Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ...

 

 

041.0650.310709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2009 թվականի N 650-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 23-ին վավերացված Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) պատասխանատու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի հետևողական իրագործումը` հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների նախարարների կոմիտեի հանձնարարականը (CM/Rec (2008) Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման գերակա ուղղությունների վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի, Կայուն զարգացման ծրագրի, ինչպես նաև կոնվենցիայի իրագործմանն առնչվող այլ ծրագրերի հիման վրա` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ կոնվենցիայի դրույթներից բխող ծրագրերի ձևավորման վերաբերյալ.

3) զանգվածային լրատվության միջոցներով հանրությանը պարբերաբար տեղեկացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին:

4. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել հասարակական կազմակերպությունների նախագահներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին ապահովել սույն որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կոնվենցիայի դրույթներից բխող միջոցառումների, հաշվետվությունների և այլ ծրագրերի կազմման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը և աջակցել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի իրագործմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2009 թվականի հուլիսի 31-ի

N 650-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ն. Սարգսյան        - ՀՀ քաղաքաշինության նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ռ. Ալավերդյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Ա. Սամուելյան      - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Ա. Զիրոյան         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ

 

Գ. Հարությունյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

բուսաբուծության և բույսերի պաշտպանության

վարչության պետ

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության

                         պետ

 

    Վ. Վարդանյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի ընդերքի վարչության պետ

 

    Ա. Եգանյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ-ի

                         զարգացման վարչության պետ

 

    Ն. Նիկոլյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի

                         վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ

 

    Ա. Պապոյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                         աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի

                         վարչության պետի տեղակալ

 

    Ա. Եդիգարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության «Հյուսիս -

                         Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի

                         իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական

                         պաշտպանության վերաբնակեցման և բնապահպանական

                         բաժնի պետ

 

    Ա. Ստեփանյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և

                         հողաշինարարության վարչության հողաշինարարության

                         բաժնի պետ

 

    Վ. Գրիգորյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման

                         վարչության տնտեսական ոլորտի ընթացիկ ծախսերի

                         ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

 

    Վ. Խոնդկարյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»

                         գործակալության շենքերի և շինությունների

                         սեյսմակայունության բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ա. Հակոբյան        - Երևանի  գլխավոր ճարտարապետի օգնական

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Գրիգորյան       - Երևանի  պետական համալսարանի աշխարհագրության և

                         երկրաբանական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

 

    Ա. Խոյեցյան        - Երևանի  պետական համալսարանի աշխարհագրության և

                         երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական

                         աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Բաղդասարյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական

                         գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Կանայան         - Հայաստանի ճարտարապետների միության վարչության

                         անդամ, Երևանի ճարտարապետության և շինարարության

                         պետական համալսարանի պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Ա. Իսկոյան         - «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն»

                         հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Դանիելյան       - «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»

                          հասարակական կազմակերպության նախագահ

                          (համաձայնությամբ)

 

    Ն. Պետրոսյան       - Երևանի  ճարտարապետության և  շինարարության

                         պետական համալսարանի ճարտարապետության տեսության,

                         հուշարձանների վերակառուցման և պատմության ամբիոնի

                         ասիստենտ (համաձայնությամբ)

 

    Է. Երիցյան         - Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ, ԵԽ-ի

                         կոնգրեսի փոխնախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Հախումյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         քաղաքաշինության քաղաքականության և տարածական

                         պլանավորման վարչության քաղաքաշինության

                         քաղաքականության բաժնի պետ (հանձնաժողովի

                         քարտուղար

 

(կազմը փոփ. 30.11.10 թիվ 1044-Ա, 26.07.12 թիվ 681-Ա, 12.04.16 թիվ 276-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.07.2009
N 650-Ա
Որոշում