Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.0086.070201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2001 թվականի N 86

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 138 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 57487 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սոճուտ» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Սոճուտ» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 49663 հազ. դրամ, որը համապատասխանում է 49663 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 49663 հազ. դրամ, որը համապատասխանում է 49663 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 24832 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

1.5. «Սոճուտ» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 7824 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 946 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2135 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 3039 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 25 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 697 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 31 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 951 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 28256 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հ. Հարությունյանի անվան Բյուրականի մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հ. Հարությունյանի անվան Բյուրականի մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 15279 հազ. դրամ, որը համապատասխանում է 15279 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 15279 հազ. դրամ, որը համապատասխանում է 15279 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 11460 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 75 տոկոսին:

2.5. «Հ. Հարությունյանի անվան Բյուրականի մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 12977 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 263 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 6353 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 2476 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 17 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1614 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 143 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2111 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 7908 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 3907 հազ. դրամ, որը համապատասխանում է 3907 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 3907 հազ. դրամ, որը համապատասխանում է 3907 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել մրցույթի մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 977 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.5. «Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 4001 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության բյուջեի նկատմամբ` 1378,9 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1102,3 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 190,3 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 96,8 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 510 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ պասսիվների գծով` 36,8 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 685,8 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. «Այգ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Յոթ քար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին:

4.2. Հաշվեկշռային մեթոդով 98760 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Այգ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Այգ» բաց բաժնետիրական ընկերության:

4.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 95660 հազ. դրամ, որը համապատասխանում է 95660 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 76528 հազ. դրամ, որը համապատասխանում է 76528 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 38264 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի 50 տոկոսին:

4.6. «Այգ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 3100 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 40 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1033 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 12 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 33 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 898 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 50 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 757 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 277 հազ. դրամ:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 67362 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վայոց Ձոր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վայոց ձոր» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 34543 հազ. դրամ, որը համապատասխանում է 34543 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 27634 հազ. դրամ, որը համապատասխանում է 27634 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 6910 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

5.5. «Վայոց ձոր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 32819 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2631 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 17118 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 3084 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 89 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 6171 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 1589 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2137 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 150783 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էներգոքիմպաշտպանություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Էներգաքիմպաշտպանություն» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 92060 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 92060 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ դրամ անվանական արժեքով:

6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 73648 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 73648 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. «Էներգոքիմպաշտպանություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 110601 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 9560 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 50858 հազ. դրամ.

մասնակիցներին կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 2980 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 38484 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1540 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 7179 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Էներգաքիմպաշտպանություն» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 66017 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անահիտ» հանգստյան տուն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Անահիտ» հանգստյան տուն» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 65360 հազ. դրամ, որը համապատասխանում է 65360 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 65360 հազ. դրամ, որը համապատասխանում է 65360 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 32680 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

7.5. «Անահիտ» հանգստյան տուն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 657 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 30 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 323 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 145 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 159 հազ. դրամ:

7.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

7.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 118346 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

8.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 116169 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 116169 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 116169 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 116169 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 1123 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 42 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 124 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 606 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 25 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` սոցիալական ապահովագրության գծով` 326 հազ. դրամ:

8.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. «Բեռների տրանսպորտային առաքման» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 18 ավտոտրանսպորտային միջոցները (հաշվեկշռային արժեքը` 1930,7 հազ. դրամ, գնահատված արժեքը` 10889 հազ. դրամ) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը (ցանկը կցվում է):

9.2. Հաշվեկշռային մեթոդով 116534 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բեռների տրանսպորտային առաքման» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Բեռների տրանսպորտային առաքում» բաց բաժնետիրական ընկերության:

9.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալ` 88359 հազ. դրամ, որը համապատասխանում է 88359 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 88359 հազ. դրամ, որը համապատասխանում է 88359 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 44180 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

9.6. «Բեռների տրանսպորտային առաքման» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 28175 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 9704 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1930 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 111 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստի գծով` 16010 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` սոցիալական ապահովագրության գծով` 420 հազ. դրամ:

9.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. «Լոռվա Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Ախթալայի բազայի խանութի գույքը:

