Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

5 նոյեմբերի 2015 թվականի N 49

 

21. «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ (ՎԱՐՁԱԿԱԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ) ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1233-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի`

Հավանություն տալ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու (վարձակալի ընտրության) գնման ընթացակարգի մասնակցին ներկայացվող նախաորակավորման հայտարարությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թ. նոյեմբերի 5-ի նիստի

N 49 արձանագրային որոշման

 

ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N ԾԱԾԿԱԳՐՈՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ

 

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցակցային երկխոսության

ընթացակարգի գնահատող հանձնաժողովի

2015 թվականի ____________-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն

 

1. Պատվիրատուն` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 13ա հասցեում, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1233-Ն որոշման 4-րդ կետը հայտարարում է մրցակցային երկխոսության ընթացակարգ և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն այդ կապակցությամբ սույն նախաորակավորման ընթացակարգը:

Գնման առարկա է հանդիսանում «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցումը:

Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարեփոխումներ է իրականացրել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում` արձանագրելով նշանակալի արդյունքներ: Այս ոլորտում պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) փորձի առումով Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում առաջատարներից մեկն է: Մասնավոր օպերատորների հետ կնքվել են կառավարման ու վարձակալության պայմանագրեր և կատարվել են ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մեծածավալ ներդրումներ: Արդյունքում, արձանագրվել է սպասարկման որակի նշանակալի բարելավում, ընկերությունների գործառնական ծախսերի կրճատում և եկամուտների աճ:

Ներկայումս, Հայաստանում գործում են հինգ ջրամատակարար ընկերություններ, որոնք կառավարվում են երեք մասնավոր օպերատորների կողմից: Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումը փոխանցված է հետևյալ ընկերություններին`

. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերություն` վարձակալության պայմանագիր «Վեոլիա» ընկերության հետ, սպասարկում է մոտ մեկ միլիոն բնակչություն,

. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություն` կառավարման պայմանագիր «Սաուռ» ընկերության հետ, սպասարկում է 0.62 մլն բնակչություն,

. «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններ` կառավարման պայմանագիր «Էմ-Վի-Վի Դեկոն», «Էմ-Վի-Վի էներջի» «Էյ-Ի-Ջի Սերվիս» և «Սաուռ» ընկերությունների կոնսորցիումի հետ (որը ղեկավարվում է վերջինիս կողմից` սկսած 2014 թ. հունվարի 1-ից), սպասարկում է 0.32 մլն բնակչություն:

Բոլոր վերոնշյալ ՊՄԳ պայմանագրերի ժամկետը լրանում է 2016 թվականին, և նախատեսվում է նոր մրցույթ անցկացնել, որը հնարավորություն կտա «երկրորդ սերնդի» բարեփոխումների իրականացման համար` հիմնվելով կատարված բարեփոխումների ձեռքբերումների վրա և ընդլայնելով բարեփոխումների շրջանակը: Նախատեսվող բարեփոխումները վերաբերելու են ջրային ռեսուրսների կառավարմանը, ոլորտի իրավական և կարգավորող շրջանակին ու սակագներին առնչվող հարցերին:

Ներկայումս Ասիական Զարգացման Բանկի, Եվրոպական Միության, Եվրոպական Ներդրումային Բանկի, KFW բանկի, Համաշխարհային Բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից տրամադրված դրամաշնորհային և վարկային միջոցներով ՀՀ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում իրականացվում են մի շարք ներդրումային ծրագրեր: ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը այս ոլորտում և 2016-2020 թթ. ակնկալում է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում:

Սույն գնման ընթացակարգի անցկացման գործընթացում ՀՀ կառավարությանը և պատվիրատուին խորհրդատվական աջակցությունը ցուցաբերում է «Ֆիխթներ» (Գերմանիա) ընկերությունը` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի օժանդակությամբ ֆինանսավորվող «Հայաստան ջրային ոլորտի ներդրումների ծրագիր` ՊՄԳ անցումային խորհրդատու» խորհրդատվական ծառայությունների շրջանակում:

Սույն ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի (այսուհետ` գույք) վարձակալության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր):

