսպված կամ առանձնացված, որպեսզի        |

|      |                        |չառաջացնեն հարակից նյութերի և            |

|      |                        |բաղկացուցիչ մասերի գերտաքացում           |

|______|________________________|_________________________________________|

|  18  |Հրակայունությունը       |Պետք է բացառվի հրդեհվելու և  կրակի       |

|      |                        |տարածման վտանգը, ինչպես                  |

|      |                        |էլեկտրասարքավորումների մեջ, այնպես էլ    |

|      |                        |դրանցից դուրս` հրդեհի տարածումը          |

|      |                        |սահմանափակող համապատասխան նյութերի,      |

|      |                        |բաղկացուցիչ մասերի, կառուցվածքների և     |

|      |                        |հակահրդեհային պատյանների օգտագործման     |

|      |                        |միջոցով                                  |

|______|________________________|_________________________________________|

|  19  |Հպման հոսանքը           |Էլեկտրասարքավորումների կառուցվածքը պետք է|

|      |                        |լինի այնպիսին, որ ոչ հպման հոսանքը, ոչ էլ|

|      |                        |պաշտպանական հողակցման հաղորդչի հոսանքը   |

|      |                        |չստեղծեն մարդու կյանքի և  առողջության    |

|      |                        |համար վտանգ հնարավոր կլիմայական          |

|      |                        |գործոնների ազդեցությունից, որոնք         |

|      |                        |կարող են առաջանալ շահագործման ժամանակ    |

|______|________________________|_________________________________________|

|  20  |Խոնավության,            |Էլեկտրասարքավորումների անվտանգությունը   |

|      |ջերմաստիճանի և  այլ     |չպետք է խախտվի խոնավության, ջերմաստիճանի |

|      |կլիմայական գործոնների   |և  այլ կլիմայական գործոնների             |

|      |ազդեցությունը           |ազդեցություններից, որոնք կարող են        |

|      |                        |առաջանալ շահագործման ժամանակ             |

|______|________________________|_________________________________________|

|  21  |Գերլարման, կարճ միակցման|Մատչելի մասերի կամ դրանց միացված մասերի  |

|      |հոսանքների ազդեցությունը|և  մարդու կյանքի համար վտանգավոր մասերի  |

|      |                        |միջև  մեկուսացումը պետք է դիմանա         |

|      |                        |անցումային գործընթացներով պայմանավորված  |

|      |                        |գերլարմանը կամ կարճ միակցման հոսանքին:   |

|      |                        |Կայծային պարպիչները, որոնք նախատեսված են |

|      |                        |գերլարումից պաշտպանելու համար, չպետք է   |

|      |                        |հանդիսանան հրդեհի կամ այլ վտանգի աղբյուր |

|______|________________________|_________________________________________|

|  22  |Անսարքության պայմանները |Էլեկտրահարումից պաշտպանությունը պետք է   |

|      |                        |ապահովված լինի նաև  այն դեպքում, երբ     |

|      |                        |էլեկտրասարքավորումներն աշխատում են       |

|      |                        |անսարքության պայմաններում: Երբ           |

|      |                        |էլեկտրասարքավորումներն աշխատում են       |

|      |                        |անսարքության պայմաններում, դրանց ոչ մի   |

|      |                        |մասը չպետք է տաքանա մինչև  այն           |

|      |                        |ջերմաստիճանը, որ էլեկտրասարքավորումների  |

|      |                        |մոտակայքում ստեղծվի հրդեհի առաջացման     |

|      |                        |վտանգ, էլեկտրասարքավորումից առաջացող     |

|      |                        |չափից ավելի ջերմության քանակից իջնի դրանց|

|      |                        |անվտանգությունը սահմանային մակարդակից    |

|      |                        |ցածր                                     |

|______|________________________|_________________________________________|

|  23  |Բաղկացուցիչ մասերը      |Ռեզիստորները, որոնց կարճ միակցումը կամ   |

|      |                        |խզումն անսարքության պայմաններում         |

|      |                        |աշխատանքի ժամանակ առաջացնում են          |

