Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵ ...

 

 

020.0281.020201

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 փետրվարի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` հրավիրված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Կ. Կարապետյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի և 21(1) հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի նախարար Կ. Գալուստյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում` Կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի տեխնիկական ու տնտեսական առավելություններն օգտագործելու և էլեկտրական էներգիայի և հզորության բաց շուկայի կայացմանն աջակցելու նպատակով:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել իրենց տարածքներով էլեկտրական էներգիայի և հզորության անարգել տարանցումը Կողմերի տնտեսավարող սուբյեկտների կնքած պայմանագրերի հիման վրա,

- արտաքին առևտրային պայմանագրերում և այլ համապատասխան փաստաթղթերում նախատեսել տարանցման առավել բարենպաստ ռեժիմ.

- աջակցել էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման առկա համակարգերի առավելագույն օգտագործմանը,

- աջակցել էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումն իրականացնող` Կողմի տարածքում առկա էլեկտրահաղորդման գծերի վերակառուցմանը և նոր գծերի կառուցմանը,

- իրականացնել միջոցառումներ` ուղղված էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման Կողմերի իրավական և տեխնոլոգիական նորմերի և մեխանիզմների ներդաշնակեցմանը,

- միջոցներ ձեռնարկել էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման համար վճարումների ժամանակին կատարումն ապահովելու համար,

- ունենալ հակավթարային ավտոմատիկա այնպիսի ծավալով, որը բավարար է մյուս Կողմի տարածքում առաջացող համակարգային (կասկադային) վթարների զարգացում թույլ չտալու համար,

- էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման վրա ազդող վթարային իրավիճակների առաջացման դեպքում աջակցել վթարների կանխմանը և օգնել դրանց հետևանքների վերացմանը,

- վթարի դեպքում մի Կողմն իրավունք է վերապահում մյուս Կողմերի վթարային- վերականգնողական ստորաբաժանումներին ազատորեն իր տարածք ներկրել և դուրս տանել սարքավորումներ և նյութեր, համաձայն այդ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության ցանկի, որոնք ենթակա են պարտադիր հայտարարագրման և մաքսային հսկողության,

- նշված սարքավորումների և նյութերի համար չգանձել մաքսային տուրքեր, ինչպես նաև չկիրառել ոչ սակագնային բնույթի սահմանափակումներ:

3. Էլեկտրաէներգետիկ օբյեկտները (որոնց միջոցով իրականացվում է տարանցումը) շահագործող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կանոնակարգվում է Կողմերի ազգային օրենսդրությամբ և նրանց միջև կնքված համաձայնագրերով:

4. Համաձայնագրով սահմանվում է նաև տեղեկատվության փոխանակման, համաձայնագրի կիրառման հետ կապված վեճերի լուծման, դրանում փոփոխություններ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու, դրանից դուրս գալու կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները` համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

2 փետրվարի 2001 թվականի

ՍԴՈ-281

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.02.2001
N ՍԴՈ-281
Որոշում