Պայմանագիրն ընդգրկելու է այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են տասնհինգամյա ժամկետով ջրային համակարգերը կառավարելու, շահագործելու և պահպանելու համար: Նախատեսված ծառայությունները կառնչվեն թե՛ ներկայումս սպասարկման տարածքում գոյություն ունեցող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, և թե՛ սպասարկման տարածքում պայմանագրի ընթացքում նոր կառուցված լրացուցիչ օբյեկտներին:

2. Սույն ընթացակարգին ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մասնակցելու հավասար իրավունք:

3. Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք`

ա. որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ,

բ. որոնք ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,

գ. որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,

դ. որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 03.12.15 թիվ 53 արձանագրային որոշում)

i

5. Նախաորակավորման հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում, որի առաջարկվող ձևը և դրա նկատմամբ առաջադրվող պահանջները ներկայացված են N 1 հավելվածով, մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն (հավելված N 2)` սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին (N 2.1. և N 2.2. հավելվածներ)` N 2.2. հավելվածին կցելով սույն հայտարարությամբ պահանջվող տեղեկությունները, համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները նախաորակավորման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով, մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն:

6. Մասնակցության իրավունքի գնահատման նպատակով մասնակիցը պետք է ներկայացնի հայտարարություն: Նշված հայտարարությունից բացի մասնակցից մասնակցության իրավունքի գնահատման համար այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել: Հայտարարության առաջարկվող ձևը և դրա նկատմամբ առաջադրվող պահանջները ներկայացված են N 2.1. հավելվածով:

7. Մասնակիցները կարող են նախաորակավորման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով /կոնսորցիումով/: Նման դեպքում`

ա. նախաորակավորման հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր,

բ. համատեղ գործունեության պայմանագիրը պետք է նաև նախատեսի, թե որ մասնակիցը որակավորման որ պահանջին պետք է բավարարի,

գ. համատեղ գործունեության պայմանագիրը պետք է նաև նախատեսի, որ մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն,

դ. հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները:

i

8. Պատվիրատուն պետք է երեք օրացուցային օրվա ընթացքում պատասխանի մասնակցի նախաորակավորման վերաբերյալ պարզաբանումներ տալու հարցմանը, եթե այն ստացվել է ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետից հինգ օրացուցային օր առաջ: Հարցման և տրված պարզաբանման մասին տեղեկատվությունը պատվիրատուն միաժամանակ հրապարակում է գնումների մասին պաշտոնական տեղեկագրում (www. gnumner.am) և ՋՏՊԿ-ի կայքում (www.scws.am), ընդ որում, չեն նշվում պարզաբանում պահանջած մասնակցի տվյալները: Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում, պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:

(8-րդ կետը փոփ. 03.12.15 թիվ 53 արձանագրային որոշում)

9. Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները:

10. մասնակցի որակավորմանը ներկայացվող պահանջներն են.

1) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը.

ա. մրցույթին մասնակցության հրավերի օրվան նախորդող 15 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) միջոցով իրականացրած լինի ջրային համակարգերի կառավարման, շահագործման և պահպանման` առնվազն 5 տարի տևողությամբ` տարեկան առնվազն 600 000 բնակչի սպասարկում ապահովող ջրամատակարարման մեկ ծրագիր, կամ ընդհանուր թվով առնվազն 800 000 բնակչի սպասարկում ապահովող մեկից ավելի ջրամատակարարման ծրագրեր (ընդ որում, նշված ծրագրերից առնվազն մեկը պետք է ապահովի ավելի քան 300 000 բնակչի սպասարկում),

բ. վերջին 15 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) միջոցով իրականացրած լինի առնվազն երեք տարբեր երկրներում բնակչության սպասարկում ապահովող ջրային համակարգերի կառավարման, շահագործման և պահպանման ծրագիր.

2) մասնագիտական փորձառություն.

ա. վերջին 15 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) միջոցով իրականացրած լինի ջրային համակարգերի վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ` առնվազն երեք ծրագրի համար, յուրաքանչյուրը` 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից ոչ պակաս,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքում հրավերի օրվան նախորդող 15 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) միջոցով ունենա առնվազն 100 000 բնակչի սպասարկում ապահովող ջրային համակարգերի կառավարման, շահագործման և պահպանման` առնվազն 5 տարի տևողությամբ մեկ ծրագիր.