10.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 2646 հազ. դրամ գնահատված` Ախթալայի բազայի խանութի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

10.3. Սահմանել Ախթալայի բազայի խանութի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 662 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

10.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

10.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. «Յոթ քար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Այգ» փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 920 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:

11.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի արժեքը` 460 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 50 տոկոսին:

11.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

11.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. «Ուսումնաարտադրական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Գույք» պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 11915 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:

12.2. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

12.3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13. Ուժը կորցրած ճանաչել`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 138 որոշման 36.1-ին և 36.2-րդ կետերը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 7-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 7-ի N 86 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

«Բեռների տրանսպորտային առաքման» պետական փակ բաժնետիրական

ընկերության գույքի կազմից առանձնացված և Հայաստանի

Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության

տնօրինությանը հանձնված ավտոտրանսպորտային միջոցների

 

.________________________________________________________________________.

|NN |   Մակնիշը  | Պետհամարանիշը  | Հաշվեկշռային արժեքը| Գնահատված արժեքը|

|ը/կ|            |                |    (հազ. դրամ)     |    (հազ. դրամ)  |

|___|____________|________________|____________________|_________________|

|1. |ԿԱՄԱԶ-5320  |  63-03 ԱԴԼ     |     122.4          |    637.5        |

|___|____________|________________|____________________|_________________|

|2. |ԿԱՄԱԶ-5320  |  63-34 ԱԴՑ     |     127.4          |    637.5        |

|___|____________|________________|____________________|_________________|

|3. |ԿԱՄԱԶ-53212 |  06-80 ԱԴՑ     |     127.4          |     941         |

|___|____________|________________|____________________|_________________|

|4. |ԿԱՄԱԶ-53212 |  15-58 ԱԴՏ     |     127.1          |     765         |

|___|____________|________________|____________________|_________________|

|5. |ԿԱՄԱԶ-53212 |  30-32 ԱԴՄ     |     134.2          |     765         |

|___|____________|________________|____________________|_________________|

|6. |ԿԱՄԱԶ-53212 |  30-33 ԱԴՄ     |     134.2          |     765         |

|___|____________|________________|____________________|_________________|

|7. |ԿԱՄԱԶ-53212 |  85-19 ԱԴՄ     |     134.6          |     768         |

|___|____________|________________|____________________|_________________|

|8. |ԿԱՄԱԶ-5410  |  34-29 ԱԴԼ     |      94.3          |     555         |

|___|____________|________________|____________________|_________________|

|9. |ԿԱՄԱԶ-5410  |  47-31 ԱԴՄ     |     103.2          |     555         |

|___|____________|________________|____________________|_________________|

|10.|ԿԱՄԱԶ-5410  |  53-20 ԱԴՐ     |     103.1          |     555         |

|___|____________|________________|____________________|_________________|

|11.|ԿԱՄԱԶ-5410  |  96-21 ԱԴՄ     |     112.7          |     555         |

|___|____________|________________|____________________|_________________|

|12.|ՄԱԶ-5429    |  14-85 ԱԴՄ     |      56.5          |     300         |

|___|____________|________________|____________________|_________________|

|13.|ՄԱԶ-504Վ    |  78-50 ԱԴՑ     |      57.2          |     300         |

|___|____________|________________|____________________|_________________|

|14.|ՄԱԶ-5432    |  50-97 ԱԴՄ     |      91.5          |     615         |

|___|____________|________________|____________________|_________________|

|15.|ԿԱՄԱԶ-53212 |  02-23 ԱԴՏ     |     134.4          |     765         |

|___|____________|________________|____________________|_________________|

|16.|ԿԱՄԱԶ-5410  |  44-72 ԱԴՄ     |     113.4          |     555         |

|___|____________|________________|____________________|_________________|

|17.|ՄԱԶ-504Վ    |  03-50 ԱԴՄ     |      54.9          |     300         |

|___|____________|________________|____________________|_________________|

|18.|ԿԱՄԱԶ-5410  |  42-44 ԱԴԼ     |     102.2          |     555         |

|___|_____________________________|____________________|_________________|

|   |       Ընդամենը              |     1930.7         |     10889       |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2001
N 86
Որոշում