Սեղմել Esc փակելու համար:
{02.06.2016 - 26.04.2024} ԹԱՆԿԱՐԺԵՔ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{02.06.2016 - 26.04.2024} ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.06.2016  -ից մինչեւ   26.04.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0785.150611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2011 թվականի N 785-Ն

 

i

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 13-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 19.05.16 թիվ 520-Ն, 25.04.2024 թիվ 580-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 10-ի

N 785-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների (այսուհետ` սարքավորումներ) փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:

i

2. Սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն)` դիմող իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1060-Ն, 25.04.2024 թիվ 580-Ն որոշումներ)

i

3. Սարքավորումների փորձաքննության աշխատանքներն իրականացվում են դիմումը ընկերություն մուտքագրվելու օրվան հաջորդող 23 աշխատանքային օրվա ընթացքում: Փորձաքննությունն անցկացվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրում` նրա ղեկավարին կամ պաշտոնատար անձին փորձաքննության աշխատանքներն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տեղյակ պահելուց հետո:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1060-Ն որոշում)

4. Սարքավորումների փորձաքննության համար կազմակերպությունը ընկերության ներկայացուցչին (ներկայացուցիչներին) է ներկայացնում տվյալ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական անձնագրերը, հարգորոշման ու հարգադրոշմման տեխնոլոգիական գործընթացը հաստատող փաստաթղթերը, կարգագրերը:

5. Սարքավորումների փորձաքննության համար ընկերությունն, անհրաժեշտության դեպքում, կարող է հրավիրել համապատասխան մասնագետներ:

6. Ընկերության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) և հրավիրված մասնագետները կարող են ուսումնասիրել սարքավորումներ, օժանդակ արտադրության միջոցներ և փաստաթղթեր:

i

7. Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը` համաձայն ձևի, կազմում և ստորագրում է (են) ընկերության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) և հրավիրված մասնագետը (մասնագետները)` դրանց մասնակցության դեպքում: Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը կազմվում է 3 օրինակից, 2 օրինակը, փորձաքննության ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է ընկերության տնօրենի կողմից և տրամադրվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտին, իսկ մեկ օրինակը` ընկերությունը:

(7-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1060-Ն, 25.04.2024 թիվ 580-Ն որոշումներ)

8. Փորձաքննությանը մասնակցած մասնագետներից որևէ մեկի հատուկ կարծիքի առկայության դեպքում այն հավելվածի տեսքով կցվում է սարքավորումների փորձաքննության եզրակացությանը:

i

9. Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը հաստատվում է ընկերության տնօրենի կողմից` հետևյալ որոշումներից մեկի գրառմամբ`

1) համապատասխանում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջներին.

2) չի համապատասխանում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

(9-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 580-Ն որոշում)

10. Սարքավորումների փորձաքննության բացասական եզրակացության մեջ հստակ նշվում են այն սարքավորումների և տեխնոլոգիական գործընթացի անվանումները, որոնք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները` նշելով համապատասխան իրավական ակտի դրույթները: Անհամապատասխանությունների վերացման դեպքում փորձաքննությունը կատարվում է ընդհանուր սկզբունքներով:

11. Փորձագիտական եզրակացության հետ չհամաձայնելու դեպքում տվյալ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է բողոքարկել վարչական կարգով` վերադասության սկզբունքով, ինչպես նաև դատական կարգով:

(հավելվածը փոփ. 25.09.14 թիվ 1060-Ն որոշում)

 

Ձև

 

i

Հաստատում եմ

«Ստանդարտացման և չափագիտության

ազգային մարմին» ՓԲ ընկերության

տնօրեն

 

_____________________

                                              _____ _______________ 20  թ.

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

_____ __________________ 20 թ.

_____________________________________________________________________

                (պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը)

 

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող

Սարքավորումների

 

Փորձաքննության արդյունքները

 

Կազմակերպության անվանումը ____________________________________________

Սարքավորումները_______________________________________________________

______________________________________________________________________

               (համապատասխանում են կամ չեն համապատասխանում

 

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ նշել հոդվածները և մասերը)

 

Փորձաքննության մասնակիցներ

 

Ընկերության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ) ______________________

______________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հրավիրված մասնագետներ ________________________________________________

______________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ

 

(ձևը փոփ. 25.09.14 թիվ 1060-Ն, 25.04.2024 թիվ 580-Ն որոշումներ)

 

(հավելվածը փոփ. 25.04.2024 թիվ 580-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2011
N 785-Ն
Որոշում