3) ֆինանսական միջոցներ. վերջին 5 տարվա ընթացքում անձամբ (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) միջոցով ջրային համակարգերի կառավարման, շահագործման և պահպանման ոլորտում շրջանառություն` տարեկան միջինը 50 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով:

11. մասնակցի` որակավորմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. մասնակիցը պետք է ներկայացնի հայտարարություն, որի առաջարկվող ձևը և դրա նկատմամբ պահանջները ներկայացված են N 2.2. հավելվածով` դրան կցելով հիմնավորող փաստաթղթերը.

բ. սույն հայտարարության 10-րդ կետի յուրաքանչյուր ենթակետում նշված պահանջներին համապատասխանությունը գնահատվում է առանձին` սույն հայտարարության N 2.2. հավելվածին կից ներկայացված տեղեկատվության հիման վրա.

գ. սույն հայտարարության 10-րդ կետի յուրաքանչյուր ենթակետում նշված պահանջներին համապատասխանության դեպքում համապատասխան պահանջի մասով հայտը գնահատվում է դրական.

դ. սույն հայտարարության 10-րդ կետի յուրաքանչյուր ենթակետում նշված բոլոր պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցները Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության դեպքում սահմանված կարգով գնահատող հանձնաժողովի կողմից ներառվում են նախաորակավորված մասնակիցների ցուցակում:

12. Սույն հայտարարության 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ», 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով սույն հայտարարության N 2.2. հավելվածին կից ներկայացվում են համապատասխան ծրագրերի կամ պայմանագրերի ու դրանց իրականացման վերաբերյալ տեղեկություններ, որոնք ներառում են ծրագիրն իրականացնող անձի կամ պայմանագրերի կողմերի անունները (անվանումները), ծրագրի համառոտ նկարագրությունը, իրականացման վայրը, ծավալն ու իրականացման ժամկետը, իսկ 3-րդ ենթակետում նշված պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով` տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

i

13. Նախաորակավորման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, քաղ. Երևան, Վարդանանց փողոց 13ա հասցեով, 4-րդ հարկ, 401-րդ սենյակ, մինչև 2016 թվականի հունվարի 21-ի ժամը 10:30-ը, և դրանք պետք է կազմված լինեն հայերենով ու անգլերենով, ընդ որում, երկու տեքստերի միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերենին:

Հայտերը ներկայացվում են փաստաթղթային և էլեկտրոնային ձևով: Մասնակցի հայտը ու դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձվում է այն ներկայացնողի կողմից: Ծրարում ներառված փաստաթղթերը կազմվում են հայերեն` 1 բնօրինակից և 3 պատճեններից, անգլերեն` 1 բնօրինակից և 1 պատճենից:

Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ:

Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:

Ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`

ա. պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն),

բ. նախաորակավորման ընթացակարգի ծածկագիրը,

գ. «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը,

դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

Հայտերի բացումը տեղի կունենա ՀՀ, քաղ. Երևան, Վարդանանց փողոց 13ա հասցեում, 4-րդ հարկ, 401-րդ սենյակ, 2016 թվականի հունվարի 21-ին, ժամը 10:30-ին:

Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

Ներկայացված փաստաթղթերն ստանում, դրանք առանձին գրանցամատյանում գրանցում է գնումների համակարգողը` գնահատող հանձնաժողովի քարտուղարը:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական բաժնի պետ, վարչության պետի տեղակալ` Արայիկ Մնացականյանին:

Հեռախոս` 010-540229, 091-329056

Էլ. փոստ` [email protected]

 

Պատվիրատու` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե:

(13-րդ կետը փոփ. 03.12.15 թիվ 53 արձանագրային որոշում)

 

Հավելված N 1

ՀՀ ԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N- ծածկագրով

մրցակցային երկխոսության

ընթացակարգի նախաորակավորման

հայտարարության

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

 

______________________- -ն հայտնում է, որ ցանկություն ունի մասնակցելու

Մասնակցի անվանումը

(անունը)

 

