Սեղմել Esc փակելու համար:
{05.12.2015 - 19.08.2020} ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{05.12.2015 - 19.08.2020} ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Ա ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.12.2015  -ից մինչեւ   19.08.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0981.190705

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2005 թվականի N 981-Ն

 

i

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հայերեն և ռուսերեն տարբերակները` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.11.15 թիվ 1327-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 12.11.15 թիվ 1327-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 23-ի

N 981-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրեր (եզրակացություններ (թույլատրող փաստաթղթեր) տալու կարգը:

i

2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար մշակութային արժեքների սեփականատերը կամ նրա լիազորած անձը (այսուհետ` հայտատու) առձեռն կամ փոստով հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` լիազորված պետական մարմին):

(2-րդ կետը փոփ. 09.12.10 թիվ 1631-Ն, 12.11.15 թիվ 1327-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն որոշումներ)

3. Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

4. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

i

ա) հայտատուի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և պետական գրանցման վկայականի համարը (ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի սերիան և համարը).

բ) մշակութային արժեքի անվանումը, քանակը, արտահանման նպատակը, արտահանման երկիրը, հայտարարություն սեփականության մասին.

գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

(4-րդ կետը փոփ. 12.11.15 թիվ 1327-Ն որոշում)

5. Հայտատուն հայտին կից ներկայացնում է`

i

ա) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության պատճենը` բնօրինակի ներկայացմամբ, որը, գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին.

բ) նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում` 3 օրինակ:

(5-րդ կետը փոփ. 15.09.11 թիվ 1471-Ն, 12.11.15 թիվ 1327-Ն որոշումներ)

i

5.1. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը, հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում: Նշված շտեմարանում դրանց առկայության դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում կազմվում է դրանք գողացված չլինելու մասին տեղեկանք:

(5.1-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1631-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն որոշումներ)

i

5.2. Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում և նախապատրաստվում է առարկան մշակութային արժեք համարելու և արտահանման իրավունքի վկայագրով (եզրակացությունով (թույլատրող փաստաթղթով) կամ առանց արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) արտահանելու վերաբերյալ որոշումը, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալին` հաստատման:

(5.2-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1631-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն որոշումներ)

i

5.3. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժնի պետի կողմից առարկան առանց արտահանման իրավունքի վկայագրի (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) արտահանելու մասին որոշման դեպքում` օրենքով սահմանված կարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն, իսկ արտահանման իրավունքի վկայագրով (եզրակացությունով (թույլատրող փաստաթղթով) արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հայտատուի ցանկության դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:

(5.3-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1631-Ն, 12.11.15 թիվ 1327-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն որոշումներ)

6. Հայտատուն պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար հայտին կցվում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթերը:

7. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրով (եզրակացությունով (թույլատրող փաստաթղթով)` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

8. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:

(8-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1357-Ն որոշում)

i

9. Հայտատուի ցանկությամբ` նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակի հիման վրա, լիազոր պետական մարմինը տալիս է «Նվագարանի վկայական»` լուսանկարով, որը վավերական է, եթե լուսանկարի վրա առկա է լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կլոր կնիքը:

Նվագարանի վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

Նվագարանի վկայականը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 09.12.10 թիվ 1631-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն որոշումներ)

10. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

i

11. Հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը և ստանում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը (եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը), մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը և մշակութային արժեքի լուսանկարը` շրջերեսին մշակութային արժեքի տվյալների (արժեքի անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափերը (քաշը), վիճակը, պահոցից արտահանվող մշակութային արժեքների դեպքում` ծածկագիրը) վավերացմամբ:

(11-րդ կետը փոփ. 12.11.15 թիվ 1327-Ն որոշում)

i

12. Վկայագիրը (եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքը և ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը:

(12-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1357-Ն որոշում)

i

13. Վկայագրին (եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվող լուսանկարը վավերական է, եթե դրա վրա կա «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությամբ:

(13-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1357-Ն որոշում)

14. Մեկ վկայագրով (եզրակացությունով (թույլատրող փաստաթղթով) կարելի է արտահանել մեկ և մեկից ավելի տարբեր մշակութային արժեքներ` համաձայն հայտի:

i

15. Մեկից ավելի մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման դեպքում վկայագրին (եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվում է մշակութային արժեքների ցուցակ սույն կարգի 11-րդ կետում նշված մշակութային արժեքի տվյալներով: Ցուցակը վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը և «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը:

(15-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1357-Ն որոշում)

16. Հայտատուն վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) պատճենի վրա ստորագրում է` փաստելով վկայագիր (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ստանալը:

17. Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը (եզրակացությունը (թույլատրող փաստաթղթը) ենթակա է մեկանգամյա օգտագործման:

Մշակութային արժեքների արտահանման դեպքում արտահանման իրավունքի վկայագիրն (եզրակացությունը (թույլատրող փաստաթղթն) ուժի մեջ է մեկ տարի:

Մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման դեպքում վկայագիրն (եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթն) ուժի մեջ է հայտատուի հայտում նշված ժամանակահատվածում, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:

18. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին:

i

18.1. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(18.1-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1631-Ն որոշում)

18.2. Նվագարանի վկայականի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(18.2-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1631-Ն որոշում)

19. Հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջների համաձայն` գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:

20. Վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը: Վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) վերին ձախ անկյունում գրվում է` «Կրկնօրինակ»:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 23-ի

N 981-Ն որոշման

 

(հայերեն)

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(թույլատրող փաստաթուղթ)

 

N /20 /____ _______

___________________________________________________________________

(եզրակացությունը տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ

պետության թույլատրող լիազոր մարմնի անվանումը)

 

Տրվում է____________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական

անձի դեպքում` ա. ա. հ.)

_____________________________________________________________________

 

Տեղափոխման ձևը_______________________________________________________

|  (տեղափոխման ձևը)

    ________________________________.            ._______________________

(ապրանքի միասնական ցանկի բաժինը)             |(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

 

._________________________________________.

|Ապրանքի անվանումը   |Քանակը|Չափի միավորը |

|____________________|______|_____________|

|                    |      |             |

._________________________________________.

 

Ստացողը/ուղարկողը ________________________________________________

(անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)

_____________________________________________________________________

Նշանակող/ուղարկող երկիրը ____________________________________________

Արտահանման նպատակը __________________________________________________

Ժամանակավոր արտահանման ժամանակը______________________________________

Հիմքը _______________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկատվություն____________________________________________

_____________________________________________________________________

Տարանցիկ երկիրը______________________________________________________

(տարանցիկ տարածքը)

 

Ստորագրությունը __________ Տարեթիվը _________

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________ ________________________

(ա. ա. հ.)

                        Կ.Տ.                    ________________________

                                                         (պաշտոնը)

 

(ռուսերեն)

______________________________________

ԻՐՏԵԿ - ռուսերեն տարբերակը չի բերվում

 

(2-րդ հավելվածը փոփ.. 09.12.10 թիվ 1631-Ն, 12.11.15 թիվ 1327-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2005
N 981-Ն
Որոշում