Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.02.2016  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-50-Ն կարգադրություն)

i

031.0127.020605

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.

i

1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ և դրանք յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`

ա) բակալավրիատի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).

բ) մագիստրատուրայի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).

գ) լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր).

դ) լավագույն ուսանողուհի.

ե) լավագույն աշակերտ.

զ) լավագույն սփյուռքահայ ուսանող.

է) գլխավոր մրցանակ:

(1-ին կետը փոփ. 04.07.09 ՆԿ-105-Ն կարգադրություն)

2. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևները յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

4. Ի գիտություն ընդունել, որ`

ա) հանձնաժողովի կողմից պարգևների թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է` համաձայն «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի.

բ) յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

2 հունիսի 2005 թվականի

ՆԿ-127-Ն

 

Հավելված

i

ՀՀ Նախագահի

2005 թվականի հունիսի 2-ի

ՆԿ-127-Ն կարգադրության

 

i

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմ

 

    Արտակ ԴԱՎԹՅԱՆ          Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                           կրթության, գիտության, մշակույթի,

                           երիտասարդության և սպորտի հարցերի մշտական

                           հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Արամ ՄԵԼՔՈՆՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                           փորձագիտական-վերլուծական վարչության պետ

 

    Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ       Հայաստանի Հանրապետության կենտրոնական

                           բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

 

    Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ      «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ԼԽ-ի գործադիր

                           տնօրեն (համաձայնությամբ)

 

    Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ    «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

                           (համաձայնությամբ)

 

    Արամ ՍԻՄՈՆՅԱՆ          Երևանի  պետական համալսարանի ռեկտոր

                           (համաձայնությամբ)

 

    Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆ      Հայաստանի ազգային պոլիտեխնիկական

                           համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

 

Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆ «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի

նախագահ (համաձայնությամբ)

 

    Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ          «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն

                           (համաձայնությամբ)

 

    Արմեն ԲԱԼԴԻՐՅԱՆ        «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

                           (համաձայնությամբ)

 

    Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ        Տեղեկատվական և  հաղորդակցական տեխնոլոգիաների

                           գործարարների միության գործադիր տնօրեն

                           (համաձայնությամբ):»:

 

(կազմը փոփ. 16.09.06 ՆԿ-184-Ն, 04.07.09 ՆԿ-105-Ն, 21.02.11 ՆԿ-22-Ն, 06.07.11 ՆԿ-137-Ա, 25.02.12 ՆԿ-15-Ն, 04.06.14 ՆԿ-76-Ա, 03.09.14 ՆԿ-123-Ն, 03.12.14 ՆԿ-195-Ն, 05.02.16 ՆԿ-11-Ն կարգադրություններ)

 

 

pin
ՀՀ Նախագահ
02.06.2005
N ՆԿ-127-Ն
Կարգադրություն