«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալությամբ փոխանցման նպատակով հայտարարված ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-____ ծածկագրով մրցակցային երկխոսության ընթացակարգի նախաորակավորման ընթացակարգին և նախաորակավորման հայտարարության պահանջներին համաձայն` կից ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը:

 

    Առդիր`        թերթ:

 

_______________________________________________  _________________

(մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը,  (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

________________ 2015 թ.

(ամսաթիվը, ամիսը)

 

Հավելված N 2

ՀՀ ԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N- ծածկագրով

մրցակցային երկխոսության

ընթացակարգի նախաորակավորման

հայտարարության

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N- ԾԱԾԿԱԳՐՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԻՐ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

_________________________________ - ն հայտնում է, որ իր տվյալները համապատասխանում են ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-___ ծածկագրով նախաորակավորման հայտարարությամբ սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների մասով նախատեսված պահանջներին:

Կից ներկայացվում են պահանջվող տեղեկատվությունները:

 

_______________________________________________ _________________

(մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

________________ 2015 թ.

(ամսաթիվը, ամիսը)

 

Հավելված N 2.1

ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N- ծածկագրով

մրցակցային երկխոսության

ընթացակարգի նախաորակավորման

հայտարարության

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N- ԾԱԾԿԱԳՐՈՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

____________________________--ն հայտարարում է, որ.

(մասնակցի անվանումը)

1) դատական կարգով սնանկ չի ճանաչվել.

2) չունի ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով.

3) գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված չի եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար.

4) ներառված չէ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

 

    _______________________________________________    _________________

    (մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը,    (ստորագրությունը)

                անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

________________ 2015 թ.

(ամսաթիվը, ամիսը)

 

Հավելված N 2.2

ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N- ծածկագրով

մրցակցային երկխոսության

ընթացակարգի նախաորակավորման

հայտարարության

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N- ԾԱԾԿԱԳՐՈՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

____________________________________________ -ն հայտարարում է, որ

մասնակցի անվանումը (անունը)

Համապատասխանում է պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար որակավորման պահանջներին:

Ընդ որում _______________________________________ -ն հավաստում է, որ

Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)

1) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը.

ա. մրցույթին մասնակցության հրավերի օրվան նախորդող 15 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) միջոցով իրականացրած լինի ջրային համակարգերի կառավարման, շահագործման և պահպանման` առնվազն 5 տարի տևողությամբ` տարեկան առնվազն 600 000 բնակչի սպասարկում ապահովող ջրամատակարարման մեկ ծրագիր, կամ ընդհանուր թվով առնվազն 800 000 բնակչի սպասարկում ապահովող մեկից ավելի ջրամատակարարման ծրագրեր (ընդ որում, նշված ծրագրերից առնվազն մեկը պետք է ապահովի ավելի քան 300 000 բնակչի սպասարկում),

բ. վերջին 15 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) միջոցով իրականացրած լինի առնվազն երեք տարբեր երկրներում բնակչության սպասարկում ապահովող ջրային համակարգերի կառավարման, շահագործման և պահպանման ծրագիր.

2) մասնագիտական փորձառություն.

ա. վերջին 15 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) միջոցով իրականացրած լինի ջրային համակարգերի վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ` առնվազն երեք ծրագրի համար, յուրաքանչյուրը` 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից ոչ պակաս,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքում հրավերի օրվան նախորդող 15 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) միջոցով ունենա առնվազն 100 000 բնակչի սպասարկում ապահովող ջրային համակարգերի կառավարման, շահագործման և պահպանման` առնվազն 5 տարի տևողությամբ մեկ ծրագիր.

3) ֆինանսական միջոցներ. վերջին 5 տարվա ընթացքում անձամբ (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում` որպես կոնսորցիումի անդամ) միջոցով ջրային համակարգերի կառավարման, շահագործման և պահպանման ոլորտում շրջանառություն` տարեկան միջինը 50 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով:

 

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1. ______________________________ 2. ______________________________ 3. ______________________________ 4. ______________________________

 

_______________________________________________ _________________

(մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

________________ 2015 թ.

(ամսաթիվը, ամիսը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.11.2015
N 49
Արձանագրային որոշում