|      |                        |անվտանգության պահանջների խախտում, ինչպես |

|      |                        |նաև  ցանցային անջատիչների հպակների միջև  |

|      |                        |արանքները շունտավորող ռեզիստորները,      |

|      |                        |գերբեռնվածության ռեժիմում պետք է ունենան |

|      |                        |բավարար կայուն դիմադրության արժեք:       |

|      |                        |Կոնդենսատորները և  ինդուկտիվությունները, |

|      |                        |որոնց անսարքությունը կառաջացնի           |

|      |                        |անվտանգության պահանջների խախտում և       |

|      |                        |կստեղծի էլեկտրական հոսանքից առաջացող     |

|      |                        |վտանգ պետք է դիմանան համապատասխան        |

|      |                        |փորձարկումներին:                         |

|      |                        |Պաշտպանական սարքերը և  անջատիչները պետք է|

|      |                        |օգտագործվեն ըստ իրենց անվանական արժեքների|

|      |                        |և  պետք է դիմանան համապատասխան           |

|      |                        |փորձարկումներին:                         |

|      |                        |Էլեկտրաշարժիչները պետք է նախագծվեն       |

|      |                        |այնպես, որ երկարատև  նորմալ շահագործման  |

|      |                        |պայմաններում նվազեցվի մեխանիկական կամ    |

|      |                        |էլեկտրական անսարքությունների             |

|      |                        |հավանականությունը, որոնք կարող են բերել  |

|      |                        |անվտանգության խախտմանը: Մեկուսացումը     |

|      |                        |չպետք է վնասվի, իսկ հպակները և           |

|      |                        |միացումները տաքացման և  թրթռման ժամանակ  |

|      |                        |չպետք է խախտվեն                          |

|______|________________________|_________________________________________|

|  24  |Արտաքին ճկուն քուղերը   |Ցանցային ճկուն քուղերը պետք է ունենան    |

|      |                        |պաշտպանական թաղանթ, լայնական հատվածքի    |

|      |                        |բավարար անվանական մակերես և  էլեկտրական  |

|      |                        |ամրություն:                              |

|      |                        |Էլեկտրասարքավորումների հետ համատեղ       |

|      |                        |օգտագործվող ճկուն քուղերը, որոնք         |

|      |                        |պարունակում են մարդու կյանքի համար       |

|      |                        |վտանգավոր լարեր, պետք է դիմանան բազմակի  |

|      |                        |գերծռումներին և  այլ մեխանիկական         |

|      |                        |լարումներին, որոնք առկա են նորմալ        |

|      |                        |շահագործման պայմաններում և  պետք է       |

|      |                        |միացվեն էլեկտրասարքավորումներին այնպես,  |

|      |                        |որ լարերի միացման տեղերը չենթարկվեն      |

|      |                        |ձգվածության, արտաքին պատվածքը վնասման,   |

|      |                        |իսկ լարը` գերոլորման:                    |

|      |                        |Շարժական սարքավորումները (ինչպիսիք են    |

|      |                        |երաժշտական գործիքները և  դրանց հետ       |

|      |                        |համատեղ աշխատող ուժեղարարները) պետք է    |

|      |                        |ունենան հանվող քուղի օգնությամբ ցանցին   |

|      |                        |միանալու արտաքին քուղի ներանցիչ սարք կամ |

|      |                        |երբ քուղը չի օգտագործվում, հարմարանք` դրա|

|      |                        |տեղադրման համար (օրինակ` հատվածամասի     |

|      |                        |մեջ), կամ բռնակների վրա ամրացնելու համար |

|      |                        |կամ այլ հարմարանքներ                     |

|______|________________________|_________________________________________|

|  25  |Կինեսկոպի պայթյունի     |Հեռուստաընդունիչի կինեսկոպն առանց        |

|      |հետևանքներից            |լրացուցիչ պաշտպանության պետք է լինի      |

|      |պաշտպանությունը         |պայթապաշտպանված, հակառակ դեպքում         |

