Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՃԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...

 

 

040.1403.170902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2002 թվականի N 1403-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով ստեղծել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1-ին կետը փոփ. 31.03.16 թիվ 350-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

i

1) «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

ա. Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը, հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը,

բ. արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության, ինչպես նաև Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական ոճը շարունակող ճարտարապետների գործունեության ուսումնասիրումը,

գ. հայկական ճարտարապետությանը, քաղաքաշինությանը, շինարարական արվեստին վերաբերող պատմական և կիրառական նշանակության նյութերի հավաքումը, ուսումնասիրումը, պահպանումը և մասսայականացումը,

դ. ճարտարապետության, քաղաքաշինության, շինարարական արվեստին և անհատ ճարտարապետների ստեղծագործություններին վերաբերող տվյալների բանկի ստեղծումը,

ե. իր ֆոնդերի համակարգչային մշակման և պահպանման ապահովումը, ցուցանմուշների հավաքումը կամ գնումը, թանգարանի ֆոնդարանի, ինչպես նաև հայկական ճարտարապետությանը վերաբերող գիտամասսայական և գովազդային գրականության հրատարակության պատրաստումն ու սահմանված կարգով հրապարակումը,

զ. մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցահանդեսների կազմակերպումը (նաև օտարերկրյա պետություններում),

է. խմբագրահրատարակչական գործունեության իրականացումը.

2) «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, ինչպես նաև հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին նրա տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, որի կազմը հաստատում է պետական լիազորված մարմինը, «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(2-րդ կետը փոփ. 31.03.16 թիվ 350-Ն որոշում)

i

3. Թույլատրել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) վճարովի գիտամասսայական միջոցառումների (ցուցահանդեսներ, նշանավոր անձանց կամ իրադարձություններին նվիրված միջոցառումներ, երեկոներ, դասախոսություններ և այլ) կազմակերպում.

2) սահմանված կարգով ճարտարապետության վերաբերյալ գիտահրատարակչական աշխատանքների կատարում.

3) ցուցահանդեսների, գրադարանի և ֆոնդի արխիվային նյութերի հիման վրա վճարովի ծառայությունների մատուցում.

4) ցուցահանդեսների ձևավորում.

5) իրավաբանական և ֆիզիկական անձանց ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և շինարարական արվեստին վերաբերող փաստավավերագրական նյութերի կրկնօրինակների տրամադրում` «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(3-րդ կետը փոփ. 31.03.16 թիվ 350-Ն որոշում)

i

4. «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ստեղծման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 31.03.16 թիվ 350-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.08.2002
N 1403-Ն
Որոշում