|      |                        |հեռուստաընդունիչը պետք է ունենա կինեսկոպի|

|      |                        |պայթյունի հետևանքներից  հուսալի          |

|      |                        |պաշտպանություն                           |

|______|________________________|_________________________________________|

|  26  |Տեղեկատվության          |Ցուցասարքի տեսողական պարամետրերը (նշանի  |

|      |արտապատկերման միջոցների |պայծառությունը, էկրանի աշխատանքային      |

|      |անվտանգությունը         |տեսադաշտի պայծառության                   |

|      |                        |անհավասարությունը, պատկերի ժամանակավոր   |

|      |                        |անկայունությունը (թռանցումները)          |

|      |                        |գույների տարամիտման աստիճանը, պատկերի    |

|      |                        |աղավաղումը) պետք է ապահովեն ցուցասարքի   |

|      |                        |վրա արտապատկերվող տեղեկատվության անվտանգ |

|      |                        |և  հարմար ընթերցումը:                    |

|      |                        |Ցուցասարքից առաջացող դաշտերը (էկրանի     |

|      |                        |էլեկտրաստատիկ պոտենցիալը, փոփոխական      |

|      |                        |էլեկտրամագնիսական դաշտի էլեկտրական       |

|      |                        |բաղադրիչի լարվածությունը, մագնիսական     |

|      |                        |հոսքի խտությունը) պետք է լինեն           |

|      |                        |օգտագործողի համար անվտանգ                |

|______|________________________|_________________________________________|

|  27  |Խանգարումաէմիսիան և     |Խանգարումաէմիսիայի մակարդակները պետք է   |

|      |խանգարումակայունությունը|ապահովեն ռադիոհեռարձակման և  կապի        |

|      |                        |ծառայությունների պաշտպանությունը, ինչպես |

|      |                        |նաև  ընդունելի հեռավորության վրա այլ     |

|      |                        |սարքավորումների պատշաճ աշխատանքի         |

|      |                        |հնարավորությունը:                        |

|      |                        |Էլեկտրասարքավորումների                   |

|      |                        |խանգարումակայունության պարամետրերը պետք է|

|      |                        |ապահովեն ըստ նշանակության` դրանց         |

|      |                        |աշխատանքը շրջակա էլեկտրամագնիսական       |

|      |                        |միջավայրում                              |

|______|________________________|_________________________________________|

|  28  |Ակուստիկ աղմուկը,       |Էլեկտրասարքավորումներից առաջացող ակուստիկ|

|      |թրթռումը                |աղմուկի մակարդակը և  թրթռումներն         |

|      |                        |օգտագործողի համար պետք է լինեն անվտանգ և |

|      |                        |չպետք է գերազանցեն թույլատրելի նորմերը:  |

|      |                        |Աղմուկի սպեկտրում չպետք է պարունակվեն    |

|      |                        |տոնային բաղադրիչներ                      |

|______|________________________|_________________________________________|

|  29  |Մեխանիկական և           |Պետք է լինի կայուն                       |

|      |կոմուտացման             |                                         |

|      |մաշակայունությունը      |                                         |

|______|________________________|_________________________________________|

|  30  |Քայքայման կայունությունը|Պետք է լինի կայուն                       |

._________________________________________________________________________.

 

Էլեկտրասարքավորումների խմբերի և ցուցանիշների հարաբերակցությունը

 

Աղյուսակ 4

._________________________________________________________________________.

|   Էլեկտրասարքավորման խմբի անվանումը       |  Ցուցանիշների հավաքակազմը   |

|                                           |_____________________________|

|                                           |01|02|03|04|05|06|07|08|09|10|

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |11|12|13|14|15|16|17|18|19|20|

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |21|22|23|24|25|26|27|28|29|30|

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |  |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |  |  |  |  |+ |+ |+ |  |  |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Լսա-, տեսա- և  համանման էլեկտրոնային սարքեր|+ |+ |  |  |  |  |+ |+ |+ |  |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |  |+ |+ |+ |+ |  |+ |+ |  |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |  |+ |  |  |  |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Կենցաղային և  համանման էլեկտրական սարքեր   |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |  |  |+ |  |+ |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Կենցաղային և  համանման սարքերի ավտոմատ     |+ |+ |+ |+ |+ |+ |  |+ |+ |+ |

|ղեկավարման սարքվածքներ                     |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |  |+ |+ |  |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |  |  |+ |  |+ |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Տեղակայման և  միացնող կոմպլեկտավորող       |+ |  |+ |  |+ |+ |+ |+ |+ |+ |

|սարքվածքներ                                |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |  |+ |+ |  |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |  |  |  |+ |  |+ |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Ցածր լարման լրակազմ սարքվածքներ            |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |+ |  |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |  |  |+ |+ |  |+ |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Լուսատեխնիկական արտադրատեսակներ            |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |+ |  |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |  |  |+ |  |+ |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Տեղակայման պաշտպանական սարքավորումներ      |+ |  |+ |  |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |+ |  |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |  |  |  |  |  |  |+ |+ |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Փոքր հզորության տրանսֆորմատորներ և         |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |

|համանման սարքավորումներ                    |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |  |+ |+ |  |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |  |  |+ |  |  |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Շարժական էլեկտրական կայաններ և  ներքին     |+ |+ |+ |  |+ |+ |+ |+ |+ |+ |

|այրման շարժիչներով էլեկտրական ագրեգատներ   |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |  |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |  |  |  |+ |+ |  |+ |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|            Արտադրանքի խումբը              |   Ցուցանիշների հավաքակազմը  |

|                                           |_____________________________|

|                                           |01|02|03|04|05|06|07|08|09|10|

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |11|12|13|14|15|16|17|18|19|20|

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |21|22|23|24|25|26|27|28|29|30|

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Ձեռքի և  փոխադրովի էլեկտրական մեքենաներ    |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |  |  |+ |+ |+ |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Հոսանքի քիմիական աղբյուրներ                |+ |+ |  |  |  |  |+ |+ |+ |  |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |  |  |+ |+ |+ |  |+ |+ |  |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |  |+ |  |  |  |  |  |+ |  |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Փոքր և  միջին հզորության էլեկտրաշարժիչներ  |+ |  |  |  |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |+ |+ |+ |  |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |  |+ |+ |  |  |  |+ |  |  |+ |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Ցածր լարման ուժային ապարատուրա             |+ |  |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |  |+ |+ |  |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |  |+ |  |  |+ |  |+ |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|3-րդ դասի պաշտպանության էլեկտրական սարքեր  |  |+ |  |  |  |  |+ |+ |  |  |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |  |  |+ |  |+ |+ |+ |  |+ |  |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |  |+ |+ |  |  |  |+ |  |  |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Մալուխներ, հաղորդալարեր, քուղեր            |+ |  |  |  |+ |  |  |+ |  |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |  |  |  |+ |+ |  |+ |+ |  |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |  |  |  |  |  |  |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Էլեկտրական եռակցման սարքավորումներ         |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |  |+ |+ |+ |+ |+ |+ |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |  |+ |+ |  |  |  |+ |+ |  |  |

|___________________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Էլեկտրաջերմային արդյունաբերական            |+ |+ |  |  |+ |+ |+ |+ |+ |  |

|սարքավորումներ                             |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |+ |+ |+ |+ |+ |  |+ |+ |+ |  |

|                                           |__|__|__|__|__|__|__|__|__|__|

|                                           |  |+ |  |+ |  |  |+ |+ |  |  |

._________________________________________________________________________.

 

9. Սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ աղյուսակի և 7-րդ կետերով նախատեսված էլեկտրահարումից պաշտպանության դասերի նկարագրությունը`

0 դասի սարք` սարք, որում էլեկտրահարումից պաշտպանությունն ապահովվում է հիմնական մեկուսացմամբ: Դա նշանակում է, որ բացակայում են մատչելի հոսանքահաղորդ մասերի (եթե այդպիսիք կան) հաստատուն հաղորդագծի պաշտպանական հողակցող հաղորդալարին միանալու միջոցները: Հիմնական մեկուսացման վնասման դեպքում էլեկտրահարումից պաշտպանությունը կարող է ապահովվել միայն շրջակա միջավայրով:

0 դասի սարքերն ունեն կամ մեկուսիչ նյութից պատյան, որը կազմում է ամբողջ հիմնական մեկուսացումը կամ դրա մասը, կամ մետաղյա պատյան, որը համապատասխան մեկուսացմամբ անջատված է հոսանքատար մասերից: Եթե մեկուսիչ նյութից պատյանով սարքն ունի ներքին մասերի հողակցում, ապա այն պատկանում է 1 կամ 01 դասին:

0 դասի սարքերը կարող են ունենալ կրկնակի կամ ուժեղացված մեկուսացմամբ կամ անվտանգ գերցածր լարման տակ աշխատող մասեր:

01 դասի սարք` սարք, որն ամենուրեք ունի առնվազն հիմնական մեկուսացում և հողակցման սեղմակ, բայց ապահովված է առանց հողակցող հաղորդալարի սնուցող մալուխով կամ քուղով և առանց հողակցող հպակի խրոցով, որը չի կարող միացվել հողակցող հպակով վարդակին:

01 դասի սարքերը կարող են ունենալ կրկնակի կամ ուժեղացված մեկուսացմամբ կամ անվտանգ գերցածր լարման տակ աշխատող մասեր:

1 դասի սարք` սարք, որում էլեկտրահարումից պաշտպանությունն ապահովվում է ինչպես հիմնական մեկուսացմամբ, այնպես էլ անվտանգության ապահովման համար նախատեսված լրացուցիչ միջոցներով, որոնց դեպքում մատչելի հոսանքահաղորդ մասերը միացված են հաստատուն հաղորդագծի պաշտպանական հաղորդալարին այնպես, որ մատչելի հոսանքահաղորդ մասերը հիմնական մեկուսացման վնասման դեպքում չեն կարող գտնվել լարման տակ:

I դասի սարքերը կարող են ունենալ կրկնակի կամ ուժեղացված մեկուսացմամբ կամ անվտանգ գերցածր լարման տակ աշխատող մասեր:

Ճկուն մալուխով կամ քուղով օգտագործման համար նախատեսված սարքերում պետք է լինի ճկուն մալուխի կամ քուղի մաս հանդիսացող պաշտպանական հողակցող հաղորդալար:

II դասի սարք` սարք, որում էլեկտրահարումից պաշտպանությունն ապահովվում է ինչպես հիմնական մեկուսացմամբ, այնպես էլ անվտանգության ապահովման համար նախատեսված լրացուցիչ միջոցներով, ինչպես կրկնակի կամ ուժեղացված մեկուսացումը, ընդ որում, չպետք է լինի ոչ մի միացում պաշտպանական հողակցմանը, իսկ տեղակայման պայմանները չեն ապահովում անվտանգության լրացուցիչ միջոցներ:

Մեկուսացնող պատյանով II դասի սարքի պատյանը կարող է կազմել լրացուցիչ կամ ուժեղացված մեկուսացում ամբողջությամբ կամ դրա մասը:

Եթե ամենուրեք կրկնակի և (կամ) ուժեղացված մեկուսացում ունեցող սարքն ունի հողակցող սեղմակով կամ հողակցող հպակով, ապա այն պատկանում է 1 կամ 01 դասին:

II դասի սարքերը կարող են ունենալ պաշտպանական շղթաների անընդհատությունն ապահովող միջոցներ այն պայմանով, որ այդ միջոցները գտնվում են սարքի ներսում և մատչելի հոսանքահաղորդ մասերից մեկուսացված են կրկնակի կամ ուժեղացված մեկուսացմամբ:

II դասի սարքերը կարող են ունենալ անվտանգ գերցածր լարման տակ աշխատող մասեր:

III դասի սարք` սարք, որում էլեկտրահարումից պաշտպանությունն ապահովվում է անվտանգ գերցածր լարումով սնուցմամբ, և որում անվտանգ գերցածր լարումից բարձր լարում չի առաջանում:

Անվտանգ գերցածր լարման տակ աշխատանքի համար նախատեսված սարքերը, որոնք ունեն այլ լարման տակ աշխատող ներքին էլեկտրական շղթաներ, սույն դասակարգման մեջ ընդգրկված չեն:

10. Էլեկտրասարքավորումների բաղկացուցիչ մասերը (կոմպլեկտավորող արտադրատեսակները) պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

11. Էլեկտրասարքավորումների նորմալ բեռնվածքի դեպքում սպառվող հոսանքի կայունացած արժեքը չպետք է գերազանցի անվանական արժեքի 10 տոկոսը:

12. Ձեռքի էլեկտրասարքավորումների անվանական լարումը չպետք է գերազանցի 250 Վ-ը:

 

Էլեկտրասարքավորումների մակնշմանը ներկայացվող պահանջները

 

13. Էլեկտրասարքավորումները պետք է ունենան համապատասխան մակնշում, որը պետք է նշված լինի դրանց վրա և (կամ) շահագործման փաստաթղթերում: Էլեկտրասարքավորումների վրա մականշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող, երկարակյաց և զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում: Շահագործման փաստաթղթերում պետք է նշված լինի անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն էլեկտրասարքավորումների անվտանգ տեղադրման, շահագործման, փոխադրման, պահման և օգտագործման (ոչնչացման) վերաբերյալ:

14. Էլեկտրասարքավորումների մակնշումը պետք է պարունակի հիմնական և լրացուցիչ տվյալները`

ա) հիմնական տվյալներ`

արտադրատեսակի անվանումը, տեսակը, մոդելը, վերափոխակը (մոդիֆիկացիան),

արտադրողի կամ մատակարարի անվանումը, ապրանքային նշանը (առկայության դեպքում),

արտադրող երկրի անվանումը,

նշանակության և հիմնական գործառնական ցուցանիշները`

անվանական լարումը կամ անվանական լարումների ընդգրկույթը,

հոսանքի տեսակի պայմանական նշանը, եթե նշված չէ անվանական հաճախությունը,

էլեկտրահարումից պաշտպանության դասի պայմանական նշանը,

պատյանով ապահովվող պաշտպանության աստիճանը,

սպառվող կամ օգտակար անվանական հզորությունը կամ անվանական հոսանքը.

բ) անհրաժեշտության դեպքում կիրառվող լրացուցիչ տվյալներ`

պտտման հաճախությունը,

արտադրողականությունը,

զանգվածը:

15. Էլեկտրասարքավորումների շահագործման փաստաթղթերում տրվող տեղեկատվությունը պետք է լինի միանշանակ, ստույգ և ամբողջական ու պարունակի հետևյալ հիմնական տվյալները`

արտադրատեսակի անվանումը, տեսակը, մոդելը, վերափոխակը,

արտադրողի կամ մատակարարի անվանումը, ապրանքային նշանը (առկայության դեպքում),

արտադրողի և (կամ) վաճառողի գտնվելու վայրը,

արտադրող երկրի անվանումը,

էլեկտրասարքավորման հիմնական (կամ գործառնական) նշանակությունը կամ կիրառման ոլորտը,

հիմնական բնութագրերը,

անվտանգ և արդյունավետ տեղադրման, շահագործման, փոխադրման, պահման, նորոգման, օգտահանման (ոչնչացման) կանոնները և պայմանները (անհրաժեշտության դեպքում),

արտադրողի երաշխիքային ժամկետը,

արտադրանքի ծառայության ժամկետը:

Էլեկտրասարքավորման աշխատանքի, տեղակայման, սպասարկման, փոխադրման կամ պահման ընթացքում, եթե անհրաժեշտ է առաջացող վտանգից խուսափելու համար ձեռնարկել հատուկ նախազգուշական միջոցներ, ապա արտադրողը պետք է մշակի անհրաժեշտ ցուցումներ և կցի էլեկտրասարքավորմանը:

16. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ ներմուծվող էլեկտրասարքավորումների մակնշումը և կցվող փաստաթղթերը պետք է ձևակերպված լինեն հայերենով:

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.2005
N 150-Ն
